Բարեփոխումներ. դե յուրե մեկ, դե ֆակտո՝ էլի երեք

04/04/2018 schedule15:35

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի ապրիլի 5-ի համարում

Եթե ապրիլի 11-ին նախատեսված խորհրդարանական քառօրյան տեղի ունենա, ապա այն սկսվելու է Ընտրական օրենսգրքի քննարկմամբ: Երկար սպասված քաղաքական համաձայնությունն ԸՕ-ի վիճահարույց դրույթի՝ ընտրական հանձնաժողովների ձեւավորման շուրջ, երկարատեւ խորհրդակցություններից հետո վերջապես կայացել է: Նշյալ համաձայնությունը բավարարում է կոալիցիայի երեք ուժերին, բավարարում է ՄԱԿ-ին եւ մասամբ բավարարում է նաեւ «Ժողպատգամավորին»: Ընտրական հանձնաժողովների ձեւավորման  համաձայնեցված տարբերակին, ըստ էության, դեմ չէ նաեւ Վենետիկի հանձնաժողովը, քանզի ընտրական հանձնաժողովներում նախագահն այլեւս իրավունք է ունենալու նշանակել ընդամենը մեկ անդամ:

Եւ այսպես, ի՞նչ քաղաքական համաձայնություն են կայացրել կոալիցիան եւ նրան մերձ ուժերը. նախօրեին մեզ հետ զրույցում վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ասաց, որ ըստ համաձայնության, ընտրական հանձնաժողովներում մեկական անդամ կնշանակեն խորհրդարանական խմբակցությունները, մեկ անդամ կնշանակի երկրի նախագահը, մեկ անդամ՝ ՍԴ-ն եւ մեկ անդամ վճռաբեկ դատարանը:

Սակայն, հաշվի առնելով ներկա խորհրդարանը, ուր կա նաեւ 16 հոգուց բաղկացած մեկ պատգամավորական խումբ՝ «Ժողպատգամավորը», ինչպես նաեւ հաշվի առնելով եվրոկառույցների պահանջը՝ ԸՕ-ն ընդունել հնարավորինս լայն համաձայնության արդյունքում, եւ դրան հավելելով այն, որ  հանձնաժողովներում պատգամավորական խմբին տեղ չտալու դեպքում ժողովրդական պատգամավորները դեմ էին քվեարկելու ԸՕ-ին, որոշվել է գնալ փոխզիջումային տարբերակի. առաջիկա ՏԻՄ եւ 2007-ի խորհրդարանական ընտրություններում ՍԴ-ին հասանելիք տեղը կտրվի պատգամավորական խմբին, իսկ արդեն 2007-ից հետո մնացյալ ընտրություններում ՍԴ-ն իրավասու կլինի նշանակել իր անդամին:

Ըստ վարչապետի, հակառակ դեպքում խորհրդարանում կարող է սկսվել խմբեր ձեւավորելու անկառավարելի պրոցես, որոնցից յուրաքանչյուրը պետք է ներկայացված լինի ընտրական հանձնաժողովներում: Ընտրված կոմպրոմիսային տարբերակի դեպքում, ինչպես ասում է «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը, հնարավոր է, որ իրենք կողմ քվեարկեն Ընտրական օրենսգրքին:

Այդուհանդերձ, ըստ ԸՕ-ի, քննարկումները բոյկոտող ԱԺ ընդդիմության, ընտրական հանձնաժողովների ձեւավորման առաջարկվող տարբերակը պարզապես ֆարս է՝ եվրոկառույցներին հերթական անգամ ֆռռացնելու համար. «Առնվազն անհեթեթ է ընտրական հանձնաժողովներում անդամ նշանակելու իրավասություն տալ այն ատյաններին, որոնց իրավասության մեջ մտնում է ընտրական բողոքների քննումը: Ինչպե՞ս կարող է Սահմանադրական դատարանը, որը ընտրությունների արդար կամ անարդար լինելու վերաբերյալ որոշում կայացնող վերջին ատյանն է, ընտրական հանձնաժողովներում անդամ նշանակելու լիազորություն ունենա: Այս սցենարը հերթական անգամ ցույց է տալիս, որ գործող իշխանությունները պատրաստվում են կեղծել առաջիկա ընտրությունները եւս»,- ասում է «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչ Շավարշ Քոչարյանը:

Իսկապես, հանրապետությունում կա 1846 ընտրական հանձնաժողով, եւ առնվազն միամտություն է մտածելը, թե ՍԴ նախագահը կամ վճռաբեկ դատարանը կարող են այդքան մարդ գտնել ու նշանակել: Բայց քանի որ եվրոկառույցների հստակ պահանջն է եղել՝ զրկել նախագահին հանձնաժողովներում երեք անդամ նշանակելու իրավասությունից, իշխանություններն այս անգամ էլ որոշել են թաքնվել  ՍԴ-ի եւ վճռաբեկ դատարանի ետեւում. «Ո՞ւմ են ուզում խաբել. Գագիկ Հարությունյանն այդ որտեղի՞ց պետք է մոտ 2 հազար մարդ գտնի, որ նշանակի հանձնաժողովներում: Պարզ է, որ այդ նշանակումները կատարվելու են նախագահական նստավայրում, եւ նախագահը դե ֆակտո պահպանելու է երեք անդամ ունենալու իր իրավասությունն, ու իշխանությունները գնալու են ընտրությունների՝ դրանք հերթական անգամ կեղծելու անսասան վճռականությամբ»,- ասում է Շավարշ Քոչարյանը:

Ինչ վերաբերում է վիճահարույց մյուս դրույթին՝ քվեարկած ընտրողների բթամատը թանաքոտելուն, ապա, ըստ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանի, մինչեւ ապրիլի 11-ի քառօրյան իրենք կհասցնեն եվրոպացիներին համոզել հրաժարվել այդ մեթոդից, որովհետեւ եթե անգամ ղրղզներն են գտել թանաքի դեմ պայքարելու միջոցը, հայերը մի քանիսը կգտնեն:

Հ.Գ. Առայժմ ճշտված չէ, թե ԸԸՀ-ներում ՍԴ եւ Վճռաբեկ դատարանների ներկայացուցիչներին կոնկրետ ովքեր են նշանակելու: Այսինքն` պարզ չէ դատարանների նախագահները այդ նշանակումներն անելու են միանձնյա՞, թե համապատասխան դատարանի անդամների քվեարկության արդյունքներով: Այս հարցը, թերեւս, կճշտվի առաջիկա քննարկումների ընթացքում:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1530 դիտում

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը