Ուկրաինացի բլոգերն ապօրինի քրեական հետապնդման է ենթարկվում ՀՀ-ում. հայտարարություն

Անհապաղ դադարեցնել ապօրինի քրեական հետապնդումը, ազատ արձակել Ուկրաինայի քաղաքացի, հայտնի բլոգեր Բոգդան Կալյուսկուն եւ ապահովել նրա անվտանգությունը: Այս մասին ասված է Հելսինկյան քաղաքացիանա ասամբլեայի (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակի հայտարարության մեջ, որը ներկայացնում ենք ստորեւ.

«2018թ. մարտի 31-ին ՀՀ Գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության դատախազ Տ. Ենոքյանի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով եւ 329-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթերի կեղծում եւ պետական սահմանի ապօրինի հատում) եւ մեղադրանք է առաջադրվել Ուկրաինայի քաղաքացի Բոգդան Արկադիի Կալյուսկուն (նույն ինքը՝ ՌԴ նախկին քաղաքացի Մաքսիմ Արկադիի Բայդակ):

2018թ. ապրիլի 1-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կ. Ֆարխոյանի, բավարարելով ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ Ռ. Ավագյանի միջնորդությունը, Կալյուսկու նկատմամբ կիրառել է կալանք 2 ամիս ժամկետով:

2018թ. մարտի 27-ին Ուկրաինայի քաղաքացի Բոգդան Կալյուսկին (նույն ինքը՝ ՌԴ նախկին քաղաքացի Մաքսիմ Արկադիի Բայդակ) ժամանել է Հայաստան Կիեւ-Երեւան PS 613 չվերթով՝ անցնելով եւ Ուկրաինայի, եւ Հայաստանի Հանրապետության սահմանային անցակետերով. այսինքն անցել է պատշաճ ստուգում եւ նրա անձը հաստատող փաստաթուղթը համարվել է օրինական: Բոգդան Կալյուսկին 2018թ. մարտի 30-ին՝ ժամը 15:30-ին, PS 614 շվերթով պետք է վերադառնար Կիեւ: Նա այդ օրը վերստին անցել է բոլոր ստուգումները եւ միայն թռիչքի սրահում նրան են մոտեցել ՀՀ Ազգային անվտանգության աշխատակիցները եւ բերման են ենթարկել թռիչքի սրահից՝ հայտնելով որ նա գտնվում է միջազգային հետախուզման մեջ:

Կալյուսկու ձերբակալման որոշումը կայացվել է 2018թ. մարտի 31-ի առավոտյան 5:30-ին: Այսինքն Կալյուսկին առնվազն 14 ժամ ապօրինի գտնվել է  անազատության մեջ:

Ուկրաինայի քաղաքացի Բոգդան Արկադիի Կալյուսկու (նույն ինքը՝ ՌԴ նախկին քաղաքացի Մաքսիմ Արկադիի Բայդակ) նկատմամբ դեռեւս 2013թ. սեպտեմբերի 13-ին ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքի Ֆրունզենսկի ՆԳԳՎ-ի կողմից հարուցվել է քրեական գործ ՌԴ քրեական օրենսգրքի 2052 հոդվածի 2-ին մասով (ահաբեկչական գործունեության իրականացման հանրային կոչեր կամ ահաբեկչության հանրային արդարացում՝ որոնք կատարվել են մասսայական տեղեկատվության միջոցների օգտագործմամբ): Նշված քրեական հետապնդման անհիմն լինելու վերաբերյալ իրենց գնահատականներն են տվել Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեն եւ Ռուսաստանի Մեմորիալ իրավապաշտպանական կենտրոնը՝ գտնելով, որ հետապնդումը կրոնական ազատությունների եւ քաղաքական հայացքների սահմանափակում է, եւ Կալյուսկին (Բայդակը) պետք է ապաստան ստանա ժողովրդավարական երկրում, որտեղ կարող է ազատորեն արտահայտել իր կրոնական համոզմունքներն ու քաղաքական հայացքները, եւ ՌԴ-ին նրա արտահանձնումը մարդու իրավունքների նորմերի խախտում կհանդիսանա:

Հարկ է նշել, որ Բոգդան Կալյուսկին իր ուկրաինական անձնագրով ճամփորդել է տարբեր երկրներում եւ ոչ մի տեղ չի ունեցել անձնագրի հետ կապված խնդիրներ: Ըստ այդմ՝ ՀՀ իրավապահ մարմինների կողմից Բոգդան Կալյուսկու նկատմամբ հարուցված քրեական գործը փաստաթղթերի կեղծման եւ ՀՀ պետական սահմանը ապօրինի հատելու հիմքով հիմնավորված չէ: Կալյուսկին եւս իրեն մեղավոր չի ճանաչում մեղսագրվող հանցանքում:

Բոգդան Կալյուսկու նկատմամբ դատարանի որոշման նկարագրական մասում նշվում է ՌԴ իրավապահ մարմինների կողմից նրա նկատմամբ հարուցված քրեական գործի եւ միջազգային հետախուզման մասին, սակայն նրա նկատմամբ խափանման միջոցը հիմնավորվում է ՀՀ-ում հարուցված վերոնշյալ քրեական գործով:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը մտահոգված է, որ միաջազգային հետախուզման հիմնավորմամբ Ուկրաինայի քաղաքացի Բոգդան Կալյուսկին կարող է արտահանձնվել Ռուսաստանի Դաշնությանը:

Հաշվի առնելով ՌԴ քաղաքացիական ակտիվիստների եւ ընդդիմադիրների նկատմամբ հետապնդումները եւ բռնությունները, այդ թվում՝ ՌԴ քրեակատաորղական հիմնարկներում նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի փաստերը եւ ակնհայտ համարելով ՌԴ կողմից Բ. Կալյուսկու (Մ. Բայդակի) նկատմամբ հարուցված քրեական հետապնդման քաղաքական ենթատեքստը՝  գտնում ենք որ ՀՀ իշխանությունների կողմից Ուկրաինայի քաղաքացի Բոգդան Արկադիի Կալյուսկու (նույն ինքը՝ ՌԴ նախկին քաղաքացի Մաքսիմ Արկադիի Բայդակ) հնարավոր արտահանձնումը Ռուսաստանի Դաշնությանը կհանգեցնի ՀՀ իշխանությունների կողմից նրա՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ եւ 5-րդ հոդվածով երաշխավորված իրավունքների խախտմանը:

Ելնելով վերը շարադրածից՝ պահանջում ենք ՀՀ իշխանություններից՝ զերծ մնալ Ուկրաինայի քաղաքացի Բոգդան Կալյուսկուն Ռուսաստանի Դաշնությանը հանձնելու որեւէ մտադրությունից, անհապաղ դադարեցնել նրա նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումը եւ թույլատրել նրա անարգել ելքը ՀՀ տարածքից՝ երրորդ երկիր»:

Տպել
2072 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին