Թող գրավոր դիմեն, որ իշխանության մաս են ուզում կազմեն. Բաղդասարյանը՝ Էդմոն Մարուքյանին

Խորհրդարանում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ազգային ժողովի մուտքերը փակելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը եւ իշխանությունից պաշտոններ ստանալու մասին Էդմոն Մարուքյանի հոդվածին: Ըստ էության, իշխանությունն ընդդիմության երկու քայլերն էլ անիրատեսական է համարում: 

- Պարոն Բաղդասարյան, ապրիլի 17-ին ընդդիմությունը պատրաստվում է փակել փողոցները, ինչպես նաեւ շրջափակել Ազգային ժողովի շենքի բոլոր մուտքերը, որպեսզի դուք չկարողանաք գալ եւ ընտրել վարչապետի ձեր թեկնածուին: Դուք սա հնարավոր համարում ե՞ք, եւ եթե փակեն, ի՞նչ եք անելու:

Ես խոստանում եմ, որ իմ աշխատանքի ժամին կգամ աշխատանքի: Այն, ինչն օրենքի սահմաններում է, կլինի անարգելք: 

- Իսկ եթե գաք աշխատանքի ու տեսնենք, որ ԱԺ մուտքը հարյուր հազարավոր մարդկանցով փակված է:

Դա իմ խնդիրը չէ, դա համապատասխան մարմինների խնդիրն է, որ կարգ ու կանոն պահպանեն, որպեսզի մենք կարողանանք մեր աշխատանքային օրն անցկացնենք:

- Ընդդիմությունը փողոց փակելու իրավունք չունի՞:

Դա ինձ չպետք է ասեք: Կրկնում եմ՝ ինչն օրենքի սահամաններում է, ցանկացած ընդդիմադիր կարող է իր սահմանադրական իրավունքներից օգտվել:

- Հնարավոր համարո՞ւմ եք այնպիսի իրավիճակ լինի, որ չկարողանաք մտնել ԱԺ:

Ժամանակից առաջ մի ընկեք, համբերեք եւ ամեն ինչ իր հունով կընթանա: Ընդդիմադիրներն իրենց գործն են կատարում, որը նորմալ է բոլոր խորհրդարանական երկրներում:

- Ինչպե՞ս եք գնահատում քայլերթի գաղափարը:

Շատ նորմալ, ու՞մ է արգելված քայլել: Ես էլ ամեն առավոտյան 2-3 կմ քայլում եմ:

- Իսկ հետեւո՞ւմ եք ընթացքին, քանի որ թիրախում ձեր կուսակցությունն է:

Անկեղծ ասած, չեմ հետեւում: Ես Փաշինյանին երկար տարիներ լսել եմ եւ ինձ թվում է, որ նոր բան լինի, նորից կլսեմ:

Պարոն Բաղդասարյան, ԵԼՔ-ից Էդմոն Մարուքյանը նշել է, որ իշխանությունները իրենց պետք է զիջեն ԱԺ երկու հանձնաժողովի նախագահի պաշտոն, ինչպես նաեւ նրանք անդամներ պետք է ունենան Բարձրագույն դատական խորհրդում, ՍԴ-ում, ԿԸՀ-ում, Կենտրոնական բանկում, ՏՄՊՊՀ-ում, բացի այս նրանց պետք է պատկանի ՄԻՊ նշանակելու իրավունքը: Դուք սա իրատեսական համարու՞մ եք:

- Այսինքն, պաշտոններ առանց պատասխանատվությա՞ն: Ցանկացած քաղաքական ուժ, երբ պատրաստ կլինի պատասխանատվություն կիսելու եւ իրենք գրավոր կդիմեն, մենք այդ հարցը կքննարկենք: Մենք քննարկման որեւէ ֆորմատի դեմ չենք: Ես միանձնյա չեմ կարող պատասխան տալ: Թող գրավոր դիմեն, որ մաս են ուզում կազմեն մեր պատասխանատվության:

- Պարոն Բաղդասարյան, բայց Էդմոն Մարուքյանի հոդվածից ենթադրելի է, որ նրանք չեն ուզում իշխանության մաս կազմել, այլ՝ ունենան այդ պորտֆելները եւ մնան ընդդիմություն:

Այսինքն, ունենան ամեն ինչ, բացի պատասխանատվությունի՞ց:

- Ուզում եք ասել, որ նրանք այդ պաշտոններն ունենալով՝ իշխանության մաս են դառնալո՞ւ:

- Բնականաբար, իշխանության մաս պետք է դառնան, որ կրեն պատասխանատվություն:

- Պարոն Բաղդասարյան, իշխանության սրտով չէ ընդդիմությանը պաշտոններ տալը, իսկ մյուս կողմից էլ դեմ եք նրանց փողոց փակելուն: Մարուքյանի առաջարկածը կարո՞ղ է խորհրդարանական պայքարի տարբերակ լինել:

Ես չեմ կարդացել հոդվածը, բայց պաշտոնները չեն զիջում, պաշտոնները պետք է ձեռք բերեն: Մենք 2017 թվականի Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ստացել ենք մեծամասնություն եւ կազմել ենք իշխանություն: 2022 թվականին նոր ընտրությունների ժամանակ նոր կխոսենք պաշտոնների վերաբաժանման մասին:

- Լուսավոր Հայաստանն ասում է, որ ՀՀԿ-ն պառլամենտական համակարգից է խոսում, բայց ընդդիմությանը իրենց թվարկած լծակներից ոչ մեկը տրված չէ:

Կանոնակարգով ԲՀԿ-ն, որպես ամենամեծ ընդդիմադիր խմբակցություն, ունի քաղաքական պաշտոններ՝ ԱԺ նախագահի տեղակալ եւ հանձնաժողովի նախագահներ: Այսինքն, պետք է մտածել ռեսուրսի մասին, որ շատ տոկոսներ հավաքեն՝ այդ բաշխումներին մաս կազմելու համար:

- Դուք գուշակել էիք, որ ապրիլին ԵԼՔ դաշինքը լուծարվելու է եւ հաշվի առնելով այն հակասությունները, որ այժմ առկա են դաշինքում, Ձեր գուշակությունները իրականությու՞ն են դառնում: Դուք գուշակելու ունակություններ ունե՞ք, թե՞ ԵԼՔ-ը ներսից լավ գիտեք:

- Ես գուշակություններով չեմ զբաղվում, բազմիցս նշել ենք, որ մեկ նպատակի համար միավորված ցանկացած դաշինք, որտեղ չկան գաղափարական մոտեցումներ եւ նպատակը միայն Ազգային ժողով գալն է, ուրեմն դրանք դատապարտված են քայքայման: Ընդդիմությունը որքան ամուր լինի, իշխանության համար ավելի հեշտ պայմաններ է ստեղծում աշխատելու համար: Մեզ ձեռնտու է, որ լինի կայուն ընդդիմություն:

Տպել
3735 դիտում

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար