Շարքային Մանվել Գեւորգյան. միայնակ մնալով՝ շարունակել է դիրքի պաշտպանությունը

Մեր ժամանակի հերոս՝ Մանվել Գեւորգյան. 2016 թվականի ապրիլի 14-ի գիշերը, ժամը 23:20-ի սահմաններում Մարտունու ուղղությամբ հակառակորդի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող Մանվել Գեւորգյանը:

2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի Հանրապետությունը հարձակում է գործում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վրա։ Մանվել Գեւորգյանը ապրիլի 1-ից եղել է դիրքերում (Մարտունի 3 առաջնագիծ)։ Ապրիլի 14-ին շուրջ 30 հոգուց բաղկացած ադրբեջանական խումբը հարձակում է գործում դիրքի վրա։ Դիրքում եղել են երկու հոգով եւ կապի ոչ մի միջոց չունենալով՝ չեն կարողացել զեկուցել իրավիճակի մասին։ Երկուսով անցել են պաշտպանության, թշնամու նռնակից զոհվել է ընկերը, միայնակ մնալով՝ մանվելը շարունակել է դիրքի պաշտպանությունը՝ սկսելով կրակել շարժական թիրախի ձեւով, որպեսզի թշնամին մտածի, թե դիրքում մի քանի զինվոր կա։

Նկատելով, որ փամփուշտները վերջանում են, սկսում է լիցքավորել զենքը եւ լիցքավորման ժամանակ զոհվում է ձախ կողքի շրջանում հրազենային վնասվածքից։ Անձնազոհ քայլով Մանվել Գեւորգյանը նաեւ փրկել է թիկունքից օգնության հասած հայկական ուժերի զինվորներին։

Մանվել Գեւորգյանը ծնվել է 1997 թվականի մայիսի 14-ին, Երեւանում։ 2003 թվականից սովորել է Երեւանի թիվ 198 ավագ դպրոցում, որն ավարտել է 2014 թվականին։ 2014 թվականին ընդունվել է Երեւանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ադապտիվ ֆիզկուլտուրայի բաժինը։ 2005 թվականից զբաղվել է կարատեով։ 2006 թվականին եղել է Եվրոպայի առաջնության չեմպիոն։

Մանվել Գևորգյանը պարտադիր ժամկետային զինծառայության է անցել 2015/1 զորակոչով Շենգավիթի զինկոմիսարիատից։ 2015 թվականի հուլիսի 7-ին զորակոչվել էր բանակ։ Ծառայում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու զորամասում։ Ստացել էր կրտսեր սերժանտի կոչում։ Ծառայությունից երբեք չի խուսափել. երկու շաբաթվա ծառայող է եղել եւ ստացել է ավագ հրաձիգի պաշտոնը: Ինն ամսվա ծառայությունն իդեալական է անցել, ըստ ծնողների: Մանվելը զոհվել է ապրիլի 14-ին. այդ օրը խոսել է բոլոր հարազատների հետ. երբեք ոչ մի բանից չի դժգոհել, ծնողների հետ այնպես է խոսել, որ նրանք չեն էլ կասկածել, թե որդին առաջնագծում է ու թեժ մարտերի է մասնակցում:

Ապրիլի 17-ին Մանվել Գեւորգյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից պարգեւատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Արիության» պետական մեդալով։ Մայիսի 28-ին Սերժ Սարգսյանի կողմից պարգեւատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական ծառայություն» պետական մեդալով։

Տպել
5026 դիտում

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ