Էրիկը՝ լավագույն երգչի մրցանակի, ծրագրերի ու անձնականը գաղտնի պահելու մասին

2017 թ. լավագույն երգչի տիտղոսը երգիչ Էրիկի համար մեծ նշանակություն ունի: Այդ մրցանակը նա ստացավ մարտի 31-ին «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ: Նախորդ անգամ ազգային երաժշտական մրցանակաբաշխության կողմից նա նույն տիտղոսին արժանացել էր ավելի քան 6 տարի առաջ՝ 2012 թ., 2011-ին կատարած աշխատանքի համար: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում երգիչն ընդգծեց, որ մրցանակն իր համար շատ կարեւոր է:

«Ընդհանրապես ցանկացած մրցանակ գնահատական է, շնորհակալական ժեստ: Սա մեծ հաղթանակ է, մանավանդ, որ, ինչպես նշել եմ, 7 տարի առաջ՝ վերջին ազգային մրցանաբաշխությունում, նույնպես ստացել եմ այս մրցանակը: Դրանից հետո դադար եղավ, ու հիմա մրցանակաբաշխությունը վերածնվեց «Ծիծեռնակ» անվանումով, եւ 7 տարի անց... շատ հազվադեպ է լինում, որ դառնում ես սիրված, գնահատված ու այդ ամենը պահպանում ես: Ուրախ եմ, որ 7 տարվա իմ աշխատանքը նկատվել, գնահատվել է»,- ասաց նա:

Երգիչը հույս հայտնեց, որ հետագա տարիներին էլ այնպես կաշխատի, որ կրկին բարձր գնահատականների կարժանանա: Առհասարակ, ըստ նրա, մրցանակներն ու նման մրցանակաբաշխություններն անհրաժեշտ են Հայաստանում: Դրանք կարող են նպաստել շոու բիզնեսի ակտիվացմանը, քանի որ ոգեւորում են արտիստներին, խրախուսում են ավելի մեծ եռանդով աշխատել:  

«Կարծում եմ՝ մրցանակաբաշխությունները միանշանակ միշտ օգնել են, որովհետեւ դա խթան է, որ շարունակես աշխատել: Օրինակ, ինձ այնքան մեծ ուժ է տվել, որ ուզում եմ այս տարի այնքան բան անել, որ, եթե անգամ մյուս տարի չարժանանամ այդ մրցանակին, ասեն, որ Էրիկն էլ էր արժանի: Շատ կարեւոր է, որ գնահատված ես լինում: Երբեմն արտիստներին ինչ-որ կոչումներ են տալիս, ու մարդիկ քննադատում են: Բայց, ախր, այդ արտիստը թեւ է առնում: Ի վերջո մեր քաղաքում, մեր երկրում ու ընդհանրապես այս կյանքում, ամբողջ աշխարհում նեգատիվն այնքան շատ է, բացասական քննարկումներն այնքան շատ են, որ ինչ-որ խթան է պետք, որպեսզի արտիստը կարողանա նորից ոգեւորվել, ոգեշնչվել, ստեղծագործել, գործ անել: Այնպես որ դրանք հարկավոր են մեզ, նաեւ պարտադիր են»,- ասաց նա:

Մրցանակաբաշխության ժամանակ Էրիկը բեմից շնորհակալություն է հայտնել բոլոր իրեն աջակցողներին: Հատուկ հնչեցրել է սիրելիի՝ Լանայի անունը եւ նշել, որ մրցանակը նաեւ նրանն է: Ընդհանրապես Էրիկը չի սիրում անձնական կյանքից խոսել: Այս անգամ էլ գաղտնիքներ չբացահայտեց: Միայն նշեց, որ բնական է, որ մի օր էլ իր կյանքում փոփոխություններ լինեն:  

«Ես երգիչ եմ, որին պետք է լսեն: Միշտ ասել եմ դրա մասին: Բնականաբար մի օր լինելու է փոփոխություն իմ կյանքում, ընտանիք, երեխաներ: Սպասում եմ, որ դրանից իմ հանդիսատեսի վերաբերմունքն իմ նկատմամբ չի փոխվի, որովհետեւ ես միշտ նրանց համար հանդիսացել եմ երգիչ: Երբեք ինձ չեմ ներկայացրել որպես բոլորի համար փեսացու: Ես եղել եմ ընդամենը երգիչ: Միգուցե ինչ-որ մեկին այդ հարցերը հետաքրքրում են, բայց նա իմ հանդիսատեսը չէ, որովհետեւ իմ հանդիսատեսն ինձանով հետաքրքրված է միայն երգարվեստի շրջանակներում»,- ասաց նա:

Այս շրջանում Էրիկն աշխատում է նոր նախագծերի վրա: Մի քանի նոր երգ ունի, եւ հնարավոր է՝ տեսահոլովակներ էլ լինեն, սակայն առայժմ չգիտի՝ երբ: Անցած տարի ներկայացրել է հիմնականում լիրիկական, սիրային երգեր, այս տարի դրանք հիմնականում լինելու են ավելի աշխույժ: Նաեւ անակնկալ նախագիծ է պատրաստում իր լսարանի համար: Այն սկսելու է մայիս-հունիս ամիսներին: Դեռ մանրամասներ չի ցանկանում հայտնել:

Տպել
735 դիտում

ԵՊՀ ՈՒԽ կանոնադրությունն արդեն ԿԳՆ-ում է, սպասում են հաստատմանը

ԱԺ աշխատակազմում թափ են առել հակաօրինական գործողությունները, որոնք քողարկվում են. ԱԺ աշխատակից

Տորոնտոյի հայկական եկեղեցին կարող է օտարվել, շինությունը վտանգի տակ է. դրամահավաք է մեկնարկել

Լիխտենշտեյնի միակ հայկական ընտանիքը՝ Հայաստանի հավաքականի մարզմանը

«Թումո»-ի եւ ֆրանսիական INCO-ի միջեւ ստորագրվել է համաձայնության հուշագիր (լուսանկարներ)

Հարեւանները Սամվել Բալասանյանին թարս ու շիտակ են նայել

2 տղամարդ «Հաղթանակ» կամրջի եզրագիծն անցել են և սպառնում են ինքնասպան լինել, պահանջում են Ն. Փաշինյանին

Հայ-թուրքական սահմանին, սահմանապահների «քթի տակից» գյուղացու տրակտորն ու հակի սարքը գողացել են

Գերմանիան դադարեցնում է զենքի մատակարարումները Սաուդյան Արաբիա

12-րդ դասարանի ավարտական քննությունները կենտրոնացված չեն լինի. այդպես կլինի միայն 9-րդում

«Վորլդ Վիժն» Հայաստանն ու Իմ Քայլը հիմնադրամը համագործակցության տարբերակներն են քննարկում

Ավարտին է հասցվել «Թուրքական հոսք» գազատարի ծովային հատվածը

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ծանրաքարշ բեռնատարների համար շարունակում է փակ մնալ

Երեւանի քաղաքապետարանը հրավիրում է քննարկելու 2019-ի բյուջեն ու զարգացման ծրագիրը

Լատվիայի դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին

Ակցիաների հետեւում մարդիկ են, որոնք մեծ բիզնեսներ ձեռնարկելու շահ ունեն. Ռ. Խաչատրյանը հրաժարականի մասին

Սերժ Սարգսյանը դիմել է կենսաթոշակ ստանալու համար

Շախմատի ֆեդերացիան հետին ամսաթվո՞վ փաստաթուղթ է տեղադրել կայքում. պատմում է Լիլիթ Գալոյանը

Սասնա Ծռեր Համահայկական կուսակցության նախընտրական ամբողջական ցուցակը՝ 174 հոգուց բաղկացած

Վալերի Օսիպյանը հանդիպել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարի հետ