Շարքային Դավիթ Հայրապետյան․ փորձել է տանկով կրակային բնագիծ զբաղեցնել, սակայն խոցվել է

Մեր ժամանակի հերոս՝ Դավիթ Հայրապետյան․ Ապրիլյան պատերազմի ժամանակ Մարտակերտում զոհված շարքային զինծառայող Դավիթ Հայրապետյանը տանկի նշանառու էր, կռվել էր մինչեւ վերջին շունչը: 

2016թ-ի ապրիլի 4-ին մղված թեժ մարտերի ընթացքում, անտեսելով հակառակորդի կողմից վարվող ինտենսիվ հրետանային կրակը, փորձել է տանկով կրակային բնագիծ զբաղեցնել, սակայն խոցվել ու զոհվել է թշնամու ԱԹՍ-ի կողմից:

Դավիթը Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղից էր: Այս գյուղը ապրիլյան պատերազմին երկու հերոս տվեց՝ Գագիկ Մելքոնյան ու Դավիթ Հայրապետյան: Դավիթը երեք ամիս է ծառայել Արցախում: Մարտակերտ եկել էր Արմավիրից, որտեղ մինչ ծառայությունը վեցամսյա զորավարժանքներ էր անցել: Դավիթի ծնողները պատմում են, որ նա ի սկզբանե հենց Ղարաբաղում էր ցանկանում ծառայել, եւ Արմավիրում զորավարժանքն ավարտելիս ուրախ էր, որ Մարտակերտ է մեկնելու՝ ծառայությունը շարունակելու: 

Ծնողները զինվոր որդու հետ վերջին անգամ խոսել են մարտի 30-ին: Քույրը պատմել է, որ գրեթե ամեն օր խոսում էին եղբոր հետ, իսկ մարտի 30-ին զրույցը շատ ավելի երկար է տեւել: «Հեռախոսը չէր անջատում, ասում էի՝ մի քիչ էլ խոսա, մի քիչ էլ ու գրեթե մեկ ժամ խոսեցինք, անընդհատ ծիծաղում էր»: Մինչեւ ապրիլի մեկը Մարտակերտում էլի զինվորներ էին զոհվել, բայց ծնողները պատմում են, որ Դավիթը չէր վախենում, պատրաստ էր կռվի, երբ էլ այն սկսվեր: Իսկ կռիվը սկսվեց անսպասելիորեն։

Դավիթը Հայրապետյանների չորս զավակներից ամենակրտսերն էր: Եղբայրները ՌԴ-ում են ապրում ու աշխատում, Զոլաքար էին եկել Դավիթի մահվան լուրն իմանալուց հետո: Ծնողները հարցազրույցներից մեկում պատմել են, որ Դավիթին բոլորն են սիրել. «Շատ համեստ էր, կազմակերպված, բոլորը սիրում էին նրան»:

Տպել
1452 դիտում

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ

The Daily Mail-ը կոչ է անում վերականգնել «Զվաթնոցի» հին շենքը

ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանն ընդունել է Երևանում ԵԽ գրասենյակի պատվիրակությանը

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ջին Բլոքին եւ Էրիկ Էսրաիլյանին. առաջին այցից հյուրերը տպավորված են

ՀՀ-ում է «օրենքով գող» Պզոն (Արմեն Ղազարյանը)

Ես և մեր թիմը հույս ենք դնում ձեզ վրա, այս ընտրություններով պետք է լուծենք համապետական խնդիր. վարչապետ

Քրեական հեղինակություն Դոն Պիպոն ազատ է արձակվել 50 միլիոն դրամ գրավի դիմաց

ԱԺ-ն պետք է արտահայտի այն տրամադրություններն ու ընտրությունը, որ կատարում են քաղաքացիները. վարչապետ

Որպես պետությանը պատճառված վնասի մասնակի փոխհատուցում վճարվել է շուրջ 55 մլն դրամ

Քրեական հեղինակություն Դոն Պիպոն այսօր ազատ է արձակվել

ՀՀ ներքաղաքական կյանքը կրկին ալեկոծվում է, պետք է հարցերը լուծենք համաձայնությամբ. Բաբլոյան

Մի քանի օրից մենք մասնակից ենք լինելու ՀՀ պատմության ամենաարդար և ազնիվ ընտրություններին. Հայկ Մարության

Ըստ հայ ֆուտբոլիստների՝ Վանեցյանը դրական փոփոխություններ կանի հայկական ֆուտբոլում

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հարցաքննվել է հայտնի գաղտնալսման գործով

Փոփոխությունները չեն ազդի 700 աշխատատեղի և 25000 տոննա բանջարեղենի արտադրողականության վրա. «Սպայկա»

Ես շրջում եմ այնպես, ինչպես ուզում եմ. Միհրան Պողոսյանը՝ «ասֆալտին փռելու» օպերացիայի մասին