Սամվել Ալեքսանյանի «ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ»-ի 706 մլն դրամանոց գույքն ազատվեց մաքսատուրքից

Կառավարության ապրիլի 5-ի նիստի օրակարգում ներառված էր 40 նախագիծ:  

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը պետք է ներկայացներ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» նախագիծը, սակայն կապված վերջին օրենսդրական փոփոխությունների հետ, Ասատրյանը մեկ օր ժամանակ խնդրեց՝ նախագիծն այդ օրենսդրական փոփոխությունների հետ համաձայնեցնելու համար: Մինչեւ գաղտնի ռեժիմին անցնելը մնացած բոլոր նախագծերին հավանություն տրվեց:

Հավանություն տրվեց, մասնավորապես, Հայաստանի եւ Կոլումբիայի միջեւ դիվանագիտական եւ պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի վերացնելու մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը: Ըստ զեկուցող Շավարշ Քոչարյանի՝ դեսպանատների բացակայության պայմաններում այս համաձայնագիրը կդյուրացնի դիվանագետների եւ պաշտոնյաների փոխադարձ այցելությունները: Նա նշեց նաեւ, որ Մեքսիկայի հետ արդեն գործում է նման պայմանագիր, իսկ Արգենտինայի, Բրազիլիայի եւ Ուրուգվայի հետ գործում են նաեւ սովորական անձնագրերով անձանց՝ առանց արտոնագրի մուտք գործելու պայմանագրերը:

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը ներկայացրեց «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը եւ (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ» ՍՊԸ կողմից ներկայացված հայտը բավարարելու եւ արտոնությունը կիրառելու մասին» նախագիծը: Նախագծում ներկայացված հայտի արժեքը 706 միլիոն դրամ է: Նախագծից տեղեկանում ենք նաեւ, որ 706 միլիոն դրամից գրեթե 600-ը ծախսվել է թուրքական ծագման հումք՝ հիմնականում տրիկոտաժ ձեռքբերելու համար: Նախագիծը հավանության արժանացավ, առարկություններ չեղան: Վարչապետը միայն հիշեցրեց Կարայանին, որ պետք է ուշադիր լինել սեփական արտադրողին խանգարող ներմուծվող հումքի նկատմամբ:

«Մենք լոյալ դաշտը ստեղծում ենք, որ բիզնեսը զարգանա, բայց մենք նաեւ մեր սեփական արտադրողին պաշտպանելու խնդիր ունենք»,- նշեց Կարապետյանը:

Հավանություն տրվեց նաեւ «ՍԱԼԻ» ապրանքանիշը ներկայացնող «ԶԵՆՆԻ» ընկերությանը՝ սարքավորումներ ներմուծման նպատակով 69,5 միլիոն դրամի արտոնություն տրամադրելու նախագծին:

Վերջում վարչապետը հիշեցրեց.

«Սահմանադրության պահանջից ելնելով` մոտակա ժամանակներում մենք ներկայացնելու ենք կառավարության հրաժարականը»,- ասաց նա, սակայն հորդորեց շարունակել աշխատանքը նույն տեմպերով:

Տպել
2577 դիտում

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին