Անսպասելի. շրջադարձ դեպի Վենետիկ

05/04/2018 schedule15:15

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի ապրիլի 6-ի համարում

Երեկ ժամը 13.00-ին ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի մոտ հրավիրված աշխատանքային SOS խորհրդակցության ժամանակ հիմնավորապես փոփոխության է ենթարկվել սահմանադրական բարեփոխումների կոալիցիայի ներկայացրած փաթեթը: Իսկ դա այն փաթեթն է, որը դրվելու է հանրաքվեի: Այսինքն, եվրոինտեգրման ժամանակավոր հանձնաժողովի ողջ աշխատանքը մեկ ժամում գցվել է ջուրը, քանզի այդ հանձնաժողովն արդեն այսօր պետք է ամփոփեր սահմանադրական բարեփոխումների անցումային դրույթները՝ նախագիծն ապրիլի 11-ի լիագումար նիստում քննարկելու համար: Ըստ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանի, սահմանադրական բարեփոխումների արդեն քննարկված դրույթները ենթարկվել են ռադիկալ փոփոխության.

«Աշխատանքային խորհրդակցության ընթացքում որոշվեց որպես բացարձակ հիմք ընդունել Վենետիկի հանձնաժողովի դիտողություններն ու առաջարկները եւ դրանք ներառել սահմանադրական փոփոխությունների նախագծում: Ես չեմ կարող ասել, թե ինչու հատկապես հենց հիմա որոշվեց կարեւորել Վենետիկի հանձնաժողովի բոլոր եզրակացությունները. պարզապես, խորհրդակցության ժամանակ մեզ ընդամենն ասվեց, որ նախագիծը մշակելիս պետք է հիմք ընդունվի Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը»,- մեզ հետ զրույցում երեկ ասաց պարոն Պետրոսյանը: Ի դեպ, սահմանադրական բարեփոխումների փաթեթի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովը մեր խորհրդարանին ուղարկել է մի քանի եզրակացություն, եւ մինչեւ վերջերս ՀՀ իշխանություններն առանձնապես հակված չէին ընդունելու եվրոկառույցների այն առաջարկներն ու պահանջները, որոնք վերաբերում էին հատկապես երկրի նախագահի լիազորությունները սահմանափակելուն:

Իսկ թե ինչու է երեկ տեղի ունեցել պատմական այդ շրջադարձը, այս հարցում ենթադրությունները կարող են լինել մի քանիսը: Բայց, նախ այն մասին, թե ինչ հիմնական շրջադարձներ են կատարվել սահմանադրական փոփոխությունների արդեն քննարկված փաթեթում: Առաջին շրջադարձը վերաբերում է կառավարություն ձեւավորելու կոալիցիայի նախագծով առաջարկված մեխանիզմին, որը միանշանակ մերժելի է եվրոկառույցների համար: Ըստ կոալիցիայի նախագծի, եթե ԱԺ-ն վստահության քվե չի տալիս ՀՀ նախագահի կողմից երրորդ անգամ ձեւավորված կառավարության գործունեության ծրագրի հիմնադրույթներին, ապա հանրապետության նախագահը կրճատում է գործող ԱԺ-ի լիազորությունների ժամկետը՝ նշանակելով արտահերթ ընտրություններ:

Վենետիկի հանձնաժողովն իր բոլոր եզրակացություններում համառորեն պահանջում էր վերանայել այդ դրույթը եւ սահմանել, որ եթե ԱԺ-ն առաջին անգամ հավանություն չի տալիս նախագահի ներկայացրած կառավարության գործունեությանը, ապա կառավարությունը ներկայացնում է իր հրաժարականն, ու հաջորդ կառավարությունն արդեն ձեւավորում է ԱԺ-ն: Մինչեւ վերջերս ՀՀ իշխանությունների համար Վենետիկի հանձնաժողովի պահանջն «ասնավանի» չէր, սակայն երեկ ԱԺ նախագահի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ հանկարծ որոշվել է հարգել Վենետիկի հանձնաժողովի այդ պահանջը: Հաջորդ սահմանադրական դրույթը, որի շուրջ Վենետիկի հանձնաժողովը լուրջ վերապահում ուներ եւ որը կոալիցիան համառորեն չէր ընդունում, վերաբերում էր նախագահի կողմից արդարադատության խորհուրդը նախագահելուն:

Մինչդեռ, եվրոկառույցների պահանջն այն էր, որ արդարադատության խորհուրդը չպետք է ղեկավարի երկրի նախագահը: Ըստ Ռաֆիկ Պետրոսյանի, այս դրույթը եւս վերանայվելու է. «Առաջիկա օրերի քննարկումների ժամանակ, կարծում եմ, կընդունվեն Վենետիկի հանձնաժողովի բոլոր առաջարկները՝ կապված ԱԺ-ի լիազորություններն ավելացնելու, իշխանության թեւերի միջեւ իրական հակակշիռներ ստեղծելու հետ: Ի դեպ, ընդունելով Վենետիկի հանձնաժողովի բոլոր առաջարկները՝ դրանով կոալիցիան ընդառաջ է գնում նաեւ ընդդիմությանը, քանզի նրանք բազմիցս հայտարարել են, որ իրենք միանում են Վենետիկի հանձնաժողովի բոլոր առաջարկներին»,- ասում է Ռաֆիկ Պետրոսյանը:

Այսպիսով, սահմանադրական բարեփոխումների փաթեթում վենետիկյան շրջադարձերը կշարունակվեն նաեւ առաջիկա օրերի քննարկումների ընթացքում: Իսկ թե ինչու, այդուհանդերձ, ՀՀ իշխանությունները որոշեցին ընդառաջ գնալ Արեւմուտքին, այս հարցի միանշանակ պատասխանն այս պահին դժվար է գտնել: Չի բացառվում, որ հանուն ինքնապահպանման, Հայաստանի իշխանությունները որոշել են ընդունել Արեւմուտքի խաղի կանոններն ու իրենք են որոշել ստանձնել երկրում ժողովրդավարական ռեֆորմների պատասխանատվությունը: Չի բացառվում նաեւ, եւ որը շատ ավելի հավանական է, այս ամենն ընդամենը իշխանությունների խուճապի հետեւանք է: Ամեն դեպքում, ակնհայտ է, որ իշխանափոխության համաճարակը հասել է Հայաստան եւ այս անգամ ամեն ինչ կարծես թե իսկապես լուրջ է:

Իհարկե, հայաստանյան ընդդիմությունը չի հավատում, որ եթե անգամ նման փոփոխություններ արվեն, դրանք արվելու են այդ փոփոխությունների անհրաժեշտության գիտակցմամբ. «Ըստ իս, իշխանությունները պարզապես ժամանակ են ձգում, որպեսզի եվրոկառույցների առաջ արդարանան, թե ինչու պայմանավորված ժամկետում՝ մինչեւ հուլիսի 1-ը, չեն կարողանա սահմանադրությունը դնել հանրաքվեի: Իսկ որ մինչեւ այդ ժամկետը չեն հասցնի, դա արդեն ակնհայտ է: Տարբերակը, որ ՀՀ իշխանությունները որոշել են դառնալ ժողովրդավարության ռեֆորմատորներ, ես պարզապես բացառում եմ. նրանք այդպիսին դառնալու որեւէ ռեսուրս չունեն»,- ասում է «Արդարություն» դաշինքի անդամ Շավարշ Քոչարյանը: 

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1048 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին