Ուռավնիլովկա. ինչպես մեծացնել բյուջեն

05/04/2018 schedule15:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի ապրիլի 6-ի համարում

Այս տարվա սկզբից թռչնի միս եւ ձու արտադրող ընկերությունները մի հետաքրքիր անակնկալ ստացան: Թռչնի կերի բաղադրիչ հանդիսացող եգիպտացորենը ներմուծելիս նրանք պարզեցին, որ դրա դիմաց իրենք պետք է հարկ վճարեն` ավելացված արժեքի հարկ: Նրանց համար սա, մեղմ ասած, անակնկալ էր, քանի որ այդ ոլորտին վերաբերվող օրենսդրությունում որեւէ փոփոխություն չի կատարվել, այս հարցն ընդհանրապես չի քննարկվել: Ինչպե՞ս է դա տեղի ունեցել: Խնդիրն այն է, որ մինչ այդ պահը թռչնի կերի պատրաստման համար անհրաժեշտ եգիպտացորենն ուներ մաքսային որոշակի ծածկագիր` 1005, որը, ըստ մեր օրենսդրության, ենթակա չէ հարկման որեւէ հարկատեսակով:

Սակայն հենց հունվարի սկզբից այդ նույն եգիպտացորենին շնորհվեց մեկ այլ ծածկագիր` 1104, որը գործող օրենսդրությամբ հենց սահմանի վրա ենթակա է հարկման 20 տոկոս ավելացված արժեքի հարկով եւ եթե ներկրված է այնպիսի երկրից, որի հետ Հայաստանը չունի կնքած համապատասխան համաձայնագիր, ապա ներկրողը պետք է վճարի նաեւ 10 տոկոս մաքսատուրք: Մի խոսքով, ներկրողները եգիպտացորենը Հայաստանի սահման հասնելուն պես հանկարծ տեղեկացան, որ իրենց բիզնեսի համար կատարած բոլոր հաշվարկները պետք է ջնջեն եւ նոր հաշվարկներ կատարեն, քանի որ թռչնաբուծական ձեռնարկությունների համար թե՛ ծավալի եւ թե՛ գնի առումով ամենաշատ ծախս պահանջող եւ ամենաշատ օգտագործվող բաղադրիչը` եգիպտացորենը, զգալիորեն թանկացել է: Եթե հաշվի առնենք, որ այն ներկրվում է հիմնականում այնպիսի երկրներից, որոնց հետ Հայաստանն ունի համապատասխան համաձայնագրեր, ապա եգիպտացորենը, փաստորեն, թանկացել է 20 տոկոսով:

«Արզնի» թռչնաֆաբրիկայի տնօրեն Մ.Ջանվելյանի կարծիքով, այս քայլը բացասական ազդեցություն կունենա մեր հանրապետության թռչնաբուծական ընկերությունների վրա, որոնք դժվարությամբ են մրցում ներկրվող հավի մսի հետ: Բնականաբար նույն կարծիքին է նաեւ «Արաքս» թռչնաբուծական ընկերության տնօրեն Ա.Ավետյանը: Վերջինիս ասելով՝ թռչնաբուծարանները ներկրում են եգիպտացորենի խոշոր խմբաքանակներ միանգամից մի քանի ամսվա եւ նույնիսկ մեկ տարվա համար ու, փաստորեն, հենց տարեսկզբին ստիպված եղան հսկայական չնախատեսված գումարներ վճարել, իսկ իրենց արտադրանքի արդյունքը ստանալու են, ասենք, կես տարի անց միայն: Եւ սա արդեն զգալի հարված է թռչնի մսի եւ ձվի արտադրողներին: Մոտավորապես նույն կարծիքն էին հայտնում նաեւ մյուս թռչնաբուծարաններում:

Իրոք, մեր թռչանաբուծարանների համար մրցակցության խնդիրը սուր է դրված: Չնայած թռչնաբուծական ընկերությունների առատությանը, ներկայումս Հայաստանում սպառվող թռչնի մսի միայն 35 տոկոսն է արտադրվում այստեղ: Մնացածը ներկրվում է: Իսկ ինչպե՞ս են սա մեկնաբանում Մաքսային պետական կոմիտեում: «Ներկրվող եգիպտացորենի խմբաքանակներից փորձանմուշներ համապատասխան լաբորատորիայում ենթարկվել են փորձաքննության եւ պարզվել է, որ այդ եգիպացորենն օսլայի պարունակությամբ եւ այլ չափանիշներով պետք է դիտարկել որպես 1104 ծածկագրին համապատասխանող, եւ դա է պատճառը, որ այն ենթակա է հարկման»,- մեր հարցին ի պատասխան ասաց ՀՀ Մաքսային պետական կոմիտեի մաքսասակագնային կարգավորման վարչության պետ Սուրեն Ֆահրադյանը:

Կան այլ չափանիշներ, որոնցով այդ եգիպտացորենը պետք է համարվի 1005 ծածկագրով ապրանք եւ չհարկվի: Սա մասնագիտական վեճի թեմա է եւ նման վեճ թռչնաբուծարանների ու մաքսավորների մեջ ընթանում է: Բայց կա մեկ այլ հանգամանք, որը որեւէ վեճի առարկա չի կարող լինել` ներկրվող անասնակերը, մեր օրենսդրությամբ, չի կարող հարկվել: «Ոչ մի չափանիշ չկա, որով հստակ տարանջատվի անասնակերի համար եւ սպիրտի արտադրության համար ներկրվող եգիպտացորենը»,- մեր այս նկատառմանն ի պատասխան ասաց պրն Ֆահրադյանը: Եւ իրոք, Հայաստան ներկրվող եգիպտացորենի մի զգալի մասը գնում է սպիրտի արտադրությանը, սակայն որեւէ հաշվարկ, թե կոնկրետ որ մասը, գոյություն չունի` դա չի վերահսկվում:

Այլ կերպ ասած, ծածկագիրը փոխելու շնորհիվ, փաստորեն, հարկման դաշտ է բերվել նաեւ սպիրտի արտադրության համար ներկրվող եգիպտացորենը: Բացի այդ, ըստ պրն Ֆահրադյանի, բոլոր թռչնաբուծարանները միասին վերցրած 2004 թվականին բոլոր հարկերի գծով վճարել են ընդամենը 260 մլն դրամի հարկ: Սրանք են այն դրդապատճառները, որոնք թույլ են տվել Մաքսային գերատեսչությանը հարկել եգիպտացորենը: Առաջին հայացքից, ինչ խոսք, մաքսավորների բերած հիմնավորումները ծանրակշիռ են: Սակայն չի հասկացվում, թե ինչպես եղավ, որ մինչեւ այս տարի այդ նույն, բոլորովին նույն եգիպտացորենը չէր հարկվում ու հիմա հանկարծ սկսեց հարկվել: Սա իր հերթին: Բայց կա մեկ այլ, ավելի կարեւոր խնդիր եւս: Ստացվում է, որ բյուջեի մուտքերն ապահովող գերատեսչությունները չեն վերահսկում իրավիճակը:

Այսինքն, որպեսզի կարողանան հարկել սպիրտի արտադրության համար ներկրվող եգիպտացորենը, ապա պետք է հարկեն նաեւ անասնակեր եգիպտացորենը: Բացի այս, եթե հարկային գերատեսչությունը չի կարողանում ստվերից դուրս բերել թռչնաբուծարաններին, ապա ընտրվում է ամենահեշտ ճանապարհը` սահմանի վրա հարկել դրանց համար նախատեսված ապրանքը, ինչի օրինականությունը խիստ կասկածելի է: Այլ կերպ ասած, թռչնաբուծարանների նկատմամբ կիրառվում է «ուռավնիլովկա». նրանք հարկեր են վճարում ոչ թե իրենց շրջանառությունից, եկամուտներից ու շահույթներից, այլ վճարում են, պատկերավոր ասած, հաստատագրված վճար, ինչը տնտեսագիտական տեսանկյունից ամենաանարդյունավետ հարկատեսակն է, եւ որից մի տեսակ սոցիալիզմի հոտ է փչում :

Հայկ Գեւորգյան

Տպել
1128 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին