Փլուզում Վանաձորի հանրակացարանում (լուսանկարներ)

Վանաձորի Երեւանյան 90 հասցեում գտնվող հանրակացարանի սանհանգույցում շաբաթներ առաջ փլուզում է տեղի ունեցել, որի հետեւանքները մինչ օրս որեւէ մեկը չի վերացնում: Այս մասին Armtimes.com-ին ահազանգել են բնակիչները, հայտնելով, որ դեպքը տեղի է ունեցել ավելի քան երկու շաբաթ առաջ. «Գիշերը խոնավությունից զուգարանի դուռն ու քարերը պոկվել ընկել են, դիմել ենք թե՛ պարետին, թե՛ քաղաքապետարանի ներկայացուցչին, բայց արդեն երկու շաբաթ է՝ էս վիճակում է»,-մեզ հետ զրույցում հայտնեց հանրակացարանի բնակչուհի Լիլիթ Ստեփանյանը:

Բնակչի խոսքով՝ որոշ ժամանակ անց փլվելու են նաեւ մյուս սանհանգույցների պատերը. «Ում ասես դիմել ենք, քաղաքապետարանից չեն արձագանքում, մենակ մեղադրում են, թե մենք ենք ջարդում, բայց մենք ինչի պետք ա մեր էս կիսատ-պռատ անկյունը ջարդենք»,-ասաց նա, հավելելով, որ պահակներով են զուգարան գնում. «Քանի որ դուռ չկա, մեկը գնում է զուգարան, մյուսը հերթապահում դրսում, որ երրորդ անձ չմտնի»:

Շենքի պարետը Armtimes.com-ի հետ զրույցում հրաժարվեց հարցազրույցից, միայն հայտնեց, որ «սարքելու են», իսկ թե երբ՝ այդպես էլ չգիտեր: Ի դեպ, պարետի՝ հանրակացարանի պայմանների ու ներսում տիրող իրավիճակի հանդեպ ունեցած անտարբեր վերաբերմունքի մասին ստացվող ահազանգերը բազմաթիվ են, որոնց կանդրադառնանք առաջիկայում:

Տպել
788 դիտում

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը

Ծեծկռտուք Արտաշատի զինկոմիսարիատում. ըստ քաղաքացու ահազանգի՝ կապիտանը կոտրել է իր քիթը

Պարզաբանումներ եմ պահանջելու Բելառուսի ու Ղազախստանի նախագահներից. Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստի զարգացումների մասին

Ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել, որ Երեւանում հիպնոսի միջոցով փող են կորզում

Ջիբրալթար-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Երկու օր առաջ Հայաստանում էր, հիմա՝ չգիտեմ. Շարմազանովը՝ Տարոն Մարգարյանի գտնվելու վայրի մասին

Աշխարհը չէի փոխի քո հետ. Սիրուշոն շնորհավորել է Լեւոն Քոչարյանի ծնունդը

Իրական ընդդիմություն կձեւավորվի ընտրություններից հետո

Արսեն Ջուլֆալակյանն ու լրագրողը պարզաբանել են թյուրիմացությունը

Նոր մանրամասներ հոկտեմբերի 27-ին նռնակով կառավարության շենք ներխուժման դեպքից. պարզվել է՝ ով է նա

Արցախի պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Արցախի պետական համալսարանի ուսանողների

Այդ տարածքը իմն է, իմ սեփականությունն է. Լոռու մարզպետը՝ սեփական ատամնաբուժարան կառուցելու մասին

Մարկոս Պիզելին՝ Ղազախստանի առաջնության լավագույն ֆուտնոլիստ

Քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին

Վաչագան Ղազարյանը ցուցմունք է տվել. քննարկվում է կրկին գրավի միջնորդությամբ հանդես գալու տարբերակը

Ավան վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

23-ամյա Վահագնի շնորհիվ մարդկանց կյանքեր կփրկվեն. արյան տարբեր խումբ ունեցողներ շարունակում են արյուն հանձնել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը կպարգեւատրվեն

Հույս ունեմ կկարողանանք Աբաջյանի հերոսությանն արժանի ապրել՝ անկախ նրանից` ինչով ենք զբաղվում. Փաշինյան

Հայ մարզիչը ղազախական ակումբի մանկապատանեկան ֆուտբոլը ղեկավարելու ու Հենոյի գեղեցիկ քայլի մասին