Շիրակի մարզպետը նախատեց Գեղանիստի համայնքապետին. թեժ նիստ

05/04/2018 schedule20:05

Շիրակի մարզպետարանում կայացավ ընթացիկ տարվա առաջին եռամսյակի մարզխորհրդի նիստը: Այն մեկնարկեց  մեղադրական շեշտադրումներով: Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը բոլոր համայնքապետերի ներկայությամբ զայրացավ եւ նկատողություն արեց Գեղանիստի համայնքապետ Աղասի Ղազարյանին: Մարզպետին բարկացրեց համայնքի սեփական եկամուտների հավաքագրման ցածր ցուցանիշը: Այն 22 տոկոս է կազմել: Ինչու՞ հարկերը չեք հավաքել՝ այս հարցին համայնքապետը պատասխանեց, թե գարնանացանի են պատրաստվում, դրա համար էլ գումար չունեն, որ հարկերը մուծեն:

«Մարդիկ սերմացու, վառելիքի փող հազիվ կհայթայթեն, որ իրանց գարնանացանը էնեն, հմի ստիպե՞նք ժողովրդին, մեղմ ենք մոտեցել, որ հմիկվա հարցերը կրնանան կարգավորեն: Էս մէ եռամսյակը կանցնի, երկրորդ եռամսյակում նորմալ կլինի: Մենք միշտ էլ մինչեւ տարվա վերջ ենք մեր հարկերը սաղ նորմալ հավաքել, պրծել»,-փորձեց արդարանալ համայնքապետը: Պատասխանն ավելի զայրացրեց մարզպետ Արթուր Խաչատրյանին:

«Դու այս երեք ամսում ինչքա՞ն աշխատավարձ ես ստացել, լրիվ ստացել ես, չէ՞, 100 տոկոսով ստացել ես, բա հիմա արդար ա՞, որ հարկերը 22 տոկոսով ես հավաքագրել: Ի՞նչ է նշանակում տարվա վերջ: Դու ինձնից, Արթուր Խաչատրյանի գրպանից հարկված եկամտահարկից ձեւավորվող քո աշխատավարձը լրիվ ստացել ես: Ինչի՞ պետք ա դուք 22 տոկոս կատարեք ձեր պարտավորությունը, բայց պետությունը 100 տոկոս կատարի: Հիմա որ ասում ես՝ տարվա վերջ, դե աշխատավարձդ 22 տոկոսով կստանաս, հետո տարվա վերջին լրիվ կտանք, դա արդար կլինի»,-ասաց մարզպետը:

Արթուր Խաչատրյանը Գեղանիստին հարակից համայնքների համայքնապետերին հանձնարարեց մարզխորհրդի նիստից հետո Գեղանիստի համայնքապետին բացատրել, թե ինչպես է պետք աշխատել, որ հարկերը ժամանակին եւ բարձր ցուցանիշներով հավաքագրվեն: «Ինչու Գեղանիստին կպած Նոր կյանքը կարող ա 147 տոկոս սեփական եկամուտ հավաքագրի, իսկ Գեղանիստը 22 ընդամենը: Հավաքվեք, նիստից հետո մարդուն բացատրեք, գուցե խնդիր ունի»,-ասաց մարզպետը: Ցածր ցուցանիշներ արձանագրած մյուս համայնքների նկատմամբ մոտեցումն առավել մեղմ եղավ, բայց հստակ հանձնարարականով՝ ավելացնել սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշն՝ անկախ ցանկացած խնդրից ու հանգամանքից:

Մարզխորհրդի նիստի ընթացքում գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանը զեկուցեց գյուղատնտեսական տարվա սպասվելիք արդյունքների եւ իրականացված ցանքատարածությունների մասին: Ուրախանալու քիչ առիթ կա, այս տարի Շիրակում հացահատիկ քիչ է մշակվել: 18.000 հա ցանքս է կատարվել ընդամենը, որը 3600 հա-ով պակաս է նախորդ տարվանից: Հացահատիկային կուլտուրաների բալանսը մարզում պահելու համար 2200 հա-ով ավել  գարնանացան գարի է մշակվել: Ցորենի ցանքսերի պակասը համայնքապետերը պայմանավորեցին պետական սերմնաբուծության ծրագրի կասեցմամբ: 

«Ծրագիրը դադարեցվեց, որովհետեւ տեղի ունեցավ չարաշահում, հիմա եթե մեկին անընդհատ պարտքով գումար տաս, տաս, հետո չկարողանաս ետ վերցնել, կդադարեցնես պարտք տալը չէ՞»,-ներկաներին հարցրեց մարզպետը:

Նշենք, որ այս մասով ՇՄ դատախազությունում քրեական գործեր են հարուցված, կան ձերբակալված համայնքապետեր: Նրանց մասով նախաքննությունն ընթացքի մեջ է: Չի բացառվում նաեւ, որ նոր քրեական գործեր եւս կհարուցվեն:

Ներկա պահին Շիրակի մարզում այլ խնդիր է ծագել: Շատ համայնքներ պետությունից ոլոռի, սիսեռի, հնդկացորենի եւ եգիպտացորենի սերմացու ստանալու հայտեր են լրացրել, պահանջել սերմացու, սակայն մինչ օրս դրանց դիմաց որեւէ վճարում չեն արել: «5 տոննա ոլոռի հայտ են ներկայացրել, 4 տոննա սիսեռի հայտ են ներկայացրել, եգիպտացորենի հայտ են ներկայացրել, բայց գումարը չեն վճարել, որ սեմացուները վերցնեն: Էդպես մնացել է»,- մարզպետին տեղեկացրեց գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանը: Նա լավ լուրեր էլ ուներ: Ասաց՝ բոլոր համայնքներում աշնանացան ցանքերի վիճակը լավ է, խնդիրներ չկան, չեն էլ լինի: Ճիշտ է՝ ջրամբարներում բավարար քանակի ջուր չկա, սակայն, ըստ պատասխանատուի, ոռոգման սեզոնին խնդիրներ չեն ծագի: Վատատես լինել պետք չէ: ՇՄ գյուղվարչության պետը հստակ կանխատեսում ունի: Ասաց՝ միշտ չէ, որ երաշտ տարվան (նկատի ուներ 2016-ի գյուղատնտեսական չորային տարին- հեղ.) վատ տարի է հաջորդում: Այս գյուղատնտեսական տարին հաստատ բարեհաջող ընթացք է ունենալու:

Տպել
2713 դիտում

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը