Տնօրեններ, անտառապետեր, պաշտոնյաներ ու անտառապահներ բնաջնջել են Նոյեմբերյանի անտառները

Կաշառքի դիմաց ապօրինի ծառահատումների իրական ծավալները թաքցնելու փաստերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող բազմադրվագ քրեական գործով բացահայտվել են պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված չարաշահումների նոր դեպքեր:

Մասնավորապես, իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Նոյեմբերյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Վասիլ Չիլինգարյանը, անձնական շահագրգռվածությունից ելնելով եւ պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, իր ղեկավարած անտառտնտեսությունում ստուգումներ իրականացնող պաշտոնատար անձանց դրդել է պաշտոնեական կեղծիք կատարելուն, այն է՝ ստուգմամբ հայտնաբերված ապօրինի հատված ծառերի փաստացի ծավալներն ու պատճառված վնասի իրական չափը նվազեցնելուն, որով էական վնաս է պատճառել նշված պետական կազմակերպությանը եւ պետությանը:

ՀՔԾ մամուլի հաղորդագրության համաձայն, 2016 թվականի սեպտեմբերի 22-ից մինչեւ հոկտեմբերի 11-ը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Նոյեմբերյանի անտառտնտեսություն» մասնաճյուղում ստուգումներ իրականացնող խմբում ընդգրկվել է նաեւ ՀՀ բնապահպանության նախարարության նախկին բնապահպանական պետական տեսչության անտառների եւ կենսաբազմազանության վերահսկողության բաժնի պետի տեղակալ Վասիլ Աբրահամյանը, ով փաստացի ղեկավարել է ստուգող խմբի աշխատանքները: Ստուգումների արդյունքում հիշյալ անտառտնտեսության 7 անտառպետության 35 պահաբաժիններում հայտնաբերվել են բազմաթիվ ապօրինի հատված ծառեր:

Սակայն անտառտնտեսության տնօրեն Վասիլ Չիլինգարյանը, ապօրինի ծառահատումների եւ բնությանը պատճառված վնասի իրական ծավալները թաքցնելու, ինչպես նաեւ անտառտնտեսության գործունեության ղեկավարման վիճակը բարենպաստ լույսի ներքո ներկայացնելու նպատակով օգտագործել է ստուգող խմբի ղեկավար Վ. Աբրահամյանի հետ ունեցած կապերը եւ վերջինիս միջոցով ստուգող խմբի անդամներին դրդել պաշտոնեական կեղծիքներ կատարելուն: Այդ նպատակով Վ. Չիլինգարյանը հանդիպել է Վ. Աբրահամյանի եւ ստուգող խմբի գործունեությունը վերահսկող` ՀՀ բնապահպանության նախարարության նախկին բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Վ. Ասատրյանի հետ ու նրանց հետ քննարկել ապօրինի ծառահատումների ծավալները նվազեցնելու հանգամանքները:

 Արդյունքում, Վ. Աբրահամյանը Վ. Ասատրյանի գիտությամբ ու թողտվությամբ եւ Վ. Չիլինգարյանի դրդմամբ ստուգող խմբի հետ կազմել է իրականությանը չհամապատասխանող ստուգման ակտ, որում մտցրել է ապօրինի հատված ծառերի քանակի ու դրա հետեւանքով բնությանը պատճառված վնասի վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ:

Այսպիսով, Վ. Չիլինգարյանը չի կատարել անտառխախտման դեպքերը հայտնաբերելու, անտառխախտման արձանագրություն կազմելու, հայտնաբերված յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ անհապաղ իրավապահ մարմիններին հաղորդում ներկայացնելու իր պարտականությունը: Ավելին, իրականությանը չհամապատասխանող կեղծ տեղեկություններ պարունակող ստուգման ակտի հիման վրա թաքցրել է անտառտնտեսությունում ապօրինի ծառահատումների իրական ծավալը, որի հետեւանքով բնությանը պատճառվել է էական վնաս:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Վասիլ Չիլինգարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ եւ 38-314-րդ հոդվածների 1-ին մասերով:

Քրեական գործով որպես մեղադրյալներ ներգրավված Վարդան Ասատրյանի եւ Վասիլ Աբրահամյանի նկատմամբ, ինչպես արդեն տեղեկացվել է, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը եւ հայտարարվել հետախուզում:

Վ. Չիլինգարյանի նկատմամբ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

Հաշվի առնելով, որ ապօրինի ծառահատումների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործը քննության տեսանկյունից բարդ եւ բազմադրվագ է, դրա շրջանակներում դեռեւս շարունակվում են իրականացվել մեծածավալ քննչական եւ այլ դատավարական գործողություններ` միաժամանակ մի քանի անտառտնտեսությունների գործունեությանն առնչվող պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված բազմաթիվ չարաշահումների հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննության ներկա փուլում հիշյալ քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել ընդհանուր առմամբ 22 անձ, այդ թվում` ՀՀ բնապահպանության նախարարության նախկին բնապահպանական պետական տեսչության պաշտոնյաներ ու «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներ, այդ թվում` տնօրեններ, անտառապետեր ու անտառապահներ: Նրանցից 7-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, 2-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Քրեական գործի շրջանակներում արդեն հարցաքննվել են շուրջ 200 անձ, այդ թվում` վկաներ, կասկածյալներ, մեղադրյալներ, կատարվել առերեսումներ եւ այլ մեծածավալ քննչական-դատավարական գործողություններ: Նշանակվել են տարբեր փորձաքննություններ եւ մասնագիտական ստուգումներ:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
3327 դիտում

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է