Փայտարվեստի թանգարանում զուգարանի դռան փոխարեն վարագույր են կախում

Փայտարվեստի թանգարան

2017 թվականի ֆինանսատնտեսական հաշվետվությամբ  ՀՀ մշակույթի նախարարությունում էր Փայտարվեստի թանգարանի ղեկավարությունը։ Թանգարանի ցուցանիշները նախարարության աչքին չափազանց համեստ էին։ 45 տոկոս վճարովի այցելու ունենալու պարտավորության դիմաց՝ այցելուների թիվը 34 տոկոս է եղել, մինչդեռ նախարարության որդեգրած սկզբունքով, բոլոր պետական թանգարանները 2018-ին պարտավորվում են 75 տոկոս վճարովի այցելու ունենալ:

Փայտարվեստի թանգարանը 2017 թվականին 5 հազար այցելու է ունեցել: Թանգարանի ֆոնդապահ Մելանյա Միրզոյանը «ՀԺ»-ի հետ զրույցում նշեց, որ այցելությունների առումով նմանօրինակ փոքր թանգարանների համար նման ցուցանիշը նույնիսկ շատ է: Թանգարանի աշխատակիցները, ովքեր ներկա են եղել հաշվետվությանը, նշեցին, որ մշակույթի նախարարը պահանջել է այցելուների թվի եռապատկում:

«Նախարարը մեզ ասում է բաներ, ներկայացնում պահանջներ, որը մենք ի վիճակի չենք իրականացնել: Դա նույնն է, երբ երեխան ծնվում է 9 ամսականում՝ ասեն, որ պետք է ծնվի 3 ամսում»,- ասաց Մելանյա Միրզոյանը: Վերջինիս ներկայացրած տվյալների համաձայն՝ այս տարի թանգարանն ունեցել է 5 հազար այցելու, որից 1777-ը վճարովի այցերն են, մնացածը՝ թանգարանային օրերի եւ ամեն ամսվա վերջին շաբաթում անվճար այցելուների թիվը: Թանգարանի տոմսի արժեքը 500 դրամ է: Մեկ հիմնական եւ մեկ ժամանակավոր ցուցասրահ ունեցող թանգարանն այսօր ունի 12 աշխատող, որն իրենց լիովին բավարարում է:

Փայտարվեստի թանգարանի հիմնական ցուցադրության սրահը

Նշեց, որ պետք է թանգարան այցելող հասարակություն ունենան, որ այցելությունների թիվը շատանա, մարդիկ, ովքեր նման պահանջ ունեն, հնարավորություն չունեն, բայց էլի գտնում են միջոցներ ու այցելում: «Իսկ դնել եւ պահանջել, որ այցելուների թիվը ավելացնենք, դա աբսուրդ է, մենք հո տուրիստական կազմակերպություն չենք, ի՞նչ անենք՝ մեր սկզբունքները, մեր կանոնադրությունը փակենք, դնենք մի կողմ ու առևտուր անե՞նք»,- վրդովված ասաց Մելանյա Միրզոյանը:

Համաձայն մշակույթի նախարարության հրապարակման՝ թանգարանը չի կատարել 2017 թվականի սուբսիդիոն պայմանագրի 5 կետ, սակայն կետերը չի մանրամասնել։

Նախարարը թանգարանի տնօրեն Հենրիկ Սոնախյանին հայտնել է, որ վատ ցուցանիշներ է ներկայացրել եւ պայմանագիրը պատշաճ չի կատարել, որի համար էլ Սոնախյանը պատճառ է բերել Թանգարանի տարածքի հիմնովին վերակառուցման անհրաժեշտությունը: Ամիրյանն արձանագրել է, որ այցելուների թվի ավելացմամբ նախ պետք է մեծացնել արտաբյուջեն, որտեղից գումարները կամաց-կամաց կուղղվեն տարածքի պայմանների բարելավմանը:

«Ըստ երևույթին, մենք նույն լեզվով չենք խոսում կամ էլ միմյանց ասածները չենք հասկանում: Եռալեզու բուկլետ տպագրելու պարտավորությունն էլ կապ ունի՞ տարածքի հիմնովին նորոգման հետ»,- հանդիպման ընթացքում ասել էր Ամիրյանը։ Թանգարանում մեզ ասացին, որ եռալեզու թռուցիկները տպած սպասում են, որ համապատասխան հրահանգից հետո տանեն մշակույթի նախարարություն: Նաև վստահեցրեցին, որ մինչ օրս բաժանած թանգարանային այդ թռուցիկներով դեռ ոչ ոք չի այցելել թանգարան, այսինքն՝ այցելությանը թռուցիկների բաժանումը ոչնչով չի նպաստում:

«Այստեղ նպատակաուղղվածություն կա, ինչ-որ նախատրամադրվածություն կա, բայց դեռ անորոշ է, թե ինչ եւ ինչու», - ասաց Մելանյա Միրզոյանը: Վերջինս եւս մեկ անգամ հիշեցրեց, թե թանգարանն ինչպես է ստեղծվել՝ նշելով, որ երբ մնացած թանգարանները ստեղծվել են հայտնի արվեստագետի կամ գրողի անունով, նրանց պատրաստի շինություն է տրամադրվել, փայտարվեստի թանգարանը ստեղծվել է զրոյից, սկզբում ամեն մի ցուցափեղկում եղել է ընդամենը 3-ից 4 ցուցանմուշ, այսօր արդեն 2000-ից անցել է:

Փայտարվեստի թանգարանում մեզ ներկայացրեցին, որ շենքն իսկապես բարվոք վիճակում չէ, փայտերը ճաքում են, շարքից դուրս են գալիս, ձմռանը այցելուն փախչում է թանգարանից, քանի որ շենքը նորմալ չի ջեռուցվում: Թանգարանն անգամ նորմալ զուգարան չունի, դռան փոխարեն աշխատակիցները վարագույր են կախել.

Փայտարվեստի թանգարանի զուգարանը

«Ամեն տարի, երբ ընդհանուր քննարկում է լինում, մենք այդ հարցերը բարձրացնում ենք: Ամբողջ կոնֆլիկտը սկսվում է դրանից, խնդիրներին ոչ ոք ուշադրություն չի դարձնում: Ամիրյանն ամեն անգամ ասում է՝ կլինի, կլինի»,- ասում է Մելանյա Միրզոյանը եւ նշում, որ վերանորոգման հերթի մեջ են արդեն 10 տարուց ավելի, համբերությամբ սպասում են:  

Թանգարանի հիմնական ցուցադրության սրահի մուտքը

Նրա վստահեցմամբ՝ թանգարանը հիմնադրման օրից (1977թ.) երբեք չի նորոգվել, տնօրենի աջակցությամբ, մաս-մաս որոշ բաներ արվել են, այդ թվում եւ թեքահարթակների ու աստիճանների նորոգումը: «Արդեն վտանգավոր էր այցելուների համար, մանավանդ թանգարանային գիշերը, ծանոթների միջոցով, խնդրելով՝ վերանորոգեցինք», -ասում է Միրզոյանը եւ հավելում, որ անարդար մոտեցում կա, սակայն դա իրենց աշխատանքին չի կարող խանգարել: Երբ թանգարանի տնօրենը պետության ներդրման անհրաժեշտության մասին է խոսել, նախարարն արձագանքել է՝ պետությունն իր ներդրումն արել է, շենք ու բյուջե է տվել, որևէ բան անելու հերթը իրենցն է:

 Աղունիկ Հովհաննիսյան

Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 12-ի համարում:

Տպել
11289 դիտում

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ