Կրտսեր սերժանտ Հենրիկ Ղահրամանյան. զոհվել է 3 վիրավորի թեժ մարտի դաշտից դուրս բերելիս

Մեր ժամանակի հերոս կրտսեր սերժանտ Հենրիկ Ղահրամանյան. Հենրիկ Ղահրամանյանը 2016 թվականի ապրիլի 2-ին ծավալված մարտական գործողությունների ժամանակ հակառակորդի մեծաքանակ վարձկան դիվերսանտների դեմ մարտնչել է մինչեւ վերջին փամփուշտը, ոչնչացրել թշնամու բազմաթիվ գրոհայինների: Այդ կատաղի մարտերից հետո զոհվել է մարտադաշտում:

Արցախում զոհված Հենրիկ Ղահրամանյանը վերջին անգամ ապրիլի 2-ին էր խոսել հոր հետ։ Պատերազմի լուրը ստանալուց հետո ծնողներին զանգել, ասել էր, որ իր համար չանհանգստանան, ամեն ինչ լավ է, դրանից հետո՝ մինչեւ ապրիլի 7-ը նրանից լուր չի եղել։ Ծնողներին ասել են, որ մարտական գործողությունների ժամանակ Հենրիկն արիաբար մարտնչել է, մինչեւ զոհվելը 3 վիրավորի է դուրս բերել, սակայն վիրավոր ընկերներին դուրս բերելիս թշնամին նկատել է նրան ու հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից զոհվել է: 

Հենրիկ Ռուդոլֆի Ղահրամանյանը ծնվել է 1996 թվականի նոյեմբերի 28-ին Ռուսաստանում: 6 տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է Երեւան: Ապրում էր Մասիս քաղաքում: Սովորել է Մասիսի թիվ 2 դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել է քոլեջ: 2014 թվականին զորակոչվել է բանակ: Արարատի մարզի Մասիս քաղաքի Վահրամ Բաբայանի անվան թիվ 2 հիմնական դպրոցում, որտեղ սովորել է Արցախում հերոսաբար զոհված Հենրիկը, ստեղծվել է նրան նվիրված փառքի անկյուն, որտեղ վաղ առավոտից դպրոցի աշակերտները հաջորդաբար պատվո պահակ են կանգնում:

Խելացի, բարի, հոգատար, այսպես են բնութագրում հարազատներն ու ուսուցիչները Հենրիկ Ղահրամանյանին: ԼՂՀ նախագահի հրամանագրով Հենրիկ Ղահրամանյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Տպել
2189 դիտում

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ