Հայ-իտալական հարբերություններ, ԵՄ, ղարաբաղյան կոնֆլիկտ. հանդիպում սենատի նախագահի հետ

Աշխատանքային այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան հանդիպում է ունեցել Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի հետ: Հանրապետության Նախագահը շնորհավորել է նրան Սենատի նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ հայ-իտալական բազմաբովանդակ հարաբերությունների օրակարգում վաղուց իրենց հաստատուն տեղը զբաղեցնող միջխորհրդարանական կապերը կշարունակվեն ընդլայնվել և ամրապնդվել նաև տիկին Կազելատիի անձնական ջանքերի շնորհիվ։

Սերժ Սարգսյանը կարևորել է օրենսդիր մարմինների դերը միջպետական հարաբերությունների զարգացման, փոխվստահության և փոխըմբռնման մթնոլորտ ձևավորելու գործում և նշել, որ Հայաստանը շահագրռված է առավել սերտ կապեր հաստատել երկու երկրների խորհրդարանների միջև և հարաբերությունները զարգացնել նաև միջխորհրդարանական վեհաժողովների շրջանակներում, ինչը, Նախագահի համոզմամբ, Հայաստանին և Իտալիային թույլ կտա կարևոր հարցերի շուրջ միմյանց համակողմանի աջակցություն ցուցաբերել:
Հանդիպման ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը նաև շնորհակալություն է հայտնել և բարձր գնահատել Իտալիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը։

Ընդգծելով, որ հայ-իտալական առանձնահատուկ կապերի հիմքում ընկած են երկու բարեկամ ժողովուրդների պատմական սերտ առնչություններն ու նույնակունք քրիստոնեական արժեհամակարգը, Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել, որ հայ-իտալական միջպետական հարաբերությունները անցած քառորդ դարում զարգացել են գործընկերության ու փոխվստահության ոգով, և այսօր երկու երկրները նշանակալի համագործակցություն ունեն տնտեսական, պաշտպանական, միջխորհրդարանական, ապակենտրոնացված և հումանիտար ոլորտներում: Հայաստանի և Իտալիայի միջև փոխադարձ հարգանքի և վստահության կարևոր ևս մեկ օրինակ էլ, Հանրապետության Նախագահի համոզմամբ, Լիբանանում՝ ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի իտալական հրամանատարության ներքո, հայ զինվորների արդյունավետ ծառայությունն է։

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին և համագործակցությանը, որը նաև հայ-իտալական փոխգործակցության օրակարգի կարևոր ուղղություններից է:

Նախագահ Սարգսյանը և Իտալիայի Սենատի նախագահ Կազելատին մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շուրջ:
 

Տպել
686 դիտում

ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչությունը ապօրինի գործող գիշերային ակումբներ է հայտնաբերել

Ովքեր են Երեւանի ավագանու կազմ անցած «Լույս» դաշինքի 3 անդամները

Արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայությունը աշխատանք է առաջարկում

Երեւանցիները քվեարկեցին՝ անսալով վարչապետի կոչին. «Երկիր Ծիրանի»-ի հայտարարությունը

Ովքեր են Երեւանի ավագանու կազմ անցած ԲՀԿ-ի 5 անդամները

Հայաստանի ու Կանադայի վարչապետներն անսպասելի հանդիպել են ԱՄՆ-ում

Աննա Հակոբյանը Կանանց եվրասիական համաժողովի մասնակիցներին կոչ արեց միանալ խաղաղության իր արշավին

Մեկնարկել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանը. նոր ծանոթությունների ժամանակը

Ովքեր են Երեւանի ավագանու կազմ անցած «Իմ քայլը» դաշինքի 57 անդամները

Պուտինը հայտնել է Ասադին С-300 համակարգերի մատակարարման մասին

Արցախն անկախության նույնքան իրավունք ունի, որքան ՀՀ-ն, Բելառուսը եւ Ադրբեջանը. Շարմազանով

Տոնոյանը Մուրացանի հոսպիտալում այցելել է վիրավորված զինծառայող Արթուր Գեւորգյանին

«Մանկական եվրատեսիլում» ՀՀ-ն կներկայացնի 12-ամյա L.E.V.O.N-ը

Իգոր Դոդոնը ժամանակավորապես հեռացվել է նախագահի պաշտոնից

Հարվածել են լրագրողի ձեռքին, օպերատորի ուսից քաշել․ Երեւանի ընտրություններում խախտվել են լրագրողների իրավունքները

Երթեւեկության փոփոխություն Կիեւյան և Սեբաստիայի փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումներ հատվածներում

Երեւանի ընտրություններին ցածր մասնակցության մասին փաստարկները, մեղծ ասած, ծիծաղելի են. վարչապետ (տեսանյութ)

ՕԵԿ-ը շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքին Երեւանի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններն ընդհանուր առմամբ անցել են լավ կազմակերպված. Բաբլոյան

Մենք հիմքեր չենք տեսնում նոր խորհրդարանական ընտրությունների. ՀՀԿ խմբակցության ղեկավար