Մոսկվան փորձում է զսպել Բաքվին, որ ԼՂ հարցում ռազմական լուծման չգնա. Deutsche Welle

Նախագահական ընտրություններն Ադրբեջանում, Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետի ավարտը Հայաստանում, ինչպես նաեւ ԱՄՆ եւ ՌԴ համագործակցությունը կարող են պայմաններ ստեղծել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար, կարծում են փորձագետները: Այս մասին գրում է Deutsche Welle-ն:

Բրյուսելում ապրիլի 4-ին եվրոպական EPC վերլուծական կենտրոնի կազմակերպած եւ 2016-ին Ղարաբաղում ռազմական գործողություններին նվիրված կլոր սեղանի մասնակիցները համամիտ էին, որ ռազմական գործողությունների վերսկսման ռիսկ նախկինի պես կա:

«Մենք երբեք այնքան հեռու չենք եղել խաղաղ համաձայնագրից, որքան այսօր: Ես մինչ օրս շատ բարձր եմ գնահատում նոր պատերազմի հավանականությունը»,- ասել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության 2016-ի սրացումից 2 տարի անց, գրում է պարբերականը՝ նշելով, որ Շահնազարյանը 1990-ականներին եղել է ՀՀ կառավարության անդամ, իսկ հետո պատգամավոր:

Նշվում է, որ նման մտավախությունների համար պատճառները քիչ չեն՝ կողմերը ոչ միայն հզորացրել են իրենց ռազմական ներկայությունը շփման գծում, այլ նաեւ ուժգնացնում են ռազմատենչ տրամադրություններն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հանրության շրջանում: Սակայն ոչ բոլորն էին հոռետեսորեն տրամադրված, ասվում է հոդվածում:

Բրիտանական վերլուծական LINKS կենտրոնի տնօրեն Դենիս Սամութը խաղաղ բանակցություններում առաջընթացի հնարավորություն տեսնում է: Ըստ նրա, դրա համար անհրաժեշտ են համապատասխան պայմաններ Հայաստանի եւ Ադրբեջանի ներսում, ինչպես նաեւ միջազգային ասպարեզում:

Ըստ փորձագետների, թեեւ իրավիճակը միջազգային ասպարեզում բարենպաստ չէ, հաշվի առնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագհների բարդ հարաբերությունները մի շարք հարցերում, այնուամենայնիվ ՌԴ-ն, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան փոխըմբռնում ունեն ԼՂ կարգավորման հարցում:

Ըստ քաղաքագետ Անդրեյ Մակարիչեւի, որը դասավանդում է Տարտուսի համալսարանում, Մոսկվայի գլխավոր շահը ստատուս քվոն պահպանելն է՝ ուստի նա փորձում է զսպել Բաքվին, որ ռազմական լուծման չգնա, իսկ Երեւանին ՌԴ իշխանությունները փորձում են հասկացնել, որ ռուսական զորքերն այդ երկրում կգործեն միայն, եթե սպառնալիք լինի ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքին: Նաեւ, ըստ փորձագետի, Մոսկվան ձգտում է զերծ պահել Երեւանին չափազանց շեշտված արեւմտյան կողմնորոշումից:

Crisis Group-ի անդամ փորձագետ Զաուր Շիրիեւն իր հերթին ասել է, որ եթե հաջորդ սրացումը լինի, այն ավելի ծավալուն կլինի: Ըստ նրա, 2016-ի ապրիլին մարտերը սահմանափակ էին ինչպես տարածքային առումով, այնպես էլ գործարկված զինտեխնիկայի եւ զորատեսակների կազմով: «Հաջորդ սրացումն ավելի ավերիչ կլինի»,- ասել է նա:

Ապրիլի 9-ին կավարտվի ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարումը, սակայն ակնկալվում է, որ նա կպահպանի իշխանությունը շնորհիվ 2015-ի սահմանադրական բարեփոխումների, որոնց համաձայն իշխանությունը կկենտրոնանա վարչապետի ձեռքում: Ադրբեջանում ապրիլի 11-ին կկայանան նախագահի ընտրություններ, որոնք 2018-ի աշնանից Ալիեւի հրամանագրով տեղափոխվեցին ապրիլ: Ակնկալվում է, որ Իլհամ Ալիեւը կրկին կվերընտրվի եւ արդեն 4-րդ անգամ կստանձնի իշխանությունն արդեն ոչ թե 5-ամյա, այլ 7-ամյա ժամկետով:

Տպել
5766 դիտում

ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ․ սկսվում է Սպիտակ տան համար պայքարը

ՊՆ բեռնատարի վթարով պայմանավորված աշխատանքից ազատվել են մի քանի հրամանատարներ

ԲՀԿ-ում 5 տոկոսի հույս չունե՞ն. ինչու գործող պատգամավորները չեն առաջադրվում

Կալիֆորնիայի աղետալի հրդեհի զոհերի թիվը հասել է 80-ի, 1200 մարդ անհետ կորած է համարվում

Հայաստանում բոլոր ավտոճանապարհները բաց են, Լարսը դեռ փակ է 445 բեռնատարների համար

Ծաղիկներ, քաղցրավենիք՝ հենց փողոցում. Շվեյցարիայի փոստային ծառայության անակնկալը՝ բնակիչներին (տեսանյութ)

8 ժամ ջուր չի լինելու Շիրակի մարզի մի մասում

Աշտարակի ոստիկանները հայտնաբերել են Կարբիի ձորում արջին թակարդը գցած անձին

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի նախագահ Ռայմոնդս Վեյոնիսին

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Օմանի Սուլթանության Սուլթանին, շնորհավորել ազգային տոնը

Ադրբեջանը բողոք կհայտնի ԱՄՆ-ին՝ Բակո Սահակյանին մուտքի արտոնագիր տրամադրելու համար

Տավուշում մեքենա է այրվել, պատճառը վերասարքավորումն է եղել՝ ղեկը փոխելը. «Ղեկը աջ» նախաձեռնություն

Իլ դը Ֆրանսի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

ՀՀ ոստիկանության պատվիրակությունը Դուբայում մասնակցում է Ինտերպոլի 87-րդ Գլխավոր Ասամբլեային

Վերին Լարս տանող ճանապարհահատվածը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար. դեսպանություն

Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Ես աշխատող, գործ անող պատգամավոր եմ. Նաիրա Զոհրաբյանը Սյունիքում է, շրջում է գյուղերում (տեսանյութ)

ՀՀ նախագահը իտալական ռազմաարդյունաբերական ընկերության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունը

Հրդեհ բնակարանում, կա տուժած. հայտարարվել է բարդության ԲԻՍ-1 աստիճան

Հանդիպել են Հայաստանի և Իտալիայի նախագահները