ՀՀ գյուղնախարարն այցելել է Շիրակ. մարզում վերականգնվում է գարու ածիկի գործարանը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ: Նախարարին ուղեկցում էին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդևան Գրիգորյանը, փոխնախարար Աշոտ Հարությունյանը, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը և պաշտոնատար այլ անձինք: 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, այցի սկզբում նախարարը հանդիպում է ունեցել Գյումրիի պետական գյուղատնտեսական քոլեջի աշխատակազմի հետ, որի ընթացքում քննարկվել է դրա հիմքի վրա ֆերմերային քոլեջ ստեղծելու հնարավորությունը։ Նախարարը միաժամանակ կարևորել է քոլեջի դասախոսական կազմին խորհրդատվական աշխատանքներում ներգրավելու հարցը՝ վստահություն հայտնելով, որ նրանց գիտելիքներն ու փորձը էապես կնպաստեն խորհրդատվությունների որակի բարելավմանը։

Հանդիպման մասնակիցները բարձրացրել են նաև Շիրակում հյուսիսային տարածաշրջանին հատուկ մշակաբույսերի ցուցադրական դաշտ ստեղծելու հարցը։ 

Այնուհետև նախարարը խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանում, որին մասնակցում էին համայնքների ղեկավարներ, «Շիրակ» ՋՕԸ-ի, մարզային անասնաբուժական ծառայության, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային կառույցի ներկայացուցիչներ, ֆերմերներ:

Քննարկվել են սպանդանոցային մորթի կազմակերպմանը, պետական աջակցության ծրագրերին, մարզում ոռոգման ցանցի բարելավմանն առնչվող և մի շարք այլ հարցեր:

Անդրադառնալով համայնքային անասնաբույժների ինստիտուտի ներդրման հարցին՝ նախարար Առաքելյանը նշել է, որ բոլոր ջանքերը ներդրվելու են, որպեսզի անասնաբույժը լինի համայնքում հարգի պաշտոն և մասնագիտություն, որին անասնապահները կվստահեն։ Նախարարն ընդգծել է, որ պետական բոլոր ծրագրերը պատվիրարկվելու են համայնքային անասնաբույժներին, ինչը նրանց համար լրացուցիչ եկամտի աղբյուր կհանդիսանա։

«Բոլոր համայնքապետերը համամիտ էին, որ համայնքային անասնաբույժներն անհրաժեշտություն են, հարցը կազմակերպչական է, և Տարածքային կառավարման և ներդրումների նախարարությունը, Գյուղատնտեսության նախարարությունը և Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը համատեղ մշակել են ուղեցույց, որը կօգնի համայնքապետերին կողմնորոշվել՝ ինչպես ներդնել այս նոր համակարգը».- ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ նշել է Իգնատի Առաքելյանը։

Նախարարը հավելել է, որ շահառուները գոհ են սերմացուների որակից, առանձին հարցեր բարձրացվել են պարարտանյութերի և դիզելային վառելիքի գնի վերաբերյալ, որի շուրջ ուսումնասիրություններ կարվեն:

«Մարզում աճում են կերային մշակաբույսերի ցանքատարածությունները, քանի որ անասնապահությունը դարձել է ավելի եկամտաբեր և ներդրումներ են կատարվում գլխաքանակ ավելացնելու համար։ 3-10 մլն սուբսիդավորվող վարկերի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրանց շուրջ 50 տոկոսը, իսկ Շիրակի մարզում ավելի մեծ ծավալ ուղղվում է անասնապահության զարգացմանը»,- ընդգծել է Իգնատի Առաքելյանը։

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը նշել է, որ աշնանացան ցորենի ցանքատարածությունները 2000 հեկտարով ավելացել են, ընդլայնվել են նաև տեխնիկական մշակաբույսերի ցանքատարածությունները, զարգացել է նաև կերարտադրությունը։ Նրա խոսքով՝մարզի հիմնական խնդիրը ոռոգման ջրի ապահովումն է։ Այս համատեքստում Նա առանձնացրել է Սարապատ և Ամասիա համայնքներում ներքին ոռոգման ցանցի բարելավման ՀԲ-ի կողմից իրականացվող ծրագիրը, որը կհանգեցնի ցանքատարածությունների ավելացմանը:

Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը հավելել է, որ «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի» շրջանակներում Շիրակի մարզի 365 դիմորդից 363-ին տրամադրվել են հավաստագրեր, վարկավորվել է 102 տնտեսություն՝ 406 մլն դրամի չափով:

Նրա խոսքով՝ իրականացվում է տրամադրված վարկերի մոնիոթրինգ,որի համար հատուկ մեթոդաբանություն է մշակվել։ Ցուցանիշները գոհացուցիչ են. տրամադրված վարկերի 90 տոկոսն օգտագործվել է նպատակային, ապահովվել է հասցեականությունը։

Նախարարն առանձին հանդիպում է ունեցել նաև ֆերմերների և «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են գարնանացան գարու ցանքի աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը մասնակցում էր նաև «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ի տնօրեն Ռուբիկ Կարախանյանը։

 Շիրակի մարզում շուտով կվերականգնվի գարու ածիկի արտադրությունը, որի հիմքով գարեջուր կարտադրի «Արմամաստ» ընկերությունը։ Գարեջրագործները  գոհունակություն են հայտնել Գյուղատնտեսության նախարարությանը այդ հարցում աջակցություն ցուցաբերելու համար. նրանց խնդրանքով այս տարի սերմացուների տրամադրման ծրագրի շրջանակում ներկրվել և ֆերմերներին է տրամադրվել հատուկ ածիկի արտադրության համար նախատեսված գարնանացան գարու սերմացու։ Ընկերության համասեփականատեր Աշոտ Բաղդասարյանը նշում է, որ ձեռնարկությունը վերազինված է եվրոպական արտադրության սարքավորումներով, որը բավականին բարձր որակ կապահովի։ Շիրակցիների համար գարու ածիկի արտադրությունը նորություն չէ, նախկինում ունեցել են նման գործարան։ Տեղական պահանջարկը շուրջ 30 տոկոս է, արտադրության մնացածը մասը պատրաստ են արտահանել։ Արդեն այս աշնանը ձեռնարկությունը պատրաստ է գյուղացիներից գարի մթերել, միայն թե ապահովեն պահանջվող որակը։

Այցի ավարտին նախարարը եղել է նաև «Բանդիվան կաթ» ՍՊԸ-ում, որը  զբաղվում է պանրի և այլ կաթնամթերքի արտադրությամբ: Ընկերության սեփականատեր Դավիթ Կարապետյանի խոսքով` այս պահին խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը կազմում է 250 գլուխ, և այդ ցուցանիշը ավելանալու միտում ունի: Ընկերության պանրի արտադրանքի մի մասն արտահանվում է Իսրայել, այս տարի նախատեսվում է արտահանումներ կազմակերպել նաև Ռուսաստան:   

Տպել
5807 դիտում

ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք նույնպես կարող են մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին

Հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստով ԱԺ-ում տեղի կունենա առաջին նիստը

Երեւանում վթարի է ենթարկվել նախկին պատգամավոր Գագիկ Մխեյանի որդին՝ էլցանցի գլխավոր տնօրենի խորհրդականը

Վարչապետի որոշմամբ՝ նշանակվել է անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ

Երեւան-Սեւան ճանապարհին կայանած մեքենային է բախվել մեկ այլ մեքենա. կա 3 վիրավոր, այդ թվում՝ 2 երեխա

Հայաստանում Կոնգոյի դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարին

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը դատապարտել է խուզարկությունները Yerevan.Today-ում

Պուտին-Էրդողան հանդիպման արդյունքները. Իդլիբի շուրջ զինված գործողություններ, հարձակում չի լինի

Այսօր ու վաղը Հայաստանի մեծ մասում սպասվում է անձրեւ, ամպրոպ, քամու ուժգնացում

3 տարբեր մեդալներ ու խրախուսումներ՝ ԱԻ նախարարության մի շարք աշխատակիցների

Երեւանում 28-ամյա երիտասարդը ինքնասպան լինելու համար նախ կտրել է նախաբազուկը, ապա 3 ածելի կուլ տվել

Մեկը գնում է ԿԳԲ, մեկը՝ միլիցիա, երրորդը՝ Արմենտել. Շիրազը կարմիր ասֆալտի երես չի տեսնի

Թող հավատի ջահը լուսավորի հայ ժողովրդի ուղին. Հռոմի պապը շնորհավորական ուղերձ է հղել Մխիթարյան միաբանությանը

Ես անպայման կզբաղվեմ, կպարզեմ ով է թեկնածուի նկատմամբ քաղաքական տեռոր անում. վարչապետ (տեսանյութ)

Վրաստանում ՀՀ քաղաքացին բռնվել է ոստիկանին կաշառք առաջարկելիս, պարտավորեցրել են 3000 լարի տուգանք մուծել

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալի ծանրոցում հաբեր ու կաթոցիկ է հայտնաբերվել

Լևոն Արոնյանի կինը հեծանվով 1800 կմ տարածություն կանցնի Թուրքիայով եւ Իրանով դեպի Հայաստան

ՀՀ ԶՈՒ-երի,ՊԲ-ի կողմից իրավիճակը լիովին վերահսկվում է. Ն. Փաշինյանը՝ Արցախի դիրքերում (լուսանկարներ)

Հ. Աբրահամյանի եղբայրը գյուղի ձկնաբուծարանը սնուցող խողովակներն ապամոնտաժել, ուղղությունը փոխել է դեպի իր ձկնաբուծարան

«Հայկական գնդակից» սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, ԶԼՄ-ները հայտնում են եւս մեկ սպանվածի ու վիրավորի մասին