Տարածաշրջանում եզակի ԿԳՆ-Ինովացիոն ակուստիկ լաբորատորիա Երևանի պետական կոնսերվատորիայում

Բուհերի ֆինանսավորման արդյունավետ մեխանիզմների ներդրման ուղղությամբ կարևոր նախաձեռնություն է Հայաստանում Նորարարությունների մրցակցային հիմնադրամը, որի միջոցները մրցակցային հիմունքներով դրամաշնորհների ձևով ուղղվում են բուհերի նորարարական ու զարգացման ծրագրերի իրականացմանը և բուհերի կարողությունների հզորացմանը: ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանն այսօր այցելել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում բացված «Ինովացիոն ակուստիկ լաբորիատորիա»:

ՀՀ ԿԳ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նախարարի տեղակալը շրջել է լաբորատորիայում, ծանոթացել դրա հնարավորություններին, զրուցել աշխատակիցների հետ: Ըստ Վահրամ Մկրտչյանի՝ նորաբաց «Ինովացիոն ակուստիկ լաբորատորիան» տարածաշրջանում եզակի ստուդիա է, որը հագեցած է նման բարձրորակ սարքավորումներով: ««Բարձրագույն կրթության մասին» նոր օրինագծով արմատական լուրջ փոփոխություններ են նախատեսվում բուհական համակարգում, և նմանօրինակ նախագծերն անշուշտ կնպաստեն կրթության որակի բարձրացմանը: Կոնկրետ այս պարագայում՝ Կոնսերվատորիայի ուսանողները հնարավորություն կունենան ստանալ որակյալ կրթություն: «Ինովացիոն ակուստիկ լաբորատորիան» կնպաստի նաև բուհի զարգացմանը`  խթանելով կրթության բիզնես բաղադրիչի ընդլայնմանը՝ որոշակի ծառայություններ մատուցելու առումով: Լաբորատորիան նաև կբարձրացնի բուհի վարկանիշը և կնպաստի ԵՊԿ-ի միջազգայնացման գործընթացին»,-նշել է Վահրամ Մկրտչյանը՝ ընդգծելով, որ լաբորատորիան բուհի ուսանողների համար գործնական կարողություններ և հմտություններ ձեռք բերելու հնարավորությունից զատ, երաժշտագետների համար նաև կբացի գիտահետազոտական ուսումնասիրությունների նոր հեռանկար:

Կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանն իր հերթին նշել է, որ «Ինովացիոն ակուստիկ լաբորատորիա» ծրագիրը համահունչ է Եվրոպական բարձրագույն կրթական տարածք ինտեգրվելու միտումներին, ինչպես նաև բուհի ռազմավարական ծրագրով նախատեսված գործընթացներին: «Նորարական երաժշտական լաբորատորիան  համապատասխանում է ժամանակակից երաժշտական մշակույթի պահանջներին: Լաբորատորիան հագեցած է բարձրակարգ երաժշտական գործիքակազմով»,-նշել է նա:

Հավելենք, որ Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում 2015-2019 թվականներին ՆՄՀ դրամաշնորհների տրամադրման համար նախատեսված է 5.8 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար: Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի կողմից իրականացվել է բուհերին մրցակցային հիմունքներով դրամաշնորհների տրամադրման առաջին շրջափուլը, որի արդյունքներով դրամաշնորհներ են տրամադրվել 6 բուհերի: «Ինովացիոն ակուստիկ լաբորիատորիա» ծրագրում ընդհանուր առմամբ ներդրվել է 80,728,700 միլիոն ՀՀ դրամ. 14, 531,166 ՀՀ դրամ պետբյուջե, 58,124,664 ՀՀ դրամ համաշխարհային բանկ, 8, 072,870 բուհի համաֆինանսավորում:

Տպել
1805 դիտում

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին