Ոչինչ չի փոխվել. հին գործերը նոր մեթոդներով

07/04/2018 schedule15:40

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի ապրիլի 8-ի համարում

Միանգամից մի քանի դպրոցների տնօրենների աշխատանքից հեռացնելու գործընթացն, ինչպես երեւում է, առաջիկայում ավելի լայն թափ է ստանալու: Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի հրահանգով ընդամենն օրեր առաջ դպրոցներում սկսված ֆրոնտալ ստուգումները շարունակում են ծայրահեղ լարված իրավիճակում պահել այս ոլորտի գրեթե բոլոր պատասխանատուներին՝ սկսած ուսուցիչներից, վերջացրած տնօրեններով ու նաեւ որոշ պաշտոնյաներով: Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս հենց Երեւանի քաղաքապետարանի կողմից իրականացված ստուգումների արդյունքում աշխատանքից ազատվեցին վեց դպրոցների տնօրեններ: Բայց եթե այդ նույն ստուգումների արդյունքների մի մասն իսկապես համապատասխանում էր իրականությանը, ապա որոշ դեպքերում դրանք պարզապես նախկին տնօրենից ազատվելու եւ այդ պաշտոնում կոնկրետ մարդու նշանակելու նպատակ են հետապնդել:

Օրինակ՝ Նոր Նորքի թիվ 197 դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղը գրավեց նույն դպրոցի աշխատանքի ուսուցման ուսուցչուհի Վարսիկ Թադեւոսյանը, որն անցյալ տարի օպտիմիզացիայի շրջանակներում ազատվել էր աշխատանքից՝ համապատասխան կրթություն չունենալու պատճառով: Բայց իր որդու՝ հանրապետության շատ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի թիկնապահի շնորհիվ տիկին Թադեւոսյանը ոչ միայն կրկին վերականգնվեց աշխատանքում, այլ դպրոցի տնօրենի ընտրություններից ընդամենը մեկ օր առաջ իր մտերիմներով համալրված դպրոցի խորհրդի միջոցով դարձավ տնօրեն:  Նույն Մայակովսկու անվան թիվ 7 դպրոցում, որտեղ իսկապես լուրջ խախտումներ կային, բայց որոնք բացահայտվեցին դրանց մասին պարբերաբար բարձրացված աղմուկից տարիներ անց միայն, ինչպես տեղեկացրել ենք, տնօրեն դարձավ գյուղատնտեսության փոխնախարար Լեւոն Ռուխկյանի կինը՝ Վիկտորյա Ռուխկյանը:

Բնականաբար, քաղաքապետարանի կրթության վարչությունը նախկինում եւս հրաշալի տեղյակ էր, թե ինչ է կատարվում Մայակովսկու անվան դպրոցում: Պարզապես, ինչպես նաեւ դպրոցի նախկին տնօրենն էր պնդում, քաղաքապետարանն այդ պահին մարդ ուներ դպրոց բերելու: Տնօրեններ ազատելու ամբողջ այս պատմության մեջ, սակայն, ամենահետաքրքիրը Շենգավիթ համայնքի թիվ 110 դպրոցի պատմությունն է: Պարզվում է, այս դպրոցի նախկին տնօրեն Արամ Հարությունյանն էլ գործազուրկ է դարձել Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի իր հանդեպ ունեցած վերաբերմունքի պատճառով: Մեզ հայտնի դարձավ, որ քաղաքապետարանի հայտարարած մրցույթի արդյունքում դպրոցում սկսված 10 միլիոն դրամի շինարարության աշխատանքներից հետո նախկին տնօրենը հրաժարվել է ստորագրել շինարարության վերջնական ակտը:

Պատճառը եղել է շինարարական աշխատանքների շատ վատ որակը: Ակտը չի ստորագրվել անգամ քաղաքապետարանի տարբեր մակարդակներում կայացած բանակցություններից հետո: Իհարկե, շինարարն իր գումարը վերջում ստացել է, բայց արդյունքում Արեյան-տնօրեն հակասությունները բավական սրվել են: Սպասելով հարմար պահի՝ փոխքաղաքապետն անսպասելիորեն սույն դպրոց է ուղարկել 20 հոգուց բաղկացած մի հանձնաժողով, թեեւ իրականում հանձնաժողովում հրամանագրված են եղել 7-ը: Բավական կոպիտ մեթոդներով իրականացված ստուգումներից հետո կազմված զեկուցագրի դեմ տնօրենի բերած բոլոր հակափաստարկներն այդպես էլ հաշվի չեն առնվել: Եւ այդ ամենն, ըստ տնօրենների, կազմակերպվել է կրթության վարչության տեսչության պետ Արմինե Վարդանյանի միջոցով եւ, ըստ հավաստի աղբյուրների, հենց նա է որոշ «նորընտիր» տնօրենների համար ճանապարհ հարթել:

Այսինքն, անկախ ամեն ինչից քաղաքապետարանը դպրոցական խորհուրդներին տարբեր մեթոդներով միշտ էլ պարտադրում է հենց իր թեկնածուին: Համենայնդեպս, առ այսօր ընտրությունների արդյունքում ոչ մի պատահական մարդ դպրոցի տնօրեն չի դարձել: Այնպես որ, ոչ մի տարբերություն չկա՝ տնօրենը նախկինում նշանակվում էր քաղաքապետի կողմի՞ց, թե՞ ընտրվում է խորհրդի կողմից: Միեւնույն է, անգամ ընտրությունների վերջում այդ արդյունքները պետք է հաստատվեն կամ չհաստատվեն քաղաքապետի կողմից: Մի խոսքով, այս ամենը կրկին անգամ գալիս է ապացուցելու, որ դպրոցական կառավարումը համայնքներին այդպես հապճեպ հանձնվեց միայն Համաշխարհային բանկի կողմից հանրակրթական բարեփոխումների համար խոստացված մի քանի միլիոն դոլարը ստանալու համար:

Իսկ իրականում տնօրենի ընտրությունները լրիվ ֆորմալ բնույթ են կրում: Իհարկե, որոշ տնօրեններ նաեւ չեն բացառում, որ փոխքաղաքապետ Արեյանն իսկապես շատ է ցանկանում կարգավորված տեսնել դպրոցական ոլորտը, քանի բողոքներն իսկապես շատ-շատ են, եւ սկսված ֆրոնտալ ստուգումները հենց այդ նպատակն են հետապնդում, բայց մեծ մասն էլ այն կարծիքին են, որ դպրոցներում սկսված այս արշավը միայն փող աշխատելու (զուգահեռ գործ անելու իմիտացիա ստեղծելով) եւ որոշակի վերադասավորումների նպատակ է հետապնդում: Համենայնդեպս, առ այսօր տեղի ունեցած «ընտրությունների» արդյունքները միայն դա են ապացուցում:

Լուսինե Բարսեղյան

Տպել
1759 դիտում

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև