Ի՞նչ արած. ԱԺ նախագահին էլի չհասկացան

07/04/2018 schedule15:50

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի ապրիլի 8-ի համարում

Օրերս ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդես եկավ ողջ քաղաքական դաշտին ուղղված կոչով՝ ստորագրել հասարակական համաձայնության պայմանագիր, որը քաղաքական ուժերին կպարտավորեցնի առաջիկա ՏԻՄ ընտրություններն անցկացնել ազատ, արդար եւ թափանցիկ: Սույն առաջարկից անմիջապես հետո Ա.Բաղդասարյանը կանխատեսեց, որ իր այս առաջարկն անմիջապես քարկոծվելու է քաղաքական տարբեր ուժերի կողմից: Եւ նա չսխալվեց: Երեկ մենք զրուցեցինք տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ եւ պարզվեց, որ նրանցից եւ ոչ մեկը չի պատրաստվում միանալ ՕԵԿ նախագահի պայմանագրին:

Ի դեպ, 2003-ի խորհրդարանական ընտրություններից առաջ նման նախաձեռնության անհաջող մի փորձ ձեռնարկեց ՀՅԴ-ն. դաշնակները հանդիպեցին մոտ 20 քաղաքական ուժերի հետ, անգամ պատրաստ էր ազատ, արդար եւ թափանցիկ խորհրդարանական ընտրությունների գնալու հուշագրի տեքստը, սակայն քաղաքական ուժերը, յուրաքանչյուրն իր պատճառաբանությամբ, հրաժարվեցին ստորագրել դաշնակցության նախաձեռնության տակ: Իսկ այսօր ինչո՞ւ քաղաքական ուժերը չեն ողջունում ԱԺ նախագահի այս՝ թվում է՝ իսկապես նորմալ նախաձեռնությունը: Ընտրությունների հետ կապված բոլոր հարցերում հանրապետականը խիստ իրատես է. այս կուսակցությունը վստահ է, որ ոչ մի թղթի տակ դրված ստորագրություն չի կարող որեւէ քաղաքական ուժի պարտավորեցնել հարգել ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու անգամ սեփական ստորագրությունը:

Ինչ վերաբերում է ՕԵԿ-ի կոալիցիոն հաջորդ դաշնակից ՀՅԴ-ին, ապա ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն այն կարծիքին է, որ նման հասարակական համաձայնությունն իմաստ կունենա, եթե այդ նախաձեռնության տակ դրվեն նաեւ ընդդիմադիր  կուսակցությունների ստորագրությունները. «Եթե ընդդիմությունը չի միանալու, ապա որեւէ քաղաքական համաձայնություն չի գործելու, քանզի մնալու է փոխադարձ անվստահությունն, ու յուրաքանչյուր ուժ ազատի եւ արդարի իր չափանիշներով է գնալու ընտրությունների: Բացի այդ, ՏԻՄ ընտրություններն իրենց քաղաքական արժեւորմամբ եւ քաղաքական հնչեղությամբ ընտրական ինստիտուտի ամենաստորին սանդղակում են, եւ այստեղ քաղաքական  համաձայնություն ապահովելը շատ դժվար է լինելու, որովհետեւ սպասվող ընտրությունները լոկալ բնույթի են, ուստի խնդիրների լուծումն էլ լինելու է լոկալ»,- ասում է դաշնակցության ներկայացուցիչը:

Իսկ ՄԱԿ-ի համար ընդհանրապես նվաստացուցիչ է փաստաթուղթ ստորագրել առ այն, որ իրենք ընտրակեղծարարներ չեն, քանզի Գուրգեն Արսենյանն իր գլխավորած կուսակցության մասին շատ ավելի լավ կարծիքի է: Ինչ վերաբերում է խորհրդարանական ընդդիմությանը, ապա  միայն այն հանգամանքը, որ Արթուր Բաղդասարյանը հայաստանյան քաղաքական ուժերին ուղղված իր կոչը թարգմանել է տվել անգլերեն ու ռուսերեն եւ տեղադրել ինտերնետ կայքում, դրանից ընդդիմությունն արել է բավականին լուրջ հետեւություններ.

«Մենք որքան տեղյակ ենք, հայաստանյան բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներն էլ հայերեն կարդալ գիտեն, ու պարզ չէ, թե ում համար է ԱԺ նախագահը հասարակական համաձայնություն կայացնելու իր կոչը թարգմանել անգլերեն: Այսինքն, մենք հասկանում ենք, որ Արթուր Բաղդասարյանի կոչն ընդամենն Արեւմուտքին եւ Ռուսաստանին ուղղված PR ակցիա է, որ ինքն է Հայաստանում ազատ եւ արդար ընտրություններ նախաձեռնելու կոորդինատորը: Մենք նման PR ակցիաների չենք մասնակցում»,- ասում է ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանը:

Վիկտոր Դալլաքյանն էլ հիշեցնում է, որ եթե ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելը ստորագրություն տալով լիներ, ապա Հայաստանում կեղծված ընտրություններ չէին լինի: Այսպիսով, ՕԵԿ-ի հերթական նախաձեռնությունը, ինչպես եւ կանխատեսել էր Արթուր Բաղդասարյանը, չըմբռնվեց իր գործընկերների կողմից: Մինչդեռ, ՕԵԿ-ում արդեն հասարակական համաձայնության պայմանագրի տեքստն են գրում: Սակայն, դատելով քաղաքական ուժերի արձագանքից, «Օրինաց երկիրը» ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու պայմանագիրը ստորագրելու է ինքն իր հետ: 

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1682 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին