Հիմքեր կստեղծի ՀՀ-ի ու ՌԴ-ի գիտակրթական ներուժն առավել արդյունավետ դրսեւորելու համար

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն այսօր ընդունել է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի ռեկտոր Միքայել Պողոսյանին: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:

Ողջունելով  հյուրին՝ ՀՀ ԿԳ նախարարը ներկայացրել է բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ այդ համատեքստում շեշտելով ինժեներատեխնիկական եւ բնական գիտությունների համատեղ կլաստերներ ձեւավորելու նախաձեռնությունը, որը հիմքեր կստեղծի երկու երկրների գիտակրթական ներուժի՝ առավել արդյունավետ դրսեւորման եւ զարգացման համար: Անդրադառնալով վերջերս Մոսկվա կատարած պաշտոնական այցին՝ Լեւոն Մկրտչյանը նշել է, որ գիտության ոլորտում համագործակցության խորացման եւ զարգացման նպատակով պայմանավորվածություն է ձեռքբերվել  Ռուսաստանի գիտական խոշոր կենտրոնների, մասնավորապես, Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի հետ՝ միջուկային ֆիզիկայի եւ ինժեներական մասնագիտությունների ուղղությամբ մի շարք ծրագրեր իրականացնելու համար:

Շնորհակալություն հայտնելով նախարար Լեւոն Մկրտչյանին ընդունելության համար՝ ռեկտոր Պողոսյանը կարեւորել է հայ-ռուսական   գիտակրթական համագործակցության  ընդլայնմանն ուղղված յուրաքանչյուր նախաձեռնություն, մասնավորապես համալսարանական գիտության եւ բնագիտական ուղղությունների համատեքստում: Նա պատրաստակամություն է հայտնել  ակտիվացնել Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի հարաբերությունները Հայաստանի համալսարանական գիտական կենտրոնների հետ՝  գիտական կոնկրետ  ծրագրերի իրականացման համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են համալսարանական գիտության ոլորտում համագործակցության ամրապնդմանն ուղղված մի շարք հարցեր:

Տպել
614 դիտում

Գոռ Վարդանյանն այդ օրը փրկել է ինձ. Մարինա Խաչատրյանը՝ քաղաքապետարանի հայտնի միջադեպի մասին

Լարսը շարունակում է փակ մնալ. ռուսական կողմում 400 մարդատար և 150 բեռնատար ավտոմեքենա է մնացել

Գյումրիում ավտոլվացման կետ է այրվել. մեկ մարդ հոսպիտալացվել է տարբեր աստիճանի այրվածքներով

Մարուքյան, Թանդիլյան, Բաբաջանյան, Գորգիսյան. «Լուսավոր Հայաստան»-ի 157 հոգանոց համամասնական ցուցակը

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը

Ծեծկռտուք Արտաշատի զինկոմիսարիատում. ըստ քաղաքացու ահազանգի՝ կապիտանը կոտրել է իր քիթը

Պարզաբանումներ եմ պահանջելու Բելառուսի ու Ղազախստանի նախագահներից. Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստի զարգացումների մասին

Ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել, որ Երեւանում հիպնոսի միջոցով փող են կորզում

Ջիբրալթար-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Երկու օր առաջ Հայաստանում էր, հիմա՝ չգիտեմ. Շարմազանովը՝ Տարոն Մարգարյանի գտնվելու վայրի մասին

Աշխարհը չէի փոխի քո հետ. Սիրուշոն շնորհավորել է Լեւոն Քոչարյանի ծնունդը

Իրական ընդդիմություն կձեւավորվի ընտրություններից հետո

Արսեն Ջուլֆալակյանն ու լրագրողը պարզաբանել են թյուրիմացությունը

Նոր մանրամասներ հոկտեմբերի 27-ին նռնակով կառավարության շենք ներխուժման դեպքից. պարզվել է՝ ով է նա

Արցախի պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Արցախի պետական համալսարանի ուսանողների

Այդ տարածքը իմն է, իմ սեփականությունն է. Լոռու մարզպետը՝ սեփական ատամնաբուժարան կառուցելու մասին

Մարկոս Պիզելին՝ Ղազախստանի առաջնության լավագույն ֆուտնոլիստ

Քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին

Վաչագան Ղազարյանը ցուցմունք է տվել. քննարկվում է կրկին գրավի միջնորդությամբ հանդես գալու տարբերակը

Ավան վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել