Արմեն Սարգսյանի ինաուգուրացիային ներկա էին նաեւ արմատական ընդդիմադիրներ

Երեկ՝ ապրիլի 9-ին, տեղի ունեցավ ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի ինաուգուրացիան: Նա ստանձնեց նախագահի պաշտոնը, իսկ Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունները դադարեցվեցին: Արմեն Սարգսյանը ՀՀ նախագահ ընտրվեց Սահմանադրության կոպիտ խախտմամբ. խորհրդարանական ԵԼՔ ընդդիմադիր խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը պահանջում էր, որ Սարգսյանը հրապարակի իր այն դիմումը, որով հրաժարվել էր Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից: Սակայն այն այդպես էլ չհրապարակվեց: Ընտրությունից ոչ պակաս աղմուկ բարձրացավ նաեւ նրա ինաուգուրացիայի շուրջ: Նախապես հայտարարվեց, որ լրագրողների մուտքը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, որտեղ ընթանում էր երդմնակալության արարողությունը, արգելված է: Բայց խոսքի ազատությունը միայն այսքանով չէր սահմանափակվում: Երդման արարողության ժամանակ պարզվեց, որ լրագրողներն իրավունք չունեն անգամ բարձրանալու Մարզահամերգային համալիրի մուտքի մոտ՝ հյուրերի հետ շփվելու, հարցազրույցներ անելու համար:

Անկախ իր քաղաքացիության շուրջ բարձրացած աղմուկից՝ Արմեն Սարգսյանը ձեռքը դրեց Վեհամոր ավետարանի եւ ՀՀ Սահմանադրության վրա ու երդվեց՝ լինել Սահմանադրության տառը պահպանող նախագահ: Չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր 15 րոպե տեւողությամբ ելույթը վերածեց հայրենասիրական ճառի, խոսեց ու բարձրաձայնեց որակապես այլ Հայաստան ունենալու մասին: Սրան զուգահեռ նա իր երկարաշունչ ելույթում չխոսեց Հայաստանում տիրող խայտառակ աղքատության բարձր ցուցանիշի մասին, թեեւ հույս հայտնեց, որ պետք է դադարեցնի արտագաղթն ու ինչպես իրեն նախորդող Սերժ Սարգսյանն է տարիներ շարունակ կրկնել՝ պետք է հետ բերի երկրից հեռացածներին:

Սահմանափակ լիազորություններով նախագահի պաշտոնը ստանձնած Արմեն Սարգսյանն իր երդման արարողությունից անմիջապես հետո ուղեւորվեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն, որտեղ ծաղիկներ խոնարհեց Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի եւ Անհայտ զինվորի շիրիմներին: Արմեն Սարգսյանը «Եռաբլուր» ժամանեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ուղեկցությամբ եւ կրկին հրաժարվեց բառ փոխանակել լրագրողների հետ: Եվ սա այն հայտարարությունից հետո, երբ Արմեն Սարգսյանն իր «նախընտրական քարոզարշավի» շրջանակներում լրագրողներին հավաստիացնում էր՝ աշխատելու է բաց ու թափանցիկ: Վերջում, երբ նախագահը հեռանում էր զինվորական պանթեոնից, նրա ճանապարհը փակեց 25 տարի առաջ Արցախում զոհված ազատամարտիկներից մեկի մայրը եւ մեծ պարտավորություն դրեց Արմեն Սարգսյանի ուսերին՝ «լավ նայել արյան գնով պահած երկիրը»:

Արմեն Սարգսյանի ինաուգուրացիան աչքի ընկավ մարդկանց բազմազանությամբ: Ի զարմանս բոլորի, ներկա էին նաեւ արմատական ընդդիմադիր գործիչներ, որոնք ժամանակին պահանջում էին Սերժ Սարգսյանի հրաժարականը: Մասնավորապես, Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը, որը եւս ներկա էր երդման արարողությանը, հեռանալիս չցանկացավ կարծիք հայտնել նոր նախագահի մասին եւ հրաժարվեց պատասխանել ՀԺ-ի հարցին՝ արդյո՞ք միանալու է ընդդիմադիրների առաջիկա պայքարին:

Ընդդիմադիրներից Րաֆֆի Հովհաննիսյանն էլ հիշել էր, որ իր եւ Արմեն Սարգսյանի պապերը նույն գյուղից են ու որոշել էր գալ՝ հաջողություն մաղթելու: Հովհաննիսյանը միեւնույն ժամանակ բարձր գնահատեց Արմեն Սարգսյանի այն նախաձեռնությունը, որ պետք է երկխոսություն տեղի ունենա իշխանության եւ ընդդիմադիրների միջեւ: Միաժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ մեկ հոգով երկիրը չի փոխվելու՝ յուրաքանչյուրը պետք է ներդրում ունենա այս առումով: Նա հույս հայտնեց, որ Արմեն Սարգսյանն իր երկխոսության ծրագրի շրջանակներում կխոսի նաեւ պայքարի դուրս եկած քաղաքացիների, քաղաքական ուժերի հետ: Րաֆֆի Հովհաննիսյանը տեղեկացրեց նաեւ, որ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ խորհուրդ է տվել նրան՝ երբեք չզղջալ իր այս որոշման համար:

«Արմեն Սարգսյանը լեգիտիմ նախագահ է։ Սա նոր ընտրակարգ է՝ խորհրդարանի կողմից Հանրապետական կուսակցության կողմից, նշանակում չասեմ, բայց ընտրություն էր։ Սա համաժողովրդական ընտրություն չէր։ Սա լրիվ տարբեր էր նախորդ ընտրություններից։ Եվ հիմա մենք Արմեն Սարգսյանին ասում ենք՝ բարի գալուստ։ Իրեն վատը չպիտի մաղթենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Արմատական ընդդիմադիրներից ներկա էին նաեւ ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի աշխատակազմի ղեկավար, ՀԱԿ-ի վարչության անդամ Շահեն Կարամանուկյանը, իսկ ՕԵԿ-ից՝ Մհեր Շահգելդյանը:

Իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները եւս ջանք ու եռանդ չէին խնայում նոր նախագահի ականջին հաճո խոսքեր շռայլելու համար: Մասնավորապես, իշխանական ճամբարում հանգրվանած նախկին կարկառուն ընդդիմադիր Արտաշես Գեղամյանը հայտարարեց, որ Արմեն Սարգսյանի ինաուգուրացիայի օրը սուրբ օր է: Նա նաեւ հայտարարեց, որ սուրբ կլինի այն օրը, երբ վարչապետ ընտրվի Սերժ Սարգսյանը:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն էլ հայտարարեց, որ Արմեն Սարգսյանը ՀՀԿ-ական չէ, պարզապես հանրապետականի առաջարկած թեկնածուն է, իսկ նույն կուսակցությունից Արմեն Ռուստամյանը նշեց, որ այն ինչ կատարվում է երկրում՝ աննախադեպ է: Ռուստամյանի խոսքով՝ ԱԺ-ն է ընտրել նախագահին, դրա համար էլ ասում է, որ սա աննախադեպ է: Արմեն Ռուստամյանի պնդմամբ՝ Արմեն Սարգսյանը չորրորդ հանրապետության առաջին նախագահն է: ՀՅԴ-ում փոփոխությունների մեծ հույսեր ունեն, որը նախատեսել են իրականացնել այս համակարգային փոփոխությունների արդյունքում՝ պայմանավորված նախագահի պաշտոնով եւ այն անձով, որ պետք է հանդիսանա Սահմանադրության պահապանը: Ռուստամյանը չի կիսում ընդդիմադիրների այն կարծիքը, որ վիճահարույց մնաց Արմեն Սարգսյանի քաղաքացիության հարցը: «Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն իսկապես կան, այն հարցերը, որոնք բարձրացվել են, դրանց էլ պատասխան է տրվել: Չեմ կարծում, որ անընդհատ պետք է ականներ դնել նոր պաշտոնյաների տակ: Մենք չենք ունեցել նախադեպ, որ մի նախագահ ունենանք եւ նրա նկատմամբ կասկածանք չառաջացնենք: Նա 7 տարով է լինելու նախագահ, այլեւս չի կարող առաջադրվել, եւ սա պատմական շանս է նրա համար, պետք է կարողանա իր անունը թողնել պատմության մեջ»,- ասաց Ռուստամյանը:

Եռաբլուր պանթեոնից Արմեն Սարգսյանն ուղեւորվեց իր նստավայր՝ Մաշտոցի 47: Նոր նախագահը նոր նախագահականի առայժմ միակ աշխատակիցն է: Արմեն Սարգսյանի գրասենյակից երեկ ՀԺ-ին պատասխանեցին, որ նախագահի աշխատակազմը կձեւավորվի առաջիկայում: Չի բացառվում, որ այն ձգձգվի մինչեւ ապրիլի 17-ը եւ Արմեն Սարգսյանը տեւական ժամանակ լինի շեֆ՝ առանց ենթակաների:

Երեկ առանձնապես շատ չէին նաեւ Արմեն Սարգսյանին ուղղված շնորհավորանքները: Առաջին շնորհավորանքը, որը հայտնվեց մամուլում, Սարգսյանի «հայրենիքից» էր՝ Մեծ Բրիտանիայի թագուհու կողմից, ապա շնորհավորեց ՀՀ 2-րդ նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանը: Զարմանալի է, բայց նախագահականի պաշտոնական կայքում առկա շնորհավորանքների բաժնում չկա Սերժ Սարգսյանի շնորհավորանքը: Արմեն Սարգսյանին չի շնորհավորել նաեւ եղբայրական Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Պասիվ էր նաեւ միջազգային մամուլի անդրադարձը: Ինաուգուրացիային անդրադարձած եվրոպական լրատվամիջոցներն էլ ընդգծել էին Արմեն Սարգսյանի սահմանափակ լիազորությունները:

Տպել
2510 դիտում

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել