Երևան
16 °C
Ի կատարումն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի և ՀՀ վարչապետի 22.02.2018թ. N 168-Ա որոշման` ՀՀ պաշտպանության նախարարությունը ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների հետ համատեղ նախապատրաստել է «Քաղաքացու առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության, հետազոտման և փորձաքննության ուղեգրման կարգերը, հետազոտում և բժշկական փորձաքննություն իրականացնող մարմինները և դրանց գործունեության կարգը, փորձաքննության եզրակացությունների ձևերը, բժշկական հետազոտությունների և բժշկական հաստատությունների ցանկերը, իրականացված ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը սահմանելու և ՀՀ կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» և «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը, ինչպես նաև քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները սահմանելու մասին» ՀՀ Կառավարության որոշումների նախագիծը:
ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի եւ լրատվույան վարչության փոխանցմամբ, ապրիլի 9-ին Երևանի պետական բժշկական համալսարանում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանի ղեկավարությամբ անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում ՀՀ պաշտպանության, առողջապահության նախարարությունների, շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներին, հանրապետության առաջատար բժիշկ մասնագետներին են ներկայացվել մշակված նախագծերով նախատեսվող փոփոխությունները։
Փոփոխությունների հիմնական նպատակներն են զինապարտների բժշկական և զինծառայողների ռազմաբժշկական փորձաքննության կարգը համապատասխանեցնել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի և այլ ղեկավար փաստաթղթերի պահանջներին, ապահովել փորձաքննության կարգի հանրային թափանցիկությունը և իրավական տեսանկյունից նվազ խոցելիությունը, բացառել ոչ հստակ բնութագրող, հակասական, վերացական պարզաբանումները և փորձաքննական սահմանային ախտորոշումները, դրանով իսկ նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը, կանոնակարգել ՌՈՒՀ-եր (ԲՈՒՀ-եր) դիմորդների և սովորողների բժշկական փորձաքննությունը, հնարավորություն ստեղծելով ավելի մեծ թվաքանակի դիմորդներ ընդգրկելու ՌՈՒՀ-երի և ԲՈՒՀ-երի ընդունելության քննություններին, առանց զինապարտների և զինծառայողների առողջությանը վնասելու` հնարավորություն ընձեռնել առողջական որոշակի սահմանափակումներով ՀՀ քաղաքացիներին՝ կատարելու սահմանադրական պարտքը, զինծառայողներին՝ շարունակելու ծառայությունը զինված ուժերում, բարձրացնել զորամասերի հրամանատարության հնարավորությունները մարտական հերթապահության, մարտական պատրաստության կազմակերպման և ամփոփիչ, տեսչական ստուգումների ընթացքում գնահատման ցուցանիչների բարելավման ուղղությամբ։
Այս ամենին հասնելու համար հստակեցվել են բոլոր կարգի ռազմաբժշկական (բժշկական) փորձաքննություն իրականացնող հանձնաժողովների գործառույթները, խնդիրները, իրավասությունները, որոշումների և եզրակացությունների ձևերը, փորձաքննական որոշումների բողոքարկման կարգը։ Հնարավորություն է ընձեռվել ամբուլատոր-պոլիկլինիկաներում ռազմաբժշկական հանձնաժողովներ ստեղծելու և փորձնական ծրագիր իրականացնելու միջոցով զինկոմիսարիատների ռազմաբժշկական հանձնաժողովները փոխարինելու համար։ Ամբողջությամբ վերանայվել են հիվանդությունների, ֆիզիկական թերությունների ցանկը, պարզաբանումների մասը, սահմանափակումների բնութագրումները և որոշ հիվանդությունների սահմանափակումների պարզաբանումներում ավելացվել է նոր եզրույթ` «Ծառայություն հեշտացված օրվա կարգացուցակով»։
Նախագծերի հաստատման դեպքում ակնկալվում է կոռուպցիոն ռիսկերի էական նվազում, զինծառայողների իրավունքների պաշտպանվածության մակարդակի բարձրացում ու փորձաքննության որակի բարելավում, խրոնիկական հիվանդությունների սրացման դեպքերի նվազում, զորամասերում ներքին ծառայության, մարտական հերթապահության կազմակերպման բարելավվում։ Ոչ պիտանի ճանաչված սահմանային տարիքի չհասած սպաների, ենթասպաների և պայմանագրային ծառայության շարքային կազմի զինծառայողների նկատմամբ անհատապես որոշում կայացնելու արդյունքում փորձառու և բանիմաց զինծառայողներին հնարավորություն կընձեռնվի շարունակել ծառայությունը զինված ուժերում։ Բացի այդ` կամփոփվեն բովանդակային տեսանկյունից միանման մի շարք հրամաններ, ինչը դյուրին կդարձնի հրամանատարների և կադրային մարմինների գործունեությունը։
Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
© 2024 Հայկական ժամանակ