Չափազանց կարեւոր է Ռուսաստանի դերը ԼՂ հակամարտության կարգավորման գործում․ Արմեն Սարգսյան

Չափազանց կարեւոր է Ռուսաստանի դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտարարել է նախօրեին Հայաստանի նախագահի պաշտոնը ստանձնած Արմեն Սարգսյանը։

Նրա խոսքով, ավելի քան 25 տարի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններն անց են կացվում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով՝ համանախագահ երկրներ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի առաջարկած կարգավորման սկզբունքների եւ տարրերի հիման վրա: «Ռուսաստանն առանցքային դեր է խաղում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում՝ որպես Մինսկի խմբի համանախագահներից մեկը»,- ասել է Հայաստանի նորընտիր նախագահը ու հիշեցրել, որ 23 տարի առաջ Ղարաբաղում եռակողմ հաշտեցումը ձեռք է բերվել հենց Ռուսաստանի միջնորդության շնորհիվ:

Հայաստանը, նրա խոսքով, բարձր է գնահատում այդ միջնորդական ջանքերը խնդրի խաղաղ կարգավորման լուծման որոնումներում: «Ակնհայտ է, որ խնդրի կարգավորման համար անհրաժեշտ է խաղաղության եւ համաձայնության գալու քաղաքական կամք: Իր կողմից Հայաստանն անում է հնարավոր ամեն բան խաղաղության ձեռքբերման համար եւ ակնկալում է, որ ադրբեջանական կողմը նույնպես նույնկերպ կվարվի»,- ասել է նա՝ հավելելով, որ վերջ ի վերջո, բոլոր տարածաշրջանային հակամարտությունները լուծվում են, եւ «դրանք հաղթահարելի են»:

Նա ընդգծել է, որ պատմությունը տեսել է հակամարտություններ՝ ոչ պակաս դաժան եւ ողբերգական:

Տպել
3687 դիտում

Ասում են՝ արտահերթ խորհրդարանականին կողմ չենք քվեարկի, Սերժը կասեր՝ իյա, իրո՞ք, էդ դու՞ք եք որոշում. վարչապետ

Հայ-գերմանական համագործակցությունը բարձր մակարդակի վրա է. Տոնոյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին

Պրոռեկտորի կնոջից ավտոմեքենա վարձակալելու խնդիրը կարող է լինել միայն բարոյական. Դավիթ Մուրադյան

Բոլոր ուժերը իսկապես պայքարում են, ոչ ոք թատրոն չի տալիս, ոչ մեկի համար ոչինչ գրված չէ այս անգամ. վարչապետ

Սարյանի պուրակում տեղադրված դաշնամուրի վրա առաջինը նվագեց մաեստրո Մանսուրյանը

Կոնկրետ Տարոն Ավիայի հարցով չեմ զբաղվում. Տիգրան Ավինյանը Գյումրիում ասուլիս է անցկացրել

Մանիպուլյատիվ մեթոդներ. Լը Մոնդի ու Վաշինգթոն Փոստի «ֆեյքերը»

Վերանայեք Գյումրու բյուջեն. առաջարկը Սամվել Բալասանյանը ներկայացրել է Գյումրի եկած Տիգրան Ավինյանին

Առեւտրի կետից գողություն կատարելու հետքերով գնալիս, ոստիկանները հանցավոր խումբ են բերման ենթարկել

Հայաստանի Ազգային պատկերասրահից Արա Շիրազի աշխատանքները տեղափոխվել են Գյումրի

Հանրապետության, Շահումյան հրապարակներում, մի շարք փողոցներում վաղը երեկոյից մեքենաների կայանումը կարգելվի

Քոչարյանի գործն՝ ԱԺ Քննիչ հանձնաժողովում. Կոստանյանը հակասում է իրեն եւ Արփինե Հովհաննիսյանին

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն առաջին անգամ այցելել է Հայաստան, հյուրընկալվել ԱԺ-ում

Հարուցվել է քրեական գործ՝ զինծառայողի սպանության դեպքի առթիվ

ՊՆ-ում քննարկվել են ռազմական բժշկության, աղետների ժամանակ հայ-ճապոնական աջակցության մասին հարցեր

Google vs Yerevan.today. ի՞նչ կասկածներ ունի ՔԿ-ն սկանդալային գաղտնալսման հրապարակման վերաբերյալ

Ջորկաեֆը հրաժարվել է լինել ՀՖՖ նախագահ. ՖԱՖ-ի անդամներին պատմել է Վանեցյանը

Հակառակորդի կողմից արձակված կրակոցից զինծառայող է մահացել

ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի գաղտնալսումն ապօրինի է. Գեւորգ Կոստանյան

ՕԵԿ-ն ապօրինի ազդեցություն է ունենում ընտրական հանձնաժողովների վրա. ՀԿ