Ինչպես է ապահովվելու Սերժ Սարգսյանի անվտանգությունը. Հրաչյա Հարությունյան (Կրակեմ Հրաչ)

ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի անվտանգությունը եւս ապահովելու է Պետական պահպանության ծառայությունը:

Սերժ Սարգսյանի անվտանգությունն ապահովելիս նրան մշտապես ուղեկցել է Պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանը (Կրակեմ Հրաչ):

Վերջինիցս հետաքրքվեցինք, թե ինչպես է ապահովելու Արմեն Սարգսյանի անվտանգությունը եւ արդյոք նա շարունակելու է ուղեկցել Սերժ Սարգսյանին, թե՝ ոչ:

- Պարոն Հարությունյան՝ դուք որպես պետական պահպանության ծառայության պետ, միշտ ներկա եք եղել Սերժ Սարգսյանի բոլոր այցերին, ուղեկցել եք նրան: Հիմա շարունակելու եք կրկին Սերժ Սարգսյանի անվտանգությունը ապահովե՞լ, թե՝ Արմեն Սարգսյանի հետ եք շրջելու:

- Ես պետական պահպանության ծառայության պետն եմ, Սերժ Սարգսյանը դարձյալ պահպանվող անձ է, ոչ մի բան չի փոխվել, ինքը որպես պաշտոնաթող նախագահ պահպանվող անձ է:

- Պարզապես դուք եք անձամբ ուղեկցել Սերժ Սարգսյանին:

- Ոչ ոչ, երբ անհրաժեշտություն է եղել այն ժամանակ ուղեկցել եմ:

- Այսինքն՝ եթե կրկին անհրաժեշտություն լինի Սերժ Սարգսյանին ուղեկցելու, կրկին կուղեկցե՞ք:

- Անշուշտ, եթե պետք լինի նաեւ Արմեն Սարգսյանին, երկուսն էլ հավասարազոր պահպանվող անձինք են, ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանը, ինչպես Ռոբերտ Քոչարյանը:

- Այսինքն՝ հիմա Արմեն Սարգսյանի հետ էլ ե՞ք շրջելու:

- Եթե անհրաժեշտություն լինի` այո:

- Պարոն Հարությունյան, Սերժ Սարգսյանի անվտանգությունը հիմա քանի՞ հոգի է ապահովում, եւ Արմեն Սարգսյանինը՝ քանիսը:

- Իհարկե, չեմ ասի:

- Ինչո՞ւ:  

- Զարմանալի հարց եք տալիս:

- Պարոն Հարությունյան, Սերժ Սարգսյանի անվտանգություն ապահավելու նպատակով մշտապես փողոցներ են փակվել: Հիմա ինչպե՞ս է լինելու, ե՛ւ Սերժ Սարգսյանի համար է փակվելու եւ Արմեն Սարգսյանի՞:

- Փողոցները փակվում է ըստ անհրաժեշտության, եթե անհրաժեշտ լինի, իհարկե, կփակվի:

- Բայց Սերժ Սարգսյանի համար մշտապես են փողոցներ փակվել: Այսինքն՝ այնպես չի եղել, որ մի օր որոշվել է փակել, մյուս օրը՝ ոչ:

-Ոչ, մշտապես չի եղել:

- Հիմա Արմեն Սարգսյանի համար ճանապարհներ փակվելո՞ւ են:

- Եթե անհրաժեշտություն լինի՝ այո: Ամեն ինչ կախված է անհրաժեշտությունից:

- Հիմա արդեն Արմեն Սարգսյանի անվտանգությունն ապահովո՞ւմ է:

- Անշուշտ, երբ որ ինքը ընտրվեց Հանրապետության նախագահ, Սերժ Սարգսյանինը նույնպես, օրենք գոյություն ունի, ըստ օրենքի մենք աշխատում ենք:

- Պարոն Հարությունյան, առաջիկայում մեծ միջոցառումներ են սպասվում, մասնավորապես Ֆրանկոֆոնիայի գագաթաժողով է լինելու: Արդեն իսկ ուժեղացված հսկողություն սահմանվե՞լ է, թե՝ ոչ:

- Նորից եմ ասում, երբ անհրաժեշտություն լինի ըստ այդմ միջոցառումներ կլինեն:

Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 11-ի համարում:

Տպել
9420 դիտում

Զարգացման ֆրանսիական գործակալության հետ քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում նախատեսվող համատեղ ծրագրերը

Երեւանում տեղի ունեցած վթարի արդյունքում մոտոցիկլետի վարորդը հոսպիտալացվել է

Վաղինակը սեփական սղոցով հատել էր 57 ծառ, ձիով տեղափոխել «Հախոյի գոմեր»-ի տարածքի իր տնակ. վնասի չափը պարզվում է

ՊՆ պատվիրակությունը Չինաստանում է. կքննարկվեն երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Էրդողանն առաջինն է 500 ամենաազդեցիկ մուսուլման առաջնորդների ցանկում

Արա Աբրահամյանի՝ Հյուսիսային պողոտայում հողատարածք ձեռք բերելու որոշումը չեղյալ է արվել

Բակո Սահակյանն այցելել է արցախա-ադրբեջանական սահմանագծի հարավարևելյան հատված

Տնտեսվարողները դժգոհ են ՊԵԿ-ի կողմից իրականացվող վարչարարությունից. նամակ ՊԵԿ նախագահին

Լոռու 3 գյուղերում գյուղապետեր ընտրվեցին անկուսակցական թեկնածուները

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ֆրանսիայի դեսպանին՝ Սենտ-Էտյենի քաղաքապետի՝ Արցախ այցելելու պատճառով

ԱԺ-ում խորը ճգնաժամ է, կրկին տապալվեց կարեւոր ընտրությունը. 10 օրվա ընթացքում կրկին կառաջադրե՞ն Վահե Գրիգորյանին

Առաջիկա ամիսներին ներդրումային համաժողովներ կկազմակերպվեն ՀՀ բոլոր մարզերում. Սուրեն Պապիկյան

«Նագլով չեն տալըմ մեր փողը». Գյումրի-Երեւան ճանապարհը պայմանով է բացվել

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Նուբարաշեն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին

Նախագահն առաջարկել է «Horasis»-ի գալիք հանդիպումներից մեկն անցկացնել Հայաստանում

Բարձր եմ գնահատում բոլոր նախաձեռնությունները, որ եղել են Ճապոնիայի կողմից. ԱԻ նախարարը՝ Ճապոնիայի դեսպանին

N42 դպրոցի փոխտնօրենը խոստանում է նստացույց ու հացադուլ նախաձեռնել, եթե ԿԳՆ-ից աջակցություն չլինի

Լենա Նազարյանը պարզաբանում է, թե ինչու պետք է առաջադրել վարչապետի թեկնածու և չընտրել նրան

Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի գլխավորած աշխատանքային խումբը մեկնել է Մոսկվա

Վանաձորցի տղամարդը սեփական տանը տարբեր ապրանքանիշի հարյուրավոր օղիներ է կեղծել, վաճառել (տեսանյութ)