Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկան ընդլայնում է գործարանի տարածքը

Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկան ընդլայնում է գործարանի տարածքը՝ ստեղծելով նոր աշխատատեղեր: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ֆաբրիկայի տնօրեն Բագրատ Դարբինյանը, նշելով, որ ներկայումս իրականացվում են գործարանի նոր մասնաշենքի վերանորոգման աշխատանքներ: «Այսօրվա դրությամբ ունենք 2300 աշխատատեղ, պլանավորում ենք 3000 եւ ավելի աշխատատեղ ստեղծել: Աշխատանքները կավարտենք այս տարվա վերջին, արդեն 2019-ից կգործարկենք»,- ասաց նա:

Նոր մասնաշենքի վերանորոգման աշխատանքներին հետեւել է նաեւ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը: Համայնքն իր հերթին ֆաբրիկայի ղեկավարությանը խոստացել է բարեկարգել տարածքը, ինչպես նաեւ աջակցել մի շարք այլ հարցերում: Մեր հարցին, թե որն է Վանաձորի քաղաքապետարանի դերը նոր գործարանի կառուցման հարցում, Բագրատ Դարբինյանը պատասխանեց. «Անձնական շփումների արդյունքում նոր պատվիրատուների հետ ենք սկսում աշխատել… ֆինանսականը մենք ենք հոգում, մյուս հարցերում քաղաքապետարանը աջակցություն է ցուցաբերում»:

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը Armtimes.com-ի հետ զրույցում հայտնեց, որ խնդիրը ոչ միայն աշխատատեղերի ստեղծումն է, այլ նաեւ համապատասխան մասնագետների պատրաստումը, որպեսզի վանաձորյան արտադրանքը որակյալ ձեւով ներկայացվի դրսի շուկայում. «Մեզնից էլ ինչ հասնի, մենք անելու ենք, աջակցելու ենք ամեն հարցով»,- ասաց նա:

Տպել
836 դիտում

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ