200 դրամ չունենալու պատճառով դադարում են հաճախել անվճար ճաշարան

Լաուրա Մնացականյանն ամեն օր Ալավերդու Սանահին կայարան թաղամասից հասնում է Սանահին-Սարահարթ՝ Ալավերդու ցերեկային կենտրոնի ծառայություններից օգտվելու համար: Քաղաքի ներքևի հատվածում բարեգործական ճաշարանի փակվելուց հետո Լաուրան այն քչերից է, ով հաշվի չի առնում տրանսպորտային ծախսերը և  գալիս է տաք կերակուր ու հոգեբանական աջակցություն ստանալու: «Հաշվարկում եմ, գիտեմ, որ էդ տրանսպորտի գումարով չեմ կարա ես ուտելիք առնեմ ու տանը ճաշ պատրաստեմ… այստեղ լավ ա, տաք ճաշ ենք ուտում, նորմալ սնվում ենք, շփվում ենք»,- մեր զրույցում հայտնեց ճաշարան հաճախող Լաուրա Մնացականյանը:

Ալավերդու ներքևի հատվածից ցերեկային կենտրոն հաճախելու համար արդեն շուրջ 5 մարդ է դիմել, կենտրոնում պատրաստ են նրանց գրկաբաց ընդունել, սակայն տրանսպորտային ծախսերն իրենց վրա վերցնել չեն կարող:     

«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ Ալավերդու ցերեկային կենտրոնի տնօրեն Այծեմնիկ Մկրտումյանի խոսքով՝ ճաշարան հաճախել ցանկացողներ շատ կան, իրենք եւս պատրաստ են բազմաթիվ քաղաքացիների օգնել, սակայն լուծել ճաշարան հաճախող անապահով քաղաքացիների տրանսպորտային խնդիրը՝ անկարող են. «Դիմողներ շատ կան, փակվելուց հետո մենք էլ հայտարարություն տվեցինք, որ ով ուզում է՝ կարող է գալ: Բայց այդ՝ 200 դրամը շատ է խանգարում թե՛ մեզ, թե՛ իրենց, ու խնդիրն այդպես էլ մնում է չլուծված»:

Քաղաքի ներքևի հատվածում գործող բարեգործական ճաշարանը ֆինանսավորվում էր «Մանես» հիմնադրամի կողմից: Հիմնադրամի փակվելուց հետո Ալավերդու համայնքապետարանը չկարողացավ համապատասխան ֆինանսական միջոցներ ներգրավել՝ ճաշարանի աշխատանքը շարունակելու կամ շահառուներին Սանահին-Սարահարթի ցերեկային կենտրոն հասնելու տրանսպորտային ծախսերը փոխհատուցելու համար:

Ալավերդու փոխքաղաքապետ Արթուր Վարոսյանը մեր զրույցում հայտնեց, որ համայնքը չի կարող իր վրա վերցնել շուրջ 10 մլն դրամ կազմող աջակցությունը. «Եթե չեմ սխալվում, իրենց ֆինանսավորումը 10 մլն դրամ էր, այդ բացը քաղաքապետարանը մինչեւ հիմա իր միջոցներով չի կարողանում լրացնել, միգուցե հետագայում հնարավորություն ունենանք, բայց մինչ օրս խնդիրը չենք կարողանում լուծել»:

Ալավերդու ցերեկային կենտրոնը հիմա 140 շահառու ունի՝ ներառյալ նաև տնային խնամք ստացողները: Այստեղ, բացի տաք սննդից, շահառուները նաև հագեցած առօրյա են անցկացնում, մասնակցում դասընթացների ու նաև տոնական արարողությունների: Կենտրոնին ֆինանսապես աջակցում է Ալավերդու համայնքապետարանը, որն այս տարի կենտրոնին տրամադրելու է 1 մլն 500.000 դրամ:

Տպել
3702 դիտում

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտութուն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը