Բոլոր լծակները եւ ռեսուրսներն ավազակախմբի ձեռքին են՝ Սերժի գլխավորությամբ. Աշոտ Ադամյան

Դերասան եւ բեմադրիչ Աշոտ Ադամյանը, որը շատերին առավել հայտնի է ռեժիսոր Հենրիկ Մալյանի «Կտոր մը երկինք» ֆիլմի գլխավոր դերով՝ Թորիկ անվամբ, վերջին մի քանի տարիներին գտնվում էր ԱՄՆ-ում: Այսօր դերասանն արդեն Հայաստանում է: Իր ընդդիմադիր քաղաքական հայացքներով հայտնի Աշոտ Ադամյանը տարբեր շարժումների ժամանակ ժողովրդի հետ պայքարող մտավորականության առաջին ներկայացուցիչներից մեկն է եղել: «ՀԺ»-ն զրուցել է նրա Հայաստան գալու նպատակների եւ առաջիկայում սպասվող հանրահավաքներին մասնակցություն ունենալու մասին:

- Պարոն Ադամյան, դուք հայտնի եք ձեր քաղաքացիական ընդդիմադիր կեցվածքով, տարբեր շարժումների ժամանակ ժողովրդի կողքին եք եղել եւ ակտիվ մասնակցություն ունեցել: Այժմ, երբ Նիկոլ Փաշինյանի Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը պայքար է սկսել Սերժ Սարգսյանի վարչապետացումը կանխելու համար, ինչպե՞ս եք վերաբերվում այս նախաձեռնությանը:

- Այո տեղյակ եմ, նախաձեռնությանը հրաշալի եմ վերաբերվում: Այն բոլոր նախաձեռնությունները, որոնք Հայաստանին կտանեն դեպի մաքրում այդ ապօրինի քայլերից՝ ինձ համար ողջունելի են եւ ընդունելի: Քանի որ Սերժ Սարգսյանն այս տարիներին հասցրեց բոլոր բացասական քայլերը հաջողությամբ ավարտել, վերջապես պետք է չէ՞ սրա դեմն առնել:

- Դուք տեւական ժամանակ ԱՄՆ-ում էինք, տեղեկություն ունենք, որ օրերս վերադառնում եք Հայաստան: Հնարավո՞ր է, որ ՔՊ-ի նախաձեռնությանը միանաք:

- Ես որեւէ կուսակցության միանալու մտադրություն երբեւէ չեմ ունեցել, սակայն ասեմ մի բան, բացի այն կուսակցություններից, որոնք բացահայտ պրոիշխանական գործունեություն են ծավալում, մյուսներին մաղթում եմ իրենց մեջ այնքան ուժ ունենան, պարզ ու զերծ լինեն բացասական երեւույթներից, որպեսզի միասնականություն քարոզելով՝ կարողանանք հասնել մեր գերագույն նպատակին:

- Իսկ ի՞նչ սպասելիքներ ունեք այս նախաձեռնությունից:

- Ես երազկոտ մարդ չեմ, բայց գերնպատակս այն է, որ կարողանանք արդար, մաքուր երկիր կերտել: Միավորումով ամեն ինչի կարելի է հասնել: Միավորումն այն միակ դեղամիջոցն է, միակ ճանապարհը, որը կարող է բացել արժանապատվության եւ ինքնուրույն լինելու ճանապարհը: Տվյալ դեպքում, եթե դու պետք է քայլի գնաս, որը ե՛ւ քաղաքական է, ե՛ւ քաղաքացիական՝ ազնվորեն պետք է ասես, կա՛մ այո, կամ՝ ոչ: Ուրիշ կերպ չի լինում:

- Ինչպե՞ս կորակեք Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը եւ նրա նախագահության 10 տարիներին Հայաստանում տիրող իրավիճակը:

- Ապատնտեսական, ապասոցիալական, ապաքաղաքական, ապաանկախական, ապաարժանապատվական:

- Նորմա՞լ է, երբ նույն մարդը երրորդ անգամ հավակնում է երկրի կառավարման ղեկին, հատկապես որ այդ մարդը հայտարարել է, որ նման հավակնություն դրսեւորելը սխալ է:

- Երբ ես իր ելույթը այն ժամանակ էի լսում, այդ «բարձրագոչ եւ մաքուր» բաներն ասում էր, իմ ծիծաղն այն ժամանակ էլ էր գալիս: Հիմա առավել եւս դա ծիծաղելի է, որովհետեւ ես նրան այն ժամանակ էլ չեմ հավատացել՝ ուր մնաց, թե այսօր, եթե լսեի, որ հիմա էլ է նման բան ասում, ստիպված կարող է եւ սկսեի նրան գոնե մի քիչ հարգել: Առհասարակ ցանկացած մարդու խոսք, որը երկիմաստ է, եռիմաստ, կամ քառիմաստ՝ չի կարող լուրջ եւ ընդունելի լինել ինձ համար, ես մտածում եմ, որ ոչ ճիշտ երեւույթ է: Իսկ ինչ վերաբերում է երրորդ անգամ նստել իշխանության գլխին, ապա ես իր իսկ ասած խոսքերով ուզում եմ իրեն հիշեցնել՝ այո, դա ամոթ է, աննորմալ է, եւ որեւէ մեկին ես չեմ մաղթի ունենալ երկրի գլխին կարգված նման ղեկավար: Այս ամենից տոտալիտարիզմի հոտ է գալիս, ինչի հոտը մենք վաղուց առնում էինք այլեւ վնասակար է: ՀՀԿ-ի այդ մեծամասնական գերիշխանական բաներից պրծնել է պետք: Վերջապես երկի՞ր ենք կառուցում, թե տունտունիկ ենք խաղում:

- Ի՞նչ եք կարծում՝ Սերժ Սարգսյա՞նը կլինի երկրի վարչապետ:

- Ես, ցավոք սրտի, վախենում եմ, որ եթե ժողովուրդը միասնականության ուժը չունենա եւ ապացուցվի այն, որ ներքին ռեսուրսները թուլացած են, մեր շարքերն աղքատիկ են դարձել, վախենամ, որ այդպես էլ լինի, որովհետեւ բոլոր լծակները եւ ռեսուրսները ավազակախմբի ձեռքին են՝ Սերժի գլխավորությամբ: Ուստի, ինչ ուժ պետք է դնի էս մեր հրաշք ժողովուրդը, որին անդադար թե՛ կրթականով, թե՛ սոցիալականով ուզում են սատկացրած լինեն: Հրաշք ժողովուրդն ընկել է բաշիբոզուկների եւ ավազակների ձեռքը:

- ԱՄՆ տեղափոխվելու ժամանակ ասել էիք, որ այնտեղ լուրջ գործերով եք զբաղված:

- Ես չեմ տեղափոխվել, գնացել եմ, հիմա նորից եկել եմ: Պարզապես գնալ-գալու հնարավորություն ունեմ, ես ոչ մի տեղ չեմ տեղափոխվել, չեմ արտագաղթել: Երբ որ սերժիկներից կհոգնեմ, այդ ժամանակ կմտածեմ, բայց երկիրս չեմ թողնի: Երբ որ կզգամ, որ մի քանի ամիս հետո կարոտս արդեն խեղդել է՝ կգամ: Անպայման կմասնակցեմ բոլոր առողջ շարժումներին, հատկապես որ այնտեղից էլ միշտ հետեւում եմ: Ես Հայաստանի քաղաքացի եմ, մեռնելուց առաջ էլ այդ իրավունքն ինձանից չեմ խլի:

- Ասել էիք, որ անում եք գործեր, որոնք երկար ժամանակ Հայաստանում չէիք կարողացել ոչ մի կերպ առաջ տանել, իսկ ԱՄՆ-ում դրա հնարավորությունը կա։ Կասե՞ք խոսքն ինչի մասին է: Ի՞նչ գործունեություն եք այժմ այնտեղ ծավալում:

- Այո, անկախ նրանից, որ ԱՄՆ-ն օտար երկիր է ինձ համար, բայց այդ երկիրը հնարավորություն է տալիս խելքդ բանեցնել եւ քո ուժերով ինչ-որ բանի հասնել, ոչ ոք չի գալիս ձեռքդ բռնում, հիսուն-հիսուն փայ չի մտնում: Կարծում եմ, որ այդ օտար երկիրն ինձ համար աշխատելու, արարելու, նոր ծրագրեր իրագործելու հնարավորությունը ստեղծում է: Դա թատերական գործունեություն է, պրոյեկտային տարբեր ծրագրեր են, որոնք ես այնտեղ անում եմ:

- Պարոն Ադամյան, մասամբ որակեցիք Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության հետեւանքները Հայաստանում: Իսկ ի՞նչ ակնհայտ փոփոխություններ եք նկատում վերջին մի քանի տարիներին հասարակության շարքերում:

- Շատ կուզեի դրական բան նկատել, բայց եթե չեմ նկատում, ի՞նչ անեմ, անեին էլի՜, այսօր այդ դրականի կարիքն այնքան շատ ունենք: Ցավոք սրտի, տեսնում եմ, որ կրթական համակարգը գնալով ավելի ու ավելի է հետընթաց ապրում, տեսնում եմ, որ գնալով երկիրը դառնում է հյուսիսային հարեւանի կամակատար: Անկախության կորուստը աչքներիս առաջ է, խեղճացած ժողովուրդը մի կերպ ապրում է հանցագործ իշխանության ներքո: Իսկ հասարակության մեջ փոփոխությունը կրթական որակից է գալիս, մի ստվար հատված ոչինչ չի հասկանում ու իր համար միեւնույն է, թե ինքն ով է, միեւնույն է, թե իր գլխին ինչ կբերեն, դա ամենադաժան բանն է, որ կարող էր լինել: Ցավոք սրտի, այսօր ժողովուրդը մասնատված է, ուստի՝ անկախ նրանից՝ ով ինչ կուսակցական միավորի կպատկանի (խոսքը ՀՀԿ-ականներին չի վերաբերվում, ոչ ծախված միավորների մասին է), եթե իր մեջ կրում է իր արմատը, թող խելքը գլուխը հավաքի, գոնե մեկ խնդրի շուրջ առանց այլեւայլության համախմբվի եւ պայքարի, այլապես վտանգը շատ մեծ է:

 

Հարցազրույցը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 11-ի համարում:

Տպել
7082 դիտում

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա