Մկոն, Ֆելիքս Խաչատրյանը եւ այլ հայտնիներ բասկետբոլ կխաղան պրոֆեսիոնալ բասկետբոլիստների հետ

ՀՀ բասկետբոլի ֆեդերացիան շարունակում է աշխատանքներ տանել մարզաձեւը երկրում ավելի սիրված դարձնելու համար: Վաղը՝ ապրիլի 11-ին, «Միկա» մարզահամալիրում կայանալու է «Աստղերի հանդիպում», որին մասնակցելու են նաեւ հայկական շոու բիզնեսի հայտնիները: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ, Ա լիգայի նախագահ Արա Պողոսյանը հույս հայտնեց, որ սա կնպաստի նրան, որ մարդիկ ավելի շատ հետաքրքրվեն բասկետբոլով:

«Այս միջոցառման նպատակը մարզաձեւի մասսայականացումն է: Մենք անում ենք ամեն ինչ, որ «Աստղերի հանդիպումը» հանդիսատեսին հետաքրքրի: Գովազդում ենք: Երեւի, ահագին մարդ կգա, որովհետեւ սիրուն բան է լինելու, Հայաստանում դեռ նման բան չի եղել»,- ասաց նա:

Հանդիպումը բաղկացած է լինելու 3 մասից: Առաջինը կմեկնարկի 17:00-ին: Կմրցեն «Անհայատներն» ու «Հայտնիները»: «Անհայտների» թիմում կլինեն Հայաստանի պատանի բասկետբոլիստները, իսկ «Հայտնիների» կազմում՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը, ՀՀ Բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ՝ Վահագն Հարությունյանը, Արա Պողոսյանը, երգիչներ Արամեն, Նարեկը (Մեծ Հայք), Հայկ Դուրգարյանը, հաղորդավարներ Ֆելիքս Խաչատրյանը, Խորեն Լեւոնյանը, Վահե Խանամիրյանը, դերասան Մկրտիչ Արզումանյանը եւ ուրիշներ: Հանդիպումը կանցկացվի 12-րոպեանոց 2 խաղակեսով:

2-րդ մասը կմեկնարկի 18:20-ին: Տեղի կունենա «Դանք» մրցույթ: Միմյանց դեմ կմրցեն Ա լիգայի բասկետբոլիստները:

3-րդ մասը կսկսվի 19:00-ին: Միմյանց դեմ կմրցեն Ա լիգայում հանդես եկող հայ բասկետբոլիստներն ու լեգեոներները: Թիմերը կկոչվեն լիգայի լավագույն խաղացողների անուններով՝ «Բաբայան» եւ «Սիմովիչ»: Յուրաքանչյուրում կլինի 12 խաղացող: Հանդիպումը կանցկացվի 10-րոպեանոց 4 քառորդով: Գլխավոր մրցավարը կլինի Հրաչյա Ռոստոմյանը:

Ժամը 21:00-ին տեղի կունենա պարգեւատրման արարողությունը: Միջոցառման մուտքն ազատ է:

Տպել
1852 դիտում

Երեւանում 28-ամյա երիտասարդը ինքնասպան լինելու համար նախ կտրել է նախաբազուկը, ապա 3 ածելի կուլ տվել

Մեկը գնում է ԿԳԲ, մեկը՝ միլիցիա, երրորդը՝ Արմենտել. Շիրազը կարմիր ասֆալտի երես չի տեսնի

Թող հավատի ջահը լուսավորի հայ ժողովրդի ուղին. Հռոմի պապը շնորհավորական ուղերձ է հղել Մխիթարյան միաբանությանը

Ես անպայման կզբաղվեմ, կպարզեմ ով է թեկնածուի նկատմամբ քաղաքական տեռոր անում. վարչապետ (տեսանյութ)

Վրաստանում ՀՀ քաղաքացին բռնվել է ոստիկանին կաշառք առաջարկելիս, պարտավորեցրել են 3000 լարի տուգանք մուծել

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալի ծանրոցում հաբեր ու կաթոցիկ է հայտնաբերվել

Լևոն Արոնյանի կինը հեծանվով 1800 կմ տարածություն կանցնի Թուրքիայով եւ Իրանով դեպի Հայաստան

ՀՀ ԶՈՒ-երի,ՊԲ-ի կողմից իրավիճակը լիովին վերահսկվում է. Ն. Փաշինյանը՝ Արցախի դիրքերում (լուսանկարներ)

Հ. Աբրահամյանի եղբայրը գյուղի ձկնաբուծարանը սնուցող խողովակներն ապամոնտաժել, ուղղությունը փոխել է դեպի իր ձկնաբուծարան

«Հայկական գնդակից» սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, ԶԼՄ-ները հայտնում են եւս մեկ սպանվածի ու վիրավորի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արցախի պաշտպանական դիրքեր

Լուսանկարների միջոցով ցուցադրվեց աղետալի հրդեհի պատճառով վերացած Սարյանի գործերը

Մենք պատրաստ ենք խաղաղ բանակցային գործընթացի, սակայն պատրաստ ենք նաեւ պատերազմի. վարչապետ (տեսանյութ)

Հետաձգել եմ Նյու-Յորք այցս՝ քվեարկելու, նոր մեկնելու համար. վարչապետը կքվեարկի ու կմեկնի ԱՄՆ

Քրեական հեղինակություն Չարբախցի Գեղամի մոտ լուրջ հիվանդություն է հայտնաբերվել. վիրահատությունը հետաձգվել է

Սեպտեմբերի 21-ին՝ Անկախության տոնին, զորահանդես չի լինելու, ծախսվելու է մոտ 100 մլն դրամ

Emmy 2018-ի հաղթողներն ու կարմիր գորգի աստղերը

Բակո Սահակյանը, Նիկոլ Փաշինյանն ու զինվորականները՝ արջերի ընկերակցությամբ Արցախում (տեսանյութ)

Երեւանում կբացվի սիրիահայերի ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք

Օլիգարխ ընտանիքից երիտասարդներ են ամուսնանում եւ որոշել են, որ իրենց նվերների` զարդերի գումարը փոխանցեն մեր հիմնադրամին