Հայաստանին են դատում. փաստորեն, դատում են տուժողին

10/04/2018 schedule17:15

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի ապրիլի 9-ի համարում

Արմավիրցի Հայաստան Ավետիսյանը յոթ երեխայի մայր է, այժմ ինքն ու ամուսինը միայնակ են ապրում: Երեխաները ցրվել են աշխարհով մեկ՝ երկուսը Ռուսաստանում են, մեկը՝ Դանիայում, մյուսները՝ Նորվեգիայում: Բոլորն էլ չարքաշ աշխատանքով օրվա հաց են վաստակում՝ մեկը լվացք է անում, մյուսը հիվանդ է խնամում, սակայն քանի որ հայրենիք վերադառնալու մտքից չեն հրաժարվել, իրենց վաստակած գումարները խնայելով՝ պարբերաբար ուղարկում են մորը, որ պահի, մինչեւ կվերադառնան: Հայաստան մայրիկն ամեն մեկի անունը գրել է իր գումարի վրա, կապկպել ու պահում է մի պայուսակում:

Ընդհանուր գումարը 41 հազար դոլար է, այդ պահարանում է պահվում նաեւ երեխաների զարդեղենը՝ 10 հազար դոլար արժողության: Նորվեգիայում գտնվելու ժամանակ ոմն Ռոբերտ Գրիգորյան Հայաստան մայրիկի որդուց իմացել է, որ զավակները մորն են ուղարկում աշխատած գումարները եւ վերադառնալով Հայաստան՝ որոշել է տիրանալ այդ փողին: Հարձակումը կազմակերպելու համար նա դիմել է իր հանցագործ ծանոթներին, նախապատրաստվող հանցագործության մասին տեղեկացել են նաեւ Անդրանիկ Ստեփանյանը եւ Ժիրայր Մարտիրոսյանը:

Գրիգորյանի խումբն ինչ-ինչ պատճառներով չի կարողացել իրականացնել հանցագործությունը, նրա մտադրությունն իրագործել են Ստեփանյանն ու Մարտիրոսյանը: Սրանք 2000թ. դեկտեմբերի 7-ին իմանալով, որ ամուսինը տանը չէ, թակել են Հայաստան մայրիկի տան դուռը եւ ցույց տալով նախապես պատրաստված ծրարն՝ ասել են, որ նամակ են բերել Նորվեգիայից: Դուռը բացվելուն պես հանցագործները հարձակվել են տարեց կնոջ վրա, մեկը սկսել է հարվածել նրան, մյուսը դանակը դրել է պարանոցին, ապա իրենց բերած փողկապներով կապել են կնոջ ձեռքերն ու ոտքերը: Ընդ որում՝ ոտքն այնպես են քաշել, որ կոտրել են եւ նրան հավերժ հաշմանդամ դարձրել:

Հետո կապել են բերանն ու աչքերը, ասել են՝ «ձայն չհանես, թե չէ կսպանենք», փաթաթել են կարպետի մեջ եւ բազկաթոռը շրջել վրան: Քանի որ հանցագործները նախապես իմացել են թաքստողի տեղը, առանց փնտրելու անմիջապես վերցրել են գումարն ու զարդեղենը եւ հեռացել: Նրանց հեռանալուց հետո վիրավոր կինը մի կերպ սողալով հասել է դռանը եւ հարեւաններին ձայն տվել: Դեպքից 20 օր անց Ոստիկանության Արմավիրի աշխատակիցները բացահայտել են հանցագործությունը, իսկ տուժողը նախ լուսանկարներով, ապա ճանաչման ժամանակ մատնացույց է արել իր վրա հարձակվողներին: Թվում է՝ դրանից հետո պետք է քննություն, ապա դատավարություն ընթանար, բոլոր մեղավորները պատժվեին եւ տարեց կնոջը պատճառված վնասը փոխհատուցվեր, սակայն դեպքերը բոլորովին այլ ընթացք են ստացել, եւ մարմնական ծանր վնասվածքներ ստացած ու հաշմանդամ դարձած կինն արդեն 5-րդ տարին է՝ դատարանների դռներին է:

Գործը մի քանի անգամ նախաքննության է ուղարկվել, մեղավորների մի մասը (մտահղացման հեղինակները) պատժվել են, սակայն բուն կատարողների նկատմամբ դատական համակարգը զարմանալի ներողամտություն է դրսեւորել: Ամեն ինչ սկսվել է Արմավիրի առաջին ատյանի դատարանի նախագահի որոշումից, որը 2001-ի դատավճռով Ա. Ստեփանյանի խափանման միջոցը փոխել է եւ գործն ուղարկել լրացուցիչ քննության՝ իբր ճանաչման գործողությունը կատարվել է օրենքի խախտումով: Գործը քննել է ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննիչ Գ. Խաչիկյանը եւ 2003-ին կրկին մեղադրանք առաջադրել Ա.Ստեփանյանին ու Ժ.Մարտիրոսյանին՝ 175 եւ 335 (ավազակություն՝ 6-10 տարի ազատազրկում եւ հանցագործության մասին չհայտնել) հոդվածներով: Լրացուցիչ քննությունից հետո գործը կրկին մտել է դատարան, եւ այս անգամ էլ Շենգավիթի առաջին ատյանի դատարանն է 4 ամիս քննելուց հետո գործն ուղարկել լրացուցիչ քննության:

Այս ընթացքում բոլոր կողմերը քանիցս հարցաքննվել են, տուժողն անգամ դատահոգեբուժական փորձաքննության է ենթարկվել, ստուգվել է նրա տեսողությունը, իրականությունն ընկալելու ունակությունը: Փորձել են տարեց կնոջը խճճել, որ մեղադրանքը հերքելու հիմքեր ստեղծեն, սակայն Հայաստան մայրիկը լավ հիշողության եւ ամուր նյարդերի տեր է, ուստի դա չի հաջողվել: Փոխարենը՝ դատարանների նման վերաբերմունքի արդյունքում տուժողին պատճառված վնասից ոչ մի լումա չի վերադարձվել: Վերջին դատաքննության ժամանակ ամբաստանյալների պաշտպանը մի տարօրինակ հայտարարություն է արել դատարանում՝ ասել է, որ Էջմիածնում իրեն է մոտեցել մի անծանոթ քաղաքացի եւ մի նամակ ու 9500 դոլար գումար է հանձնել, որ փոխանցի դատարանին՝ ասելով, որ ինքն է ավազակային հարձակումն իրականացնողը եւ այս եղանակով ուզում է փոխհատուցել իր պատճառած վնասը՝ մի պայմանով, որ ուրիշներն իր փոխարեն չպատժվեն:

Այս հայտարարությունն էլ պատճառ է դարձել, որ դատարանը գործը կրկին ուղարկի լրացուցիչ նախաքննության: Սակայն վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանները բեկանելով այս որոշումը՝ գործն ուղարկել են նույն դատարան՝ քննելու եւ դատավճիռ կայացնելու: Այժմ այն քննում է Նաիրա Հովսեփյանը: Վերջին նիստում ճառով հանդես եկավ մեղադրողը, որն առաջարկեց 10-ական տարի ազատազրկման դատապարտել ամբաստանյալներին: Անշուշտ, ազատազրկումը չի փոխհատուցի Հայաստան Ավետիսյանի կրած վնասները, սակայն գոնե հանցագործները կպատժվեն:

Արմինե Օհանյան

Տպել
819 դիտում

Դուբայում հորդառատ անձրևները չեն դադարում․ հեղեղվել են ճանապարհներ ու մետրոներ (լուսանկարներ)

Գևորգ Պապոյանն ու Ռայմունդ Յելեն սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակել

Պռոշյան գյուղի Չաուշի խճուղում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ մայրուղին փակ կլինի

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ