Բան չմնաց. արտահերթ նախագահական ընտրություններ` ամռանը

10/04/2018 schedule17:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի ապրիլի 9-ի համարում

Հարցազրույց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի հետ:

- Պարոն Այվազյան, դատելով քաղաքական ուժերի վարքագծից՝ Հայաստանում իշխանափոխության հոտ է գալիս: Սա հերթական խաբկա՞նքն է, թե՞, ինչպես պնդում են քաղաքական վերլուծաբանները, այս անգամ ամեն ինչ շատ ավելի լուրջ է:     

- Արտաքին հայացքից իրավիճակը թվում է կայուն, սակայն թե՛ ներքին եւ թե՛ հատկապես արտաքին մարտահրավերները հասել են այնպիսի կուլմինացիայի, որոնք ուղղակիորեն, եւ շատ մոտ ժամանակում, ցնցելու են ողջ ներքաղաքական դաշտը: Իսկ ներքաղաքական պրոցեսների սրման վրա լուրջ ազդեցություն ունեն մի քանի գործոններ, որոնցից առաջինը մենք տեսանք ԼՂ հարցով խորհրդարանական լսումների ժամանակ, երբ պարզ դարձավ, որ կտրուկ շրջադարձ է կրել այն կարգախոսը, որով ներկայիս վարչախումբն 98-ին եկավ իշխանության։ Այն ժամանակ իրենց կարգախոսն էր՝ «Ոչ մի թիզ հող ազատագրված տարածքներից», մինչդեռ այսօր նրանք ազատագրված տարածքների փոխարեն արդեն օգտագործում են գրավյալ տարածքներ արտահայտությունն ու հայտարարում, որ այդ տարածքները սակարկելի են։

Եթե փոխվել է այն կարգախոսը, որով վարչախումբը եկել է  իշխանության, ուրեմն նրանք պետք է հեռանան իշխանությունից։ Երկրորդ գործոնը, որն ուղղակի տանում է սոցիալական բունտի, հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում ժողովրդի սոցիալական վիճակի կտրուկ վատթարացումն է, որը կապված է դոլար-դրամ այս խաղերի հետ, եւ որի թիկունքում իշխանությունների ստվերային գործարքներն են։ Գաղտնիք չէ, որ բնակչության հիմնական մասը գոյատեւում է արտերկրից դոլարի ձեւով եկող տրանսֆերտների հաշվին, ու դոլարի այս արժեզրկման պայմաններում, երբ գները ոչ միայն չեն նվազում, այլ աճում են, դա անխուսափելիորեն բերելու է սոցիալական բունտի: Դրանից բացի, մենք տեսնում ենք, թե ինչ արժեք ունի Քոչարյանի հռչակած պայքարը կոռուպցիայի դեմ, որին բախվում ենք ամեն օր:

Կոռուպցիայի դեմ պայքարի վերջին «շեդեւրը» քաղաքապետարանի հայտարարությունն էր, որ մեկ տարվա մեջ օտարվել է 120 հեկտար հող, որից բյուջե մուտք է եղել 6 միլիարդ դրամ։ Մեր տեղեկություններով շատ ավելին է օտարվել, բայց  նույնիսկ այս դեպքում մեկ քառակուսի մետրի գինը հաշվարկվել է 10 դոլար: Մինչդեռ այդ գնով Երեւանում անգամ հավաբնի մեկ քառակուսի մետր հնարավոր չէ գնել: Սա կոռուպցիայի ակնհայտ դեպք է եւ, բնականաբար, ոչ միակը։ Այսինքն, բոլոր ոլորտներում համատարած ձախողումներ են։ Բայց ամենավտանգավորն այն է, որ ժողովուրդը սկսել է ատել իր երկիրը, իր պետությունը, իսկ դա արդեն նշանակում է, որ քաղաքացիական անհանդուրժողականության ալիքն այլեւս անխուսափելի է եւ ընդդիմությունը պարտադրված է լինելու առաջնորդել հասարակական ընդվզման ալիքը։

Ի դեպ, կուզենայի նաեւ հիշեցնել ՀՀ-ում ԵԱՀԿ ներկայացուցիչ Պրյախինի այն արտահայտությունը, որ Քոչարյանը կարող է հեռանալ կա՛մ զանգով, կա՛մ ժողովրդի կամաարտահայտությամբ: Այս կամ այն գերտերության զանգը մեզ ձեռնտու չէ, որովհետեւ զանգ տվողն ինքն էլ թելադրելու է իր քաղաքական կամքն ու շահերը: Հայաստանում իշխանափոխությունը պետք է տեղի ունենա համաժողովրդական ալիքի վրա, եւ դա լինելու է շատ մոտ ապագայում: Չնայած նույն գետը երկու անգամ չեն մտնում, բայց ներքին եւ արտաքին քաղաքական ճնշումները հասել են այնպիսի աստիճանի, որի հանգուցալուծումը միայն իշխանափոխությունն ու արտահերթ նախագահական ընտրություններն են լինելու։ Հայաստանը չի կարող դուրս լինել տարածաշրջանային զարգացման օրինաչափություններից եւ դա ո՛չ իշխանության ու ո՛չ էլ ընդդիմության կամքից է կախված։

- Այդուհանդերձ, ակնհայտ պրոցես է գնում՝ ձեր նախանշած իշխանափոխությունն իրականացնել ներիշխանական հեղաշրջման  սցենարով: Տպավորությունն այնպիսին է, որ իշխանությունները պատրաստվում են երկու պահեստային տարբերակի՝ արտահերթ եւ հերթական ընտրությունների, եւ երկուսի դեպքում էլ Քոչարյանի իրավահաջորդ դիտվում է Սերժ Սարգսյանը։

- Ղարաբաղյան հարցի լսումների ժամանակ ակնհայտ երեւաց, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում է նախագահական ընտրությունների։ Նրա ելույթը հստակ նախընտրական ելույթ էր, որի շեշտադրումներից կարելի էր կարծել, թե նախագահական ընտրություններին մնացել է մեկ շաբաթ։ Նա հստակ ակնարկեց, որ իշխանափոխությունը տեղի է ունենալու ներիշխանական սցենարով՝ խոսելով այն մասին, որ եթե Հայաստանում լինի այնպիսի իրավիճակ, ինչպիսին Ադրբեջանում 94-ին էր, ապա ԼՂ հարցում մենք լուրջ կորուստներ կունենանք: Այսինքն, նրա ասածն այն էր,  որ եթե երկրում ներքաղաքական ընդվզումներ եւ անկայունություն լինի, ապա մենք Ղարաբաղը կկորցնենք, ուստի, հանուն Ղարաբաղի, թույլ տվեք մեզ իրականացնել ներիշխանական հեղաշրջում։ Բայց նրանց չի հաջողվի թաքնվել Ղարաբաղի հարցի տակ. այսօր 98 թիվը չէ, եւ ժողովուրդն արդեն գիտի, թե ինչ արեցին Ղարաբաղի անվան տակ իշխանության եկածները: 

- Այդուհանդերձ, բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք այսօր տիրապետում են ադմինիստրատիվ լծակների, կարծես թե համաձայնության են եկել Սերժ Սարգսյանի թեկնածության շուրջ։

- Հայաստանում պետք է փոխել արժեքային համակարգը։ Այն արժեքները, որով իշխող կլանը փորձում է ժողովրդին պարտադրել իր արժեքային համակարգն ու խաղի իր կանոնները՝ ժողովրդի համար միանշանակ մերժելի են: Բոլոր այն կուսակցությունները, որոնց հետ այսօր բանակցում է Սերժ Սարգսյանը, նույն այդ արժեքային համակարգի կրողն են։ Մինչդեռ,  ԱՊՀ տարածքում տեղի ունեցող ժողովրդավարացման գործընթացը ցույց տվեց, որ աշխարհի համար արժեքային այս համակարգը մերժելի է, եւ այդ համակարգը տապալելու պրոցեսն անխուսափելի է։ Իշխանություններին չի հաջողվի գումարելիների տեղերը փոխելով՝ կրկին վերարտադրել արժեքային նույն համակարգը։

- Դուք վստա՞հ եք, որ հասարակությունը պատրաստ է մեկ անգամ եւս ընդվզել արժեքային այս համակարգի դեմ, երբ ընդդիմությունն ինքը կարծես թե առանձնապես չի ընդվզում։

- Ոչ միայն վստահ եմ, այլեւ մարզային մեր հանդիպումները ցույց են տալիս, որ ժողովուրդն այսօր շատ ավելի վճռական է, քան նույնիսկ 2003-ին էր, որովհետեւ, ես արդեն ասացի, երբ քաղաքացին սկսում է իշխանությունների պատճառով չսիրել իր հայրենիքը, այդ քաղաքացին ընդունակ է ամենավճռական եւ հուսահատ գործողությունների։

- Պարոն Այվազյան, իշխանություններն իրենք էլ կարծես սկսել են գիտակցել, որ ժողովրդավարացման պրոցեսներն այլընտրանք չունեն, եւ իրենք են փորձում ստանձնել երկրում ռեֆորմատորների դերը:

- Գործող իշխանությունն այլեւս ո՛չ ներքին, ո՛չ էլ արտաքին ռեսուրս  չունի, որ կարողանա իրականացնել ժողովրդավարացման գործընթացը:  Քոչարյանն այսօր հայտնվել է փակուղային իրավիճակում. ժամանակ ձգելու այն քաղաքականությունը, որը նրա հիմնական խաղաքարտն էր,  ֆրանսիական այցից խուսափելով՝ նա այդ խաղաքարտն էլ կորցրեց: Այսինքն, նրան հստակ հասկացրել են, որ իրեն հատկացված ժամկետը սպառված է:  

- Ձեր կարծիքով, ինչո՞ւ Քոչարյանը չգնաց Ֆրանսիա:

- Ես կարծում եմ, որ այնտեղ նա պետք է պատասխան տար, թե ինչու չի կատարում իր տված խոստումներն ու առաջին հերթին՝ Ղարաբաղի հարցով տված խոստումները: Նա հրաշալի հասկանում է, որ դա լինելու էր իր վերջին այցը, ուստի, չգնալով Ֆրանսիա, փորձեց ժամանակ ձգել: Իսկ մենք հասկանում ենք, որ այդ հանդիպման ընթացքում Շիրակը միայն Ֆրանսիան չէր ներկայացնելու. նա ներկայացնելու էր ե՛ւ Եվրոմիությունը, ե՛ւ Ամերիկան, ե՛ւ Ռուսաստանը, եւ Քոչարյանը պարզապես խուսափեց այդ տերությունների հետ առերեսումից: Այդ այցից խուսափելու պատճառներից մեկն էլ այն էր, որ Պուտինը Երեւանում Քոչարյանին հստակ հասկացրեց, որ ինքն այլեւս Հայաստանի նախագահի համար ոչինչ անել չի կարող, ու ԱՊՀ-ն էլ այն կառույցը չէ, որի շրջանակներում Պուտինը կարողանա Քոչարյանին պաշտպանել:

Ի դեպ, շատ կարճ ընթացքում երկու անկանխատեսելի բան տեղի ունեցավ. Քոչարյանի այցը Վրաստան եւ նրա Փարիզ չգնալը: Վրաստան այցի նախաձեռնությունն, ըստ իս, եկել է Քոչարյանի կողմից. փորձելով մտնել Սահակաշվիլու կուրատորության տակ՝ Քոչարյանը ենթադրել է, թե վերջինիս միջնորդությունների շնորհիվ ինքը կկարողանա ձգել իր իշխանությունը: Կարծում եմ, որ հենց Սահակաշվիլու հետ հանդիպման ընթացքում են ասվել որոշ բաներ, որից հետո Քոչարյանը հասկացել է, որ իր այցը Փարիզ չի երկարաձգելու իր իշխանությունը: Այսպիսով, Ռոբերտ Քոչարյանը սպառել է նաեւ փրփուրներից կառչելու իր ռեսուրսը:

- Ընդդիմությունը բազմիցս իշխանափոխության ժամկետներ է նշել ու ամեն անգամ տապալվել է: Այսօր դուք նույնքան վստահությամբ պնդում եք, որ Հայաստանը մոտ է իշխանափոխությանը: Չե՞ք վախենում կրկին սխալվել:

- Ես վստահեցնում եմ, որ Հայաստանն այսօր ավելի քան երբեւէ մոտ է իշխանափոխությանը: Մենք հանդիպում ենք ոչ միայն ժողովրդի եւ ընդդիմադիր կուսակցությունների հետ, այլ նաեւ ոչ պաշտոնական  հանդիպումներ ենք ունենում իշխանական կուսակցությունների հետ: Այդ կուսակցություններն այսօր իրենց հստակ տարանջատում են Ռոբերտ Քոչարյանից, ինչը նախկինում երբեւէ չեն արել: Բացի այդ, իշխանամետ բոլոր կուսակցություններն էլ ընդունում են, որ Քոչարյանն իրեն սպառել է ու պետք է հեռանա, սակայն այդ հեռացման սցենարը յուրաքանչյուր կուսակցություն յուրովի է տեսնում:

Մեկի կարծիքով, պրոցեսը պետք է սկսել սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի միջոցով, մեկ այլ կուսակցության տեսակետով, իշխանափոխության ռեալ գործընթացների հիմք դառնալու են ՏԻՄ ընտրությունները: Բայց մի հարցում իշխանամետ եւ ընդդիմադիր բոլոր կուսակցությունները միակարծիք են՝ նրանք բոլորն էլ պատրաստվում են արտահերթ նախագահական ընտրությունների: Ուստի, բոլոր վերլուծությունները բերում են նրան, որ ամռանը Հայաստանում տեղի են ունենալու արտահերթ նախագահական ընտրություններ:

- Եթե այս անգամ ձեր կանխատեսումները ճիշտ դուրս գան, ընդդիմությունը կրկի՞ն ընտրությունների գնալու է մի քանի գլխով՝ Գեղամյան, Դեմիրճյան եւ էլի մի քանիսը: Կոնկրետ ի՞նչ ֆորմատով է ընդդիմությունը գլխավորելու ձեր կանխատեսած ժողովրդավարական շարժումը:

- Այս շարժման առանձնահատկությունը լինելու է այն, որ շարժման լիդերը լինելու է ժողովուրդը: Իսկ արդեն հետագա պրոցեսները ցույց կտան, թե ժողովրդական ալիքի ընտրությունը ընդդիմադիր կոնկրետ որ թեկնածուի վրա կանգ կառնի:

- Պարոն Այվազյան, դառնանք ներկուսակցական խնդիրներին. որքանո՞վ են հավաստի լուրերը, որ «Հանրապետություն» կուսակցության համագումարում կուսակցությունը դուրս է գալու «Արդարություն» դաշինքից եւ հայտարարելու է արեւմտամետ նոր ֆորմատի ստեղծման մասին:

- Դաշինքից դուրս գալու խնդիր մեր օրակարգում դրված չէ: Ինչ վերաբերում է նոր ֆորմատին, ապա բանակցությունները շարունակվում են, եւ եթե անգամ հայտարարվի նոր ձեւավորված ֆորմատի մասին, ապա դա չի նշանակում, որ նոր ֆորմատի դեպքում «Հանրապետությունը» դուրս է գալու «Արդարություն» դաշինքից:

- Եկող ուրբաթ օրը վերջապես տեղի է ունենալու «Հանրապետություն» կուսակցության հերթական համագումարը: Կուսակցության նախագահի փոփոխություն լինելո՞ւ է:

- Համագումարն ինքն այդ հարցը կորոշի, բայց եթե Ալբերտ Բազեյանը ցանկանա մնալ, ես չեմ կարծում, որ համագումարը դեմ լինի: Կոնկրետ ես կարծում եմ, որ Բազեյանը ճիշտ որոշում կայացրած կլինի, եթե մնա «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահի պաշտոնում:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1158 դիտում

Սուրբ Նահատակների լույս հիշատակի առջև մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի․ Վեհափառ

Գագիկ Սուրենյանը Ծիծեռնակաբերդից լուսանկար է հրապարակել

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև