Ոստիկանությունը զգուշացնում է Սերժ Սարգսյանի դեմ հավաքներ կազմակերպողներին

Այս օրերին Երեւան քաղաքի վարչական տարածքում անցկացվում են հավաքներ եւ երթեր, որոնց ընթացքում խախտվում են հավաքների ազատության մասին օրենսդրության պահանջները: Այս մասին ասված է ՀՀ ոստիկանության հայտարարության մեջ:

«Մասնավորապես, երթերն ունենում են 100-ից ավելի մասնակիցներ, սակայն այդ առթիվ սահմանված կարգով իրազեկումներ չեն ներկայացվում համայնքի ղեկավարին, փակվում են փողոցների երթեւեկելի մասերը, խոչընդոտվում է տրանսպորտային միջոցների եւ հետիոտնի շարժը:

ՀՀ ոստիկանությունը հավաքների եւ երթերի կազմակերպիչներին եւ մասնակիցներին հորդորում է խստիվ պահպանել գործող օրենսդրության պահանջները, այդ թվում՝ անհամաչափորեն չսահմանափակել այլ անձանց հիմնական իրավունքները եւ հանրության շահերը, չխոչընդոտել հավաքի անցկացման վայրում գտնվող կամ դրան հարող շենքերի, շինությունների կամ այլ տարածքների ազատ մուտքն ու ելքը, ինչպես նաեւ ձեռնպահ մնալ հասարակական կարգը խախտող գործողություններ կատարելուց:

ՀՀ ոստիկանությունը զգուշացնում է, որ հավաքների կազմակերպիչների կամ մասնակիցների կողմից կատարված ցանկացած իրավախախտման օրենսդրության շրջանակում տրվելու է համարժեք իրավական գնահատական»,- ասված է հայտարարության մեջ:

Հայաստանի հեռացող նախագահ Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում հնարավոր նշանակվելու դեմ պայքարի մի քանի օջախներ են ձեւավորվել: Այս նպատակով հանրահավաքներ ու գրեթե միաժամանակ տարբեր բողոքի ակցիաներ են անցկացնում «Մերժիր Սերժին» եւ «Հանուն Հայաստան պետության» նախաձեռնությունները, իսկ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները Գյումրիից Երեւան քայլարշավ են սկսել՝ նպատակ ունենալով հանրությանն այդ կերպ տեղեկացնել Սարգսյանի «երրորդ ժամկետի» վտանգների ու դրա դեմ պայքարի մասին:

Մասնավորապես՝ «Մերժիր Սերժին» նախաձեռնությունն ապրիլի 9-ին երկրորդ հանրահավաքն անցկացրեց։

Տպել
5425 դիտում

Արմեն Սարգսյանի հրամանով վարչական դատարանի դատավորներ են նշանակվել

Արցախի զինկոմի որդին, հոր հետ վիճելու համար, ընկերների հետ ծեծել է քաղաքացուն (տեսանյութ)

ՆԱՏՕ-ի փորձագետները վերապատրաստման դասընթացներ են անցկացնում ՌՈւՀ-երի ներկայացուցիչների համար

Ինչպե՞ս նորոգել ռազմական նշանակության օբյեկտներն ու ենթակառուցվածքները. քննարկում բելառուսական կողմի հետ

ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի պայմանագրի կկնքվի 2025 թ-ին. հանդիպում Մոսկվայում

Հայաստանի քաղաքացիներին՝ խաղաղություն ու բարօրություն. Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ

Երիտասարդ հունահռոմեականները ԱԱ-ից վերադարձել են 1 ոսկով, 2 արծաթով

Սփյուռքի նախարարը կհանդիպի Եգիպտոսի վարչապետի հետ

Խաղաղություն եւ մեծագույն հաջողություններ. Բակո Սահակյանը շնորհավորել է ՀՀ անկախության 27-րդ տարեդարձը

Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի նկատմամբ հարուցվել է քրգործ. պաշտոնական

Արա Բաբլոյանը պաշտոնական այցով կմեկնի Շվեյցարիա

Թուրք սահմանախախտ երեխայի ծնողները խնդրում եմ ՀՀ իշխանություններից հետ վերադարձնել իրենց որդուն

Երթուղայինով՝ «պպզած». առանց ռազմավարության

Էլի չստացվեց. «ԱՄ»-ն Ռուզան Խաչատրյանի հետ չէ

55 միլիոն դրամ. ավտոմեքենաների տեխզննությամբ զբաղվող ընկերությունները մասնակի վերականգնել են պետության պատճառված վնասը

Խասիաթ. եթե կալանավորել են՝ կդատեն

Մոլախաղեր, գյուղատնտեսություն եւ ընդերք. տնտեսական կառուցվածքը կառավարությանը չի բավարարում. վարչապետ

Մեծ դեբատ. Հանրային հեռուստաընկերության եթերում կբանավիճեն Երեւանի քաղաքապետի թեկնածուները

«Ռոնալդու. կատարելության տենչով» գիրքը հասանելի է հայերենով

ԱՊՀ անդամ երկրներին ներկայացվել է կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ փորձն ու աննախադեպ արդյունքները