Ֆաբիանո Կարուանան՝ GRENKE Chess Classic-ի հաղթող. Արոնյանը կիսում է 3-5 տեղերը (լուսանկար)

11/04/2018 schedule09:27

Ֆաբիանո Կարուանան, հավակնորդների մրցաշարում հաղթանակից հետո,դարձավ նաև GRENKE Chess Classic 2018 մրցաշարի հաղթող:

ՀՀ շախմատի ֆեդերացիայի փոխանցմամբ, Արոնյանը մրցաշարում 1 հաղթանակ տոնեց և 8 պարտիա ավարտեց հաշտությամբ՝ 9 հնարավորից վաստակելով 5 միավոր, իսկ Բլյուբաումը, որի հետ Արոնյանը մրցում էր վերջին տուրում,  9 հնարավորից վաստակեց 4.5 միավոր, ինչը շատ բարձր արդյունք է պատանի շախմատիստի համար: Հաջորդը հաշտությման ավարտվեցին Յիֆան - Նայդիչ, Մեյեր - Վաշիե-Լագրավ պարտիաները:Բեմում պայքարը շարունակվում էր Անանդ - Կարլսեն և Վիտյուգով - Կարուանան պարտիաներում: Հենց այս դիմակայություններում էլ որոշվելու էր մրցաշարի հաղթողը: Կարլսենը Կարուանային զիջում էր կես միավորով և չնայած այն փաստին, որ Անանդի հետ խաղում սևերով, պարտիայի հենց սկզբից միտված էր միայն հաղթանակին: Պարտիան անցավ շատ բարձր խաղային մակարդակով և 41-րդ քայլին կողմերը հաշտություն կնքեցին: Միմյանց դեմ երկու աշխարհի չեմպիոն կոչման մրցախաղ անցկացրած Կարլսենը և Անանդը, չնայած գոհ չլինելով իրենց ընդհանուր մրցելույթներից, բակականին բարձր տրամադրություն ունեին և պատրաստակամությամբ քննարկեցին նոր ավարտված պարտիան:Վերջինն ավարտվեց Վիտյուգով - Կարուանա պարտիան: Սևերով խաղացող Կարուանա պարտիայի հենց սկզբից ստացավ մեծ առավելություն և չնայած այն փաստին, որ ոչ-ոքիով ապահովում էր մրցաշարի հաղթողի տիտղոսը, իսկ դիրքը, չնայած Կարուանայի մեծ առավելություն, բավականին բարդ էր, ԱՄՆ ներկայացնող գրոսմայստերը ոչ-ոքի չառաջարկեց: Կարուանան խաղից հետո նշեց, ոչ իր մտքով երբեք չէր անցել ոչ-ոքի առաջարկել և նա միտված միայն հաղթանակի:Կարուանան 9 հնարավորից վաստակեց 6.5 միավոր և դարձավ մրցաշարի միանձնյա հաղթող: Կարուանան 1 միավորով առաջ անցավ երկրորդ հորիզոնականը զբաղեցրած Մագնուս Կարլսենից: Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Նիկիտա Վիտյուգովը և Լևոն Արոնյանը վաստակեցին 5-ական միավոր և կիսեցին 3-5-րդ հորիզոնականները: Ավելի բարձր լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ Վաշիե-Լագրավը գրավեց 3-րդ հորիզոնականը:


 

Տպել
449 դիտում

ՀՀ կենտրոնական բանկը եւ առեւտրային բանկերն աշխատելու են սեպտեմբերի 21-ին եւ 22-ին

Կառավարությունն ԱԳՆ-ին 110 մլն դրամ տվեց. ինչ նպատակով է ծախսվելու

Մարտի 1-ի գործով ՄԻԵԴ առաջին վճիռը. Հայաստանի արդարադատության համակարգի քաղցկեղի բուժման առաջին քայլը

Երբ նշել «Երեւանի օրը». թեժ քննարկումից հետո կառավարությունը դիրքորոշում չհայտնեց

Նախագահն այցելել է Հայաստանում Չինաստանի դեսպանություն

«Երեւան ՋԷԿ»-ի պատճառով «Սպայկան» 133 մլն դոլարի ներդրում չի անի. գումարի չափը նվազեց

Բողոք կառավարության դիմաց. սահմանամերձ գյուղի բնակիչները պահանջում են վարչապետին

Ստամբուլում սպանվել է ադրբեջանցի գործարար Իթիմաթ Իսմաիլովը

Անվերապահ աջակցությունն ենք հայտնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը․ ՕԵԿ

Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Ինչպե՞ս է Հայաստանը պատրաստվում «Եվրասիական շաբաթ»-ին․ քննարկում նախարարությունում

Վալերի Օսիպյանը կառավարության նիստին նվերներով է եկել

Խոստացել է 10․000 դրամ․ ընտրակաշառք տալու դեպքի առթիվ երկրորդ քրգործն է հարուցվել

Միջոցառումներ, ներդրողների հետ հանդիպում եւ գրքերի առաքում․ սփյուռքի նախարարության աշխատանքը՝ թվերով

Ավտոտրանսպորտով հացահատիկային բեռների ներկրման արգելքը Վրաստանը հետաձգվել է մինչեւ տարեվերջ

Փաշինյանի թիմը այլեւս կաշկանդված չէ նախկին պայմանավորվածություններով

Ճանաչողական այցով ԱԱԾ-ում էր Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևը

Մենք կողմ ենք ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը. Ռոուզ Գոտեմյուլլեր

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն ու ՀՀ դատախազի տեղակալները խոսել են ընտանեկան բռնությունների մասին

Գուգարքի անտառտնտեսությունում բենզասղոցով ապօրինի հատվել է 68 ծառ, վնասի չափը ճշտվում է