Կոմպլեքսավորվե՞լ, թե՞... Քոչարյանը չլսեց տիկին Բելլային

11/04/2018 schedule15:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի ապրիլի 12-ի համարում

Երեկ Ռոբերտ Քոչարյանը այցելեց ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետ «ուսանողադասախոսական կազմի» հետ հանդիպման: Որքան էլ տարօրինակ հնչի, Քոչարյանի նմանատիպ այցերը կորցրել են իրենց երբեմնի շուքը` ասֆալտը չեն լվանում, փողոցները փակում են ընդամենը մի քանի րոպեով, հետաքրքրասեր անցորդների թիվն էլ մի քանի անգամ պակաս է, քան նախկինում: Ուսանողադասախոսական կազմն էլ նկատելիորեն ավելի պակաս ջանասիրությամբ էր քծնանքի նշաններ ցույց տալիս: Սրանք առաջին դիտարկումներն են, որ ուղղակի աչքի են զարնում: Մյուս կարեւոր դիտարկումն էլ այն էր, որ չկար Քոչարյանի ոտքի` օրերս ստացած վնասվածքի ակնարկն անգամ: Քոչարյանը քայլում էր ինչպես միշտ: Մնացածը սովարականի պես էր` ասենք ուսանողների ընտրված կազմ, նախորօք պատրաստված եւ տպագրված հարցեր, որոնք ուսանողները ձեռքից ձեռք էին պտտեցնում եւ այլն:

Իր ներածական խոսքում պրն Քոչարյանը որոշ մանրամասներ ներկայացրեց իր ընտանեկան կյանքից. «Երեկ մեր ընտանիքում տիկինը ասում էր. «էդ տնտեսական աճից քիչ խոսա, հետո քննադատում են»»,- պատմեց նա : Վերջինս երեւի որոշել էր հետեւել հայտնի ասացվածքին` «Լսիր կնոջը եւ արա հակառակը», բայց տվյալ դեպքում տկն Բելլան ճիշտ խորհուրդ էր տվել: Հանդիպման ժամանակ խոսելով տնտեսական զարգացումների, կառավարության գործունեության մասին՝ պրն Քոչարյանը հասցրեց մի քանի անգամ «սխալ հանել» մեր պաշտոնական վիճակագրությանը, Արժույթի միջազգային հիմնադրամին եւ այլն: Այսպես. «Վերջին մի քանի տարվա ընթացքում արտահանումը երկրից միշտ գերազանցել է ներմուծման ծավալը...»,- բառացիորեն հայտարարեց Քոչարյանը:

Ըստ պաշտոնական վիճակագրության, սակայն, պատկերը ճիշտ հակառակն է` ներմուծումը գերազանցում է արտահանումը մոտ երկու անգամ: Հայտարարեց, թե «Առաջին 100 հարկատուն (խոշոր հարկատուները. խմբ) անցած տարի ձեւավորել են մեր բյուջեի 54 տոկոսը», այնինչ Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան զեկույցի համաձայն, խոշորագույն 350 հարկատուները ձեւավորել են բյուջեի ընդանմենը 23 տոկոսը: Հետո հայտարարեց, թե «այսօր կառավարության նիստերի օրակարգը միշտ պարզ է լինում մինչեւ այդ նիստի կայանալը, կա ինտերներտում դրված...», այնինչ կառավարության նիստերի օրակարգը մինչեւ նիստի կայանալը երբեք ինտերնետում տեղադրված չի եղել: Հետո խոսելով ոռոգման համակարգի համար ծախսվող գումարների մասին՝ ասաց. «6 մլրդ դրամ ծախսելու ենք ոռոգման համակարգի վրա:

Այդ հեկտարների վրա մեծահարուստնե՞րն են աշխատելու: Ոչ, մեր ժողովուրդն է աշխատելու»: Իհարկե, մեծահարուստները չեն աշխատելու, այլ նրանց պատկանող հազարավոր հեկտարների վրա աշխատելու են հասարակ գյուղացիները, որոնք այդ հողի տերերը չեն: Բայց սա էական չէ: Էականը պրն Քոչարյանի մի քանի ուշագրավ  քաղաքական հայտարարություններն էին, որոնք վերաբերում էին թե՛ արտաքին եւ թե՛ ներքին քաղաքականությանը: ԱՊՀ-ում իրար ետեւից տեղի ունեցող հեղափոխությունների թեման Քոչարյանին էլ է շատ հետաքրքրում: Այդ գործընթացը, ըստ նրա, «խոր վերլուծության կարիք ունի»: Վերլուծությունը ՀՀ գործող նախագահին հանգեցրել է այն եզրակացության, որ Վրաստանում, Ուկրաինայում եւ Ղրղզստանում տեղի ունեցած հեղափոխություններն ունեն ե՛ւ ընդհանրություններ, ե՛ւ տարբերություններ:

Քոչարյանը խոսեց ընդհանրությունների մասին. երեք երկրներում էլ հեղափոխությունները կատարվել են ընտրական ժամանակհատվածում, երեք երկրներում  էլ իշխանությունը թույլ էր, երեքում էլ կատարվեց սերնդափոխություն, եւ երեք երկրներում էլ այդ հեղափոխությունները իրականացնողներին «ծնել էր» իշխանությունը: Եւ ըստ Քոչարյանի, այդ պայմաններից եւ ոչ մեկն այսօր Հայաստանում չկա: Նմանությունների մասին պրն Քոչարյանը նախընտրեց չխոսել. օրինակ, որ այդ երեք երկրներում էլ կոռուպցիան սարսափելի չափեր ուներ, որ այդ երկրների իշխանություններն ակնհայտ բռնապետական հակումներ ունեին, որ այդ երկրներում ընտրություն կեղծելը ջուր խմելու պես մի բան էր դարձել:

Բայց հեղափոխության համար ընտրությունների գործընթացի անհրաժեշտության հանգամանքը մի քիչ վերապահումներով պետք է ընդունել: Ընտրությանը Հայաստանում կարող է հաջողությամբ փոխարինել, ասենք, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Այդուհանդերձ, Քոչարյանը փորձեց այդ թեմայի մասին զրույցն ավարտել հետեւյալով. «Ես ուղղակի կառաջարկեի, որ մեր ընդդիմության ներկայացուցիչները չկոմպլեքսավորվեն, որ իրենց մոտ չի ստացվել, ուրիշ տեղ ստացվում է: Իրենց մոտ չի հաջողվել եւ չի հաջողվում ոչ թե նրա համար, որ իրենք շատ վատն են, այլ նաեւ նրա համար, որ երկիրն ավելի լավն է մեզ մոտ, եւ իշխանությունն ավելի արդյունավետ է: Եթե այսպես ձեւակերպենք, նրանց մոտ կոմպլեքսավորվածության աստիճանը կնվազի, եւ կհանգստանան»:

Ի դեպ, ընդդիմության մասին. վերջին տարիներին թերեւս առաջին անգամ Քոչարյանն ընդդիմությանը քննադատելիս առանձնացրեց ընդդիմության առաջնորդներից մեկին: Խոսելով այն մասին, որ ընդդիմությունը չի մասնակցում կարեւորագույն օրենքների քննարկումներին եւ մշակումներին՝ Քոչարյանն առանձնացրեց Արտաշես Գեղամյանին, որն իր կարծիքով, փորձում է մի քիչ ակտիվություն ցուցաբերել: Ինչ վերաբերում է Թուրքիայի նկատմամբ մեր պահանջներին, ապա այստեղ որեւէ հստակություն ոչ մի կերպ չի մտնում:  «Երբեւիցե որեւէ պետական ատյանի կողմից տարածքային պահանջների հարց մենք չենք բարձրացրել: Եւ այսօր մեր քաղաքական օրակարգում ցեղասպանության ճանաչման հարցն է: Ինչպիսի իրավական հետեւանքներ դա կունենա, հետագա նախագահների, հետագա քաղաքական գործիչների խնդիրն է...»,- ասաց Քոչարյանը:

Եւ ամենեւին էլ պարզ չդարձավ Ցեղասպանությունը ճանաչելուց հետո Հայաստանը Թուրքիային տարածքային պահանջներ ներկայացնելո՞ւ է, թե՞ ոչ: Ուշագրավ էին նաեւ Կարս-Ախալքալակ երկաթգծի կառուցման շուրջ Քոչարյանի տեսակետները: «Ես համոզված եմ, որ նույնիսկ այդ երկաթուղին կառուցելուց հետո մեր երկաթուղին լինելու է մրցունակ: Ընդհանրապես, տարածաշրջանում ինչքան շատ լինեն երկաթուղիներ, գազամուղեր, այնքան լավ: Հին մտածելակերպից պետք է հրաժարվել: Ինչքան շատ լինեն, այնքան ավելի մրցակցային դաշտ կունենանք: Մեծ պրոբլեմ չեմ տեսնում: Կասկածում եմ, որ կկառուցվի, քանի որ ծախսված գումարները կներառվեն սակագնի մեջ, իսկ դա կթանկացնի: Մենք ներդրումների վերադարձի խնդիր չունենք, եւ մենք ավելի մրցունակ ենք լինելու: Պետք է հանգիստ նայել, հատկապես, որ ի վիճակի չես խանգարել»:  Խանգարելու տարբերակ, իրոք, չկա, բայց ինչպե՞ս է մրցելու մեր չգործող երկաթուղին գործող երկաթուղու հետ, այդպես էլ պարզ չդարձավ:

Հ.Գ. Ղարաբաղի հարցի մասին խոսելիս Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ այդ հարցի լուծման շուրջ Հայաստանի վրա որեւէ պարտադրանք չի լինելու, համենայն դեպս առայժմ. «Դեռ պարտադրելու մասին ընդհանրապես խոսակցություն չկա եւ չի եղել»,- ասում է նա: Մի շատ կարեւոր հարց եւս, որին անդրադարձավ Քոչարյանը: Նա տեղեկացրեց, որ Արագածի շուրջ նախաձեռնած շուրջպարին չի մասնակցելու, որ հետո չասեն, թե ինքը գալու էր եւ դրա համար մարդկանց պարտադրեցին մասնակցել: Բայց եթե այդ նախաձեռնությունը հաջողությամբ պսակվի, ապա ինքը մեծ հաճույքով կխմի մասնակիցների կենացը:

Հայկ Գեւորգյան

Տպել
1331 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին