Ելքը միակն է. ԼՂ անկախության ճանապարհը փուլային է

11/04/2018 schedule15:15

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի ապրիլի 12-ի համարում

Հարցազրույց ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանի հետ:

- Պարոն Արարքցյան, Ձեր քաղաքական գործունեության ընթացքում տեսել եք ե՛ւ հեղափոխություն, ե՛ւ իշխանափոխություն: Ի՞նչ եք կարծում, այսօր Հայաստանում հնարավո՞ր է կա՛մ պալատական հեղաշրջում, կա՛մ ժողովրդական հեղափոխություն:

- Իշխանափոխությունը կամ հեղափոխությունը չի լինում դատարկ տեղում: 1990թ. կատարվածը համակարգային փոփոխություն էր, երբ կոմունիստական գաղափարախոսության սնանկության հետեւանքով փլուզվեց դրա վրա հիմնված ամբողջատիրական հասարակարգը: Ներկայումս  Հայաստանում ստեղծվել է ոստիկանապետություն, որտեղ մարդը զրկված է բոլոր ազատություններից, տիրում է սոցիալական վախի մթնոլորտ, որտեղ կարող է վայրկենական անիմաստ դառնալ մարդու հասարակական, քաղաքական, գործարար գործունեությունը: Կարելի է հստակ ասել, որ կա խունտա, որը ղեկավարում է բոլոր գործընթացները եւ մարդկանց ճակատագրերի վրա ազդելու ավելի մեծ լծակներ ունի, քան բոլշեւիկյան կայսրության ժամանակ: Եթե հաշվի առնենք նաեւ ղարաբաղյան հիմնահարցի ուղղությամբ իշխանությունների երեսպաշտ կեցվածքը, ապա ակնհայտ է, որ ներկա վիճակը չի կարող երկար հանդուրժվել թե՛ ներսից, թե՛ դրսից: Անհրաժեշտ է լեգիտիմ իշխանություն: Այն, ինչ այսօր չկա:

- Դուք ասացիք, որ այս վիճակը երկար տեւել չի կարող: Ձեր կարծիքով, ինչքա՞ն ժամանակ է մնացել եւ ինչպիսի՞ն է լինելու փոփոխության մեթոդոլոգիան:

- Ինչքան էլ շարունակվի, անգամ եւս մի քանի տարի, դա լինելու է արհեստական սնուցմամբ հոգեւարքի վիճակ: Մեթոդոլոգիան մեկն է՝  ազատ ընտրությունների միջոցով իշխանության ձեւավորում: Իսկ պալատական հեղաշրջումը, որին կարծես պատրաստվում է իշխանությունը, արհեստական սնուցմամբ հոգեւարքը երկարաձգելու անհեռանկար մի ձեւ է:

- Ինչպե՞ս եք գնահատում արտաքին ուժերի` Հայաստանում գործընթացներ հարուցելու հնարավորությունը:

- Որեւէ արտաքին ուժ չի կարող վճռորոշ ազդեցություն ունենալ, եթե բացակայում է հասարակության ներքին լիցքը: Սովետական Միությունը հսկայական միջոցներ էր ներդնում, ընդհուպ մինչեւ ռազմական կոպիտ միջամտությունը՝ այլ երկրներում իր գաղափարները տարածելու, կոմունիստական կուսակցություններն ուժեղացնելու եւ նրանց իշխանության բերելու համար, բայց դա հաջողություն չբերեց, քանի որ այդ երկրների հասարակությունները մերժեցին կոմունիզմի գաղափարները: Ասեմ, որ կտրականապես դեմ եմ այն մեկնաբանություններին, թե Վրաստանում եւ Ուկրաինայում դա տեղի է ունեցել միայն Արեւմուտքի ռեսուրսների շնորհիվ: Իրականում այդ երկրների հասարակությունն ինքը ընտրեց ազատ եւ արժանապատիվ ապրելակերպը:

- Այնուամենայնիվ, եթե խոսում ենք համամարդկային արժեքների հանրային ընկալունակության մասին, կա տեսակետ, որ հասարակության ընկալունակության չափանիշը գործող քաղաքական ուժերն են: Որպես այդ արժեքների կրող, համենայնդեպս ազատական դաշտում, հանդես են գալիս այն քաղաքական ուժերը, որոնց ներկայացնում եք նաեւ Դուք: Այս իմաստով Ձեր քաղաքական թիմը խնդիր ունի՞ օգնելու, որ մեր հանրությունն այդ արժեքների նկատմամբ ընկալունակություն ցուցաբերի:

- Անկասկած: Այլ հարց է՝ մենք դա բավարա՞ր չափով ենք անում, թե՞ ոչ, ունե՞նք այդ հնարավորությունները, թե՞ ոչ: Ոստիկանապետության համակարգում,  լրատվամիջոցները՝ հատկապես հեռուստատեսությունն ու ռադիոն, ամբողջությամբ գտնվում են պետության հսկողության տակ: Մյուս կողմից, կարծում եմ կհամաձայնեք՝ մեր ազդեցությունը վերջին տարիներին որոշ չափով նշմարվում է ներքաղաքական գործընթացների վրա: Ես խոսել եմ դրա մասին. եթե մի քանի տարի առաջ գտնում էի, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի անձի եւ թիմի վերադարձի քաղաքական պահանջարկ կա, ապա այժմ միանշանակ կարող եմ ասել, որ հասարակական պահանջը նույնպես այս տարիների ընթացքում էապես ավելացել է:

- Եւ ուրեմն, Դուք ինչպե՞ս եք գնահատում Ձեր թիմի հնարավորությունը՝ լինել Հայաստանի հաջորդ իշխանությունը:

- Ես ՀՀՇ անդամ եմ: Ցանկացած կուսակցություն ձգտում է իրականացնել իր ծրագրերը: Պետք է հասնել այնպիսի պայմանների, որ ժողովուրդն ինքը որոշի իր իշխանությունը, ինչը հնարավոր է ազատ եւ արդար ընտրությունների դեպքում:

- Այսինքն, ենթադրվո՞ւմ է, որ Հայաստանի հաջորդ ընտրություններին՝ լինեն դրանք արտահերթ թե հերթական, քաղաքական Ձեր թիմը ակտիվորեն մասնակցելու է:

- Կուսակցությունն իր հնարավորությունների շրջանակներում պետք է մասնակցի ընտրություններին, հակառակ դեպքում այդ կուսակցության գոյությունն անիմաստ է: Եթե, իհարկե, ակնհայտ չէ, որ ընտրություններն ընթանալու են Զիմբաբվեի սցենարով:

- 1998թ. քաղաքական թիմը հեռացել էր իշխանությունից եւ իշխանության վերադառնալու խնդիր այդ պահին չէր կարող դնել: Ձեր կարծիքով, հասե՞լ եք արդյոք այն ռեալության սահմանին, երբ որ ձեր թիմը կարող է նորից հավակնել իշխանության: Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր վերադարձը իշխանության՝ ընտրություններո՞վ, թե՞ ժողովրդական հեղափոխությամբ: Եվ ընդհանրապես, Դուք հավակնո՞ւմ եք վերստին ժողովրդավարական հեղափոխության առաջնորդի դերին:

- 1998թ. իշխանափոխությունը կատարվել է՝ շահարկելով ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման՝ բանակցությունների համար մշակված պլանը: Մեր թիմին վերագրվել է «պարտվողականություն», եւ դրան հակադրվել են «հաղթողական» ծրագրեր, որոնք զուգորդվել են կեղծ հայրենասիրական, ռազմատենչ կարգախոսներով: Հեղաշրջման կազմակերպիչներին հաջողվեց առժամանակ պառակտել հասարակությունը: Մեր թիմն ինքը հրաժարական տվեց, քանի որ կարող էր բորբոքվել ծանր հետեւանքներ ունեցող շատ սուր պայքար: Մենք ասացինք «հաղթողականներին»՝ եկեք եւ իրականացրեք ձեր ծրագիրը: Սակայն, իշխանատենչության մոլուցքով տարված, նրանք իրականում դավաճանեցին եւ՛ Ղարաբաղին, եւ՛ Շարժման իդեալներին: Տիրապետության ութերորդ տարում նրանք արդեն հրաժարվել են իրենց «հաղթողական» ծրագրերից եւ, չունենալով ինքնուրույն իրատեսական ծրագիր, վերադարձել են հակամարտության լուծման մեր կոնցեպցիային՝ չխորշելով կրկնել նույն հիմնավորումները, փաստարկները, անգամ՝ տոնայնությունը: Այս ամենը տեսանելի է ժողովրդին, եւ ժողովուրդն իր վճիռը կկայացնի:     

- Հայաստանի վերաբերյալ վերջին շրջանում եղած վերլուծություններում տեսակետներ են արտահայտվում, որ Քոչարյանը կարող է փրկել իր վարչախումբը՝ այսպես ասած՝ շրջվելով դեպի Արեւմուտք: Քոչարյանի այդ հնարավորությունն ինչպե՞ս եք գնահատում:

- Դա գավառական կոմպլեմենտար քաղաքականության հերթական կուլբիտ է: Պարզունակ խորամանկություններով եւ հավաստիացումներով հնարավոր չէ մարդկանց խաբել: Աշխարհը փոխվել է, եւ աշխարհը շատ լավ հասկանում է՝ ով ինչ արժեքներ է դավանում:

- Տպավորություն կա, որ Ղարաբաղի հարցում ինչ-որ կուլմինացիոն կետի ենք հասել: Արդեն համանախագահները խոսում են կոնկրետ համաձայնությունների եւ կոնկրետ առաջարկությունների մասին: Սակայն տարօրինակն այն է, որ երկու կողմերից էլ իշխանությունները փորձում են հայտարարություններ հնչեցնել այն մասին, որ իրենց դիրքերը ԼՂարաբաղի հարցում ամուր են: Սա նշանակո՞ւմ է, որ կողմերն այսօր պատրաստ չեն գնալ որեւէ փոխզիջման: Այսպիսի պայմաններում Դուք հնարավոր համարո՞ւմ եք ԼՂ հարցի կարգավորում:

- 1999թ. ստորագրելով Ստամբուլյան խարտիան, որտեղ հստակ նշված է, որ նման հակամարտությունները լուծվում են երկրների տարածքային ամբողջականության սկզբունքով, Հայաստանը վերադարձավ 1996թ. մեր կողմից մերժված սկզբունքին: Ուրեմն այդ հարցի սկզբունքային լուծումը տրված է 1999-ին: Այնուհետեւ, ինչպես գիտեք, բազմաթիվ միջազգային կազմակերպություններ եւ պետությունների ղեկավարներ հայտարարել են, որ հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքով: Ես համոզված եմ, այն նախագծերը, որ այսօր կան, հստակորեն պարունակում են կետ, որտեղ Ղարաբաղը դիտարկվում է որպես Ադրբեջանի մաս: Մնացածը դատարկախոսություն է:

- Սակայն Ձեզ համար ակնհայտ չէ՞, որ Քոչարյանը, չնայած իր հնարավոր խոստումներին, այդպիսի փաստաթուղթ չի ստորագրելու:

- Այս վարչախմբի համար իշխանությունը բիզնես է, իսկ Հայաստանը (այդ թվում եւ Ղարաբաղը)՝ բիզնեսի առարկա: Կոռուպցիոն հիերարխիկ համակարգի ստեղծումը, տարադրամի մեքենայությունների միջոցով ժողովրդի թալանը, երկրի ամբողջ էներգետիկ համակարգն օտարին հանձնելը, մեր քաղաքի բարբարոս ավերումը, պետական ռեկետը, իշխող վերնախավի ցինիզմը եւ ամբարտավան պահվածքը, ամենաթողությունը հասել են այն աստիճանի, որ ստիպված ենք մտածել, որ ոչ միայն Աղդամը, այլեւ Հայաստանն իրենց հայրենիքը չէ:

- Այնուամենայնիվ, 1998 թվականից հետո հնարավոր համարո՞ւմ եք, որ ԼՂ հարցի այնպիսի լուծում գտնվի, որ բավարարի մեզ: Ի վերջո, Ղարաբաղի անկախությունն, այնուամենայնիվ, քաղաքական մի՞ֆ է, թե՞ կա դրան հասնելու քաղաքական հնարավորություն:

- Ղարաբաղի կարգավիճակն ունի 3 հնարավոր տարբերակ՝ Ղարաբաղի անկախությունը կամ Հայաստանին միացումը եւ Ադրբեջանի մաս կազմելը: Առաջին երկուսը, որ Հայաստանի իշխանությունների, այդ թվում նաեւ Ազգային ժողովում ներկայացված բոլոր ուժերի միասնական դիրքորոշումն է, ընդունելի չէ Ադրբեջանի համար, երրորդը՝ Հայաստանի: Կարծում եմ, որ այս երեք տարբերակն էլ, համենայնդեպս մեծ առումով, գոնե մինչեւ 1998թ. ընդունելի չէին նաեւ միջազգային հանրության համար: ՀՀ իշխանությունների կողմից վերջին տարիներին վարվող ապաշնորհ քաղաքականության հետեւանքով իրավիճակը փոխվել է եւ Ադրբեջանի համար նպաստավոր տարբերակն արդեն բավական ընդունելի է դարձել: Իհարկե, շատ դժվար կլինի անիվը ետ պտտել, սակայն Հայաստանը պետք է հասնի նրան, որպեսզի նշված երեք տարբերակն էլ մի կողմ դրվի, որովհետեւ ռեալ լուծումն այն փուլային տարբերակն է, որտեղ չի նշվում Ղարաբաղի կարգավիճակը, ապահովվում է խաղաղություն, Ղարաբաղի բնակչության անվտանգությունը, ցամաքային սահմանը Հայաստանի հետ:

Հետագա գործընթացները միայն կարող են թույլ տալ կարգավիճակի հստակեցում: Ղարաբաղի կարգավիճակի հեռանկարը պահպանելու կարեւոր պայմանը կայուն խաղաղության, հարեւանների հետ բնականոն հարաբերությունների հաստատումն է, միջազգային եւ տարածաշրջանային համագործակցության խթանումը, ժողովրդավարության հաստատումը: Ժամանակակից աշխարհի համար ընդունելի չէ հարեւանների հետ սահմանները ճակատ վերածելը, ռազմատենչ փսիխոզի եւ ատելության բորբոքումը: Աշխարհը ցույց տվեց իր վերաբերմունքը Սադամ Հուսեյնի, Միլոշեւիչի եւ նրանց նմանների նկատմամբ:

- Իսկ Դուք ինչպե՞ս եք գնահատում այն մեկնաբանությունները, որ իշխանափոխությամբ, այսինքն՝ Քոչարյանի հեռացմամբ, հնարավոր կլինի չեզոքացնել այն ամբողջ բացասական իրողությունները, որ գոյություն ունեն Ղարաբաղի հարցում:

- Այո՛, Քոչարյանի եւ նրա վարչախմբի հեռացումը միակ ելքն է: Անցյալ տարի ԼՂ-ի հիմնահարցի կարգավորման ներկա փուլի վերաբերյալ «Արմատ» կենտրոնի հայտարարության մեջ ասված էր. «Ներկա վարչախմբի օր առաջ հեռացումը քաղաքական ասպարեզից եւ օրինական, ժողովրդի վստահությունը վայելող իշխանությունների ձեւավորումը միայն կարող է հնարավորություն ստեղծել դուրս գալու ստեղծված իրավիճակից»:

Ա.Կ.

Տպել
1092 դիտում

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Սուրբ Նահատակների լույս հիշատակի առջև մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի․ Վեհափառ

Գագիկ Սուրենյանը Ծիծեռնակաբերդից լուսանկար է հրապարակել

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան