Հույներով բնակեցված գյուղում հույն չի մնացել (լուսանկարներ)

Դեռեւս 20 տարի առաջ ազգությամբ հույն 800 բնակիչ ունեցող Մադանը հիմա անգամ 100 բնակիչ չունի, հույներ էլ գրեթե չեն մնացել, ով հեռացել է գյուղից, ով էլ Մադանում իր մահկանացուն կնքել: Կոտանով ամուսիններից բացի, մեկ էլ մի միայնակ հույն է բնակվում Մադանում: Օրեր առաջ էլ մեկ այլ տարեց հույն կնոջ են հողին հանձնել, այսպիսով՝ կրճատելով Մադանում ապրող հույների առանց այդ էլ փոքր թվաքանակը: Տարեց ամուսինները, սակայն հայրենի Մադանից չեն հեռանում: Ասում են՝ մեր հայրենիքն այստեղ՝ Մադանում է. «Այստեղ մեզ բոլորը ջան են ասում, ոչ ոք մեզ չի ասել՝ գնա քո Հունաստանը, նման բան երբեք չի եղել»,-Armtimes.com-ի հետ զրույցում ասաց Մադանի բնակիչ, ազգությամբ հույն Ֆիլա Կոտանովը:

Կոտանովները երկու երեխա ունեն, աղջիկը Հունաստանում է, տղան՝ Գերմանիայում: Երեխաների կարոտին ու թոռներին տեսնելու ցանկությանը չդիմանալով, մի փոքր էլ Մադանում ապրելու դժվարություններից ճնշվելով 2006թ.-ին Կոտանով ամուսինները որոշել ու տեղափոխվել են Հունաստան: 6 տարի այնտեղ բնակվելուց հետո, կրկին վերադարձել են Հայաստան՝ երբեք հետ չգնալու մտադրությամբ. «Քյուլաթով գնացինք Հունաստան, մեզ համարյա թե դուս էին անում, ո՛չ աշխատանք կար, ո՛չ բան… ասին մեծատառ «Ս»-ն վերցրեք ու գնացեք ընդեղ, որտեղից եկել եք…»,- ասաց պարոն Ֆիլան:

Թամարա Կոտանովայի խոսքով՝ Մադանում եւս խնդիրներ կան, ապրելը դժվար է, ինչի պատճառով էլ շատերն էլ հենց Մադանից են հեռացել՝ թողնելով բնակարաններն ու ներսում եղած ամեն ինչը: Հարեւան չունեն, ում հետ գոնե կարողանան կիսել իրենց միօրինակ օրերը, տները դատարկ են ու կիսավեր, այնինչ, ժամանակին տարածաշրջանի ամենաբանուկ թաղամասն է եղել Մադանը: Հիմա Մադանում ո՛չ խանութ կա, ո՛չ բուժկետ, ո՛չ էլ գոնե դեղատուն, որ առաջին անհրաժեշտության իրեր գնեն: Ամեն ամիս՝ թոշակը ստանալուն պես, մադանցիները տաքսի են վարձում, գնում գրեթե մեկ ամսվա առեւտուրն անում ու վերադառնում գյուղ: Այդ մասին վկայում է նաեւ վարորդ Յաշա Վարդումյանը, որն իր մեքենան մեկ անգամ չէ, որ ջարդել է Մադանի քարուքանդ ճանապարհներին:

Առկա դժվարություններին դիմանալ ազգությամբ հույն բնակիչներին օգնում են Մադանի մասին երբեմնի հիշողություններն ու իրենց հարազատ-բարեկամների նկարները, որոնցով թեթեւացնում են հոգու վրա ծանրացած կարոտը:

Հույներով երբեմնի հարուստ հայկական գյուղում տարիներ անց հույները կդառնան հիշողություն, քանի որ գյուղում ներկայումս մի քանի հույն է մնացել՝ միայն տարեցներ:

Տպել
3056 դիտում

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի մեջ

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են