Ինչու եւ ում թույլտվությամբ Վանաձորում հաստաբուն ծառեր հատվեցին (լուսանկարներ)

Վանաձորի Երեւանյան խճուղու երկայնքով՝ «Գլորիա» կարի ֆաբրիկայի նոր կառուցվող մասնաշենքի հարեւանությամբ, մի քանի հսկա ծառեր են հատվել, ինչը սոցցանցերում լուրջ քննարկումների տեղիք է տվել: Վանաձորցիներն իրենց դժգոհությունն են հայտնել, նշելով, որ ծառերը ապօրինի են հատվել՝ այս կամ այն պաշտոնյայի թողտվությամբ:

Լրագրողների հետ զրույցում հատված ծառերի շուրջ բարձրացված աղմուկի վերաբերյալ պարզաբանումներ են տվել Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ու «Գլորիա» կարի ֆաբրիկայի տնօրեն Բագրատ Դարբինյանը: Քաղաքապետի խոսքով՝ ծառերի հատման թույլտվության խնդրանքով իրենց են դիմել ֆաբրիկայի տնօրենն ու ներդրողը, որպեսզի ընդլայնվող արտադրամասի տարածքի դիմացի ծառերը հատվեն եւ հետագա կանաչապատում կազմակերպվի. «Որպեսզի իրենք եւ իրենց մեքենաները մուտք ունենան գործարանի տարածք, մենք էլ մեր հերթին դիմել ենք բնապահպանության նախարարության տեսչություն՝ եզրակացություն եւ հատման թույլտվություն ստանալու համար: Դրական եզրակացությունը ստացել ենք, եւ գործարանի սեփականատերը պարտավորվել է հատված 7-8 ծառի փոխարեն մշտադալար 80 ծառ տնկի եւ 1000 քմ կանաչ տարածք ստեղծի»,- ասել է քաղաքապետը, հավելելով, որ ծառերն արդեն հատվել են, իսկ առաջիկայում նորերը կտնկվեն. «Ամեն ինչ օրինականության սահմաններում է, որեւէ մեկը հենց այնպես թույլտվություն չի տվել… ծառերը 50 տարեկան էին, նախարարությունն էլ առարկություն չէր ներկայացրել»:

«Գլորիա» կարի ֆաբրիկայի տնօրեն Բագրատ Դարբինյանի խոսքով՝ առաջին հերթին տարիքով ծառերն իրենցից վտանգ էին ներկայացնում, հետո նաեւ՝ տհաճ տեսք ունեին. «Մենք հարակից շենքում պլանավորում ենք արտադրություն, որտեղ պետք է 1000 հոգի աշխատի, մարդիկ խմբով դուրս են գալիս ու անցնում այդ ծառերի տակով… կարող էին նաեւ այդ մարդկանց վրա ընկնել… զգացինք, որ վտանգավոր են, կոճղերի ներսը դատարկ էր»,- ասաց տնօրենը:

Քաղաքապետարանի քաղաքաշինության եւ բարեկարգման բաժնի պետ Սուրեն Աբովյանն էլ պնդում է՝ իրենք տվել են բարեկարգման թույլտվություն, ներկայումս պետք է վերահսկողություն իրականացնեն, որպեսզի գործարանը նախագծով սահմանված քայլերը կյանքի կոչի:

Լուսանկարները՝ Կորյուն Շեկոյանի

Տպել
2054 դիտում

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի