Ֆանտաստիկ հանդիպում. «Ռեալը» վերջին վայրկյաններին խփեց իրեն փրկող գոլը

Թուրինի «Յուվենտուսը» քիչ էր մնում կրկներ «Ռոմայի» սխրանքը: Երեկ՝ ապրիլի 11-ին, Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Ռեալ Մադրիդի» դեմ պատասխան խաղում «ծեր սինյորան» ֆանտաստիկ խաղ ցուցադրեց: Առաջին հանդիպումն Իտալիայում ավարտվել էր «Ռեալի» 3:0 հաշվով հաղթանակով, ու թեեւ բոլորին թվում էր, թե դիմակայության ելքը վճռված է, «Յուվեն» իսկական ճակատամարտ տվեց: 3 գնդակ խփեց ու միայն վերջին վայրկյաններին բաց թողեց խաղը լրացուցիչ ժամանակ տեղափոխելու հնարավորությունը:

Հանդիպումը, կարելի է ասել, սկսվեց 1:0 հաշվով: «Յուվեն» հաշիվը բացեց արդեն 2-րդ րոպեին: Աչքի ընկավ Մարիո Մանջուկիչը: Այս գոլից հետո էլ թուրինցիները շարունակում էին մեծ ճնշում գործադրել: Նրանց բոլոր գրոհներն իրենց մեջ վտանգ էին պարունակում: Մյուս կողմից «Ռեալն» էլ ձեռքերը ծալած չէր նստում, ու «Յուվեի «դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն էլ պարբերաբար իր թիմին փրկելու առիթներ էր ունենում: «Բյանկոներիներն» ավելի մոտեցան իրենց նպատակին 37-րդ րոպեին. Մանջուկիչն իր հաշվին դուբլ ձեւակերպեց:

Թվում էր՝ «Ռեալը» կսթափվի ու ավելի զգույշ կգործի, սակայն մարդիդցիներն իրենց եւս մեկ անգամ սխալվելու ճոխություն թույլ տվեցին: «Յուվեի» գրոհներից մեկի ընթացքում «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասի կոպիտ սխալից հետո 60-րդ րոպեին Բլեզ Մատյուիդին հավասարեցրեց դիմակայության հաշիվը: Մոտ կես ժամ անց, սակայն «Յուվենտուսը» ձեռքից բաց թողեց այդքան մեծ ջանքերի գնով ձեռք բերած հնարավորությունը:

Հանդիպման ավելացված ժամանակի վերջին վայրկյաններին, երբ խաղը մոտ էր լրացուցիչ ժամանակ տեղափոխվելուն, «Ռեալի» վերջին գրոհի ժամանակ հյուրերի պաշտպան Մեհդի Բենատիան տուգանային հրապարակում խախտեց կանոնները «Ռեալի» կիսապաշտպան Լուկաս Վասկեսի նկատմամբ, ու մրցավարը 11-մետրանոց նշանակեց: Տեղի ունեցածը հունից հանեց «Յուվեի» լեգենդար դարպասապահ Բուֆոնին, նա զայրույթը թափեց մրցավարի վրա ու կարմիր քարտ ստացավ: Նրա փոխարեն դարպասին կանգնեց լեհ դարպասապահ Վոյցեխ Շչեսնին, սակայն 97-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուի իրացրած 11-մետրանոցը հետ մղել չկարողացավ:

«Յուվենտուսը» չկարողացավ կրկնել իտալական մյուս թիմի՝ «Ռոմայի» սխրանքը: «Գայլերը» քառորդ եզրափակչի առաջին խաղում «Բարսելոնային» 4:1 հաշվով պարտվելուց հետո պատասխան խաղում կարողացան 3 անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասն ու կիսաեզրափակիչ դուրս գալ: «Ռեալ»-«Յուվե» հանդիպումն ավարտվեց «Յուվեի» 3:1 հաշվով հաղթանակով: 2 խաղերի արդյունքում «Ռեալը» հաղթեց ու հաջորդ փուլ անցավ ընդհանուր 4:3 հաշվով:

Քառորդ եզրափակիչ մյուս խաղում «Բավարիան» ավարտին հասցրեց Իսպանիայում սկսած գործը: Առաջին խաղում մյունխենցիները «Սեւիլիային» հաղթել էին 2:1 հաշվով: Երեկվա խաղն ավարտվեց 0:0: Նախօրեին, «Ռոմայից» բացի, կիսաեզրափակիչ էր դուրս եկել նաեւ «Լիվերպուլը», որը 2 խաղի արդյունքում 5:1 հաշվով հաղթեց «Մանչեստեր Սիթիին»:

Կիսաեզրափակչի վիճակահանությունը կայանալու է վաղը՝ ապրիլի 13-ին:

Տպել
2062 դիտում

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի