Գվերդցիթելիի կարծիքով՝ քաղաքական իրադարձություններն անդրադարձել են մշակութային կյանքի վրա

Հայաստանում է Ռուսաստանի եւ Վրաստանի ժողովրդական արտիստ, երգչուհի, երգահան եւ դերասանուհի Թամարա Գվերդցիթելին: Այսօր Թամարա Գվերդցիթելին Արամ Խաչատրյան համերգասրահում հանդես կգա «Վերադարձ» խորագրով յուրօրինակ մենահամերգով:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ երգչուհին իր խոսքը սկսեց Հայաստանի եւ Երեւանի մշակութային յուրահատկությունների մասին խոսելով, ընդգծեց, որ երջանիկ է Երեւանում գտնվել եւ այսօրվա համերգը պարզապես համերգ չէ, այլեւ մեծ պատասխանատվություն, եւ որ ինքն անչափ հուզված է եւ լարված սպասում է հանդիսատեսին: Թամարա Գվերդցիթելին Հայաստանը մշակութային երկիր է համարում, իսկ Երեւանը՝ հնագույն երաժշտական կենտրոններից մեկը: Մեզ հետ զրույցում վերջինս ընդգծեց, որ մեր քաղաքն իր մեջ տարբեր դրական էմոցիաներ է առաջացնում եւ ներշնչանքի աղբյուր է:

Ռուսաստանի եւ հետխորհրդային երկրների համար երգչուհին իր այցեքարտն է համարում «Մոր աչքեր» եւ «Վրաստան» երգը, որը նա գրել է 18 տարեկան հասակում: «Այդ տարիքում բոլոր զգացողություններս ու ապրումներս արտահայտվում էին այդ երաժշտության միջոցով, սերը հայրենիքիս հանդեպ, սերը կյանքի նկատմամբ, մի խոսքով այն ամենը, ինչը կարող էր զգալ 18-ամյա աղջնակը»,-ասաց Թամարա Գվերդցիթելին:

Չնայած նրան, որ երգչուհին երգում է տարբեր լեզուներով (ավելի քան տասը լեզուներով՝ վրացերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, անգլերեն, ուկրաիներեն, հայերեն, գերմաներեն եւ այլն), այնուամենայնիվ, նա ունի իր համար նախընտրելի լեզուներ. «Առաջնայինն ինձ համար իմ մայրենի լեզուն է՝ վրացերենը, սակայն իմ ընտանիքում խոսում են երկու լեզվով՝ վրացերենով եւ ռուսերենով, սակայն պետք է նշեմ, որ ռուսերենը եւ ֆրանսերենը ինձ համար յուրահատուկ լեզուներ են, սիրո լեզուներ են»,- ասաց նա:

Երգչուհին նշեց, որ հետխորհրդային այն երկրները, որտեղ ինքը լինում է համերգներով՝ զարմանալի մի բան է նկատում, ըստ Թամար Գվերդցիթելիի՝ յուրահատուկ մոտեցում եւ հետաքրքրվածություն կա էթնիկ երաժշտության նկատմամբ, ինչն ուրախալի է: «ՀԺ»-ի այն հարցին, թե ինչպես է գնահատում հայ վրացական հարաբերությունները մշակութային տեսանկյունից, երգչուհին նշեց, որ պասիվություն է նկատում. «Պատասխանատու մարդիկ պետք է քայլեր իրականացնեն այդ ուղղությամբ»:

Խոսելով անկախության 25-ամյակի տարիների, ներկայիս ակտիվության եւ հանդիսատեսի վերաբերմունքի մասին, Թամարա Գվերդցիթելին ասաց, որ հնարավոր չէր, որ քաղաքական մի շարք իրադարձությունները չանդրադառնային մշակույթի տարածման, հարեւան երկրներում հանրահռչակման վրա: Համեմատելով Խորհրդային տարիներին երկու հարեւան երկրների մշակութային համագործակցությունն ու ներկայինը՝ ասաց. «Այս 25 տարիներին շատ բան է փոխվել, ամեն երկրում արդեն կա իր հստակ հանդիսատեսը, իր ուրույն պատկերացումները էստրադայի եւ առհասարակ այն ամենի վերաբերյալ, ինչը մշակութային է»:

Չբացառեց, որ մեծ ազդեցություն է թողնում երկրի վարած քաղաքականությունը: «Կան փոփոխություններ, որոնք միշտ չէ, որ դրական արդյունք են ունենում, սակայն պետք է կարողանանք նմանատիպ համերգների եւ միջոցառումների միջոցով նպաստել մեր մշակույթների զարգացմանն ու բարեկամական կապի ամրապնդմանը»,- ասաց նա:

Թամարա Գվերդցիթելին հույս հայտնեց, որ ներկայիս երիտասարդությունը, օրինակ կվերցնի հարեւան երկրների լավագույն կատարողներից եւ կհամադրի ժամանակակից երաժշտության հետ՝ արդյունքում կունենաք բոլորովին նոր եւ անհատականություն ունեցող կերպարներ, ինչը եւ ամենակարեւորն է արտիստի համար:

Թամարա Գվերդցիթելիի հզոր ձայնը, ինչպես նաեւ երգացանկը (վրացական, ռուսական, հայկական, ֆրանսիական եւ այլն) ընդունվել եւ սիրվել է հայ հանդիսատեսի կողմից: Երգչուհին հատուկ կարեւորություն է տալիս հենց համերգային գործունեությանը: Նրա համերգները միշտ առանձնանում են իմպրովիզացիոն հնարքներով: Այսօր էլ նա խոստացավ, որ կլինեն մեծ անակնկալներ եւ իմպրովիզացիոն հնարքներ:

 Աղունիկ Հովհաննիսյան

Տպել
838 դիտում

17։00-ի դրությամբ Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 34.72%-ը։

Ինչո՞ւ է ֆիքսվում ցածր ընտրական ակտիվություն. Աշոտյանը չի ուզում հավատալ վարչապետի բացատրությանը

Քվեարկության գաղտնիության խախտում Նոր Նորքի 2/51 տեղամասում

Տեղի է ունեցել այլ անձի փոխարեն քվեարկության երեք դեպք

Կրկնակի քվեարկություն, կրկնակի գրանցման փորձ. ՔԿ-ն քննություն է տանում

9/55 ընտրատեղամասի հանձնաժողովի ՀՅԴ անդամներից մեկը քաղաքացու հետ դուրս է եկել ընտրատեղամասից և գումար ստացել

ԲՀԿ վստահված անձը դիտորդի հասցեին սպառնալիքներ է հնչեցրել, ապա լքել ընտրատեղամասը

Կանխվել է կրկնակի քվեարկության դեպք 2/11 ընտրատեղամասում. Ծառուկյան խմբակցության պատգամավոր

Նման հայտարարությունները բովանդակային առումով պետք է լինեն հստակ եւ փաստարկված. Բիչախչյան

«Իմ քայլ»-ի վստահված անձը ԲՀԿ-ի վստահված անձի կողմից տարեց ընտրողների ուղղորդում է նկատել

Օրվա կադրը. ոստիկաններն օգնում են սահմանափակ կարողություններ ունեցող ընտրողին

Կաշառք տալու, կաշառք ստանալու ահազանգեր. ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում

Լրագրողը կատարվածը մասնագիտական գործունեության խոչընդոտում չի դիտարկում. ԽԱՊԿ

Դատախազությունն ուսումնասիրել է ընտրախախտումների ահազանգման 123 դեպք. 4 դեպքով հարուցվել է քրգործ

Սա պատմական հնարավորություն է եւ ձեր ձայնը իսկապես շատ վճռորոշ է. Նիկոլ Փաշինյան

Խնդիրներ են գրանցվել տեղամասերի կահավորման և հանձնաժողովների անդամների վարքագծի վերաբերյալ. ՄԻՊ

ԱԺ ընտրությունները տեղի կունենան այս տարի. Ալեն Սիմոնյան

Ներխուժել շտաբ, ջարդուփշուր անել ամեն ինչ. ԲՀԿ-ի շտաբում բռնություն են գործադրել իրավապահների նկատմամբ

Քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ նետվելով Նոր Հաճնի կամրջից. ԱԻՆ

Բաքվի Ղարադաղի շրջանում հրաբուխ է ժայթքել. բոցի բարձրությունը հասնում է 200-300 մետրի