Ալիեւի նախագահական ընտրությունները. «այլընտրանքային» թեկնածուներն իշխանության դրածոներն են

Ապրիլի 11-ին Ադրբեջանում կայացան նախագահական ընտրություններ: Գործող նախագահ Իլհամ Ալիեւը, որի հաղթանակը կասկած չի հարուցում, ցանկանում է չորրորդ անգամ ստանձնել նախագահի պաշտոնը: Այս մասին գրում է Ամերիկայի ձայնը:

Ընդդիմադիր կուսակցությունները բոյկոտել են ընտրությունները ՝ կապված գործող վարչակարգի կողմից ընդդիմադիրների ու այլակարծության նկատմամբ մշտական բռնաճնշումների հետ: Իշխանությունները հերքում են որեւէ տեսակի ճնշումների առկայությունը:

«Ես քվեարկել եմ Ադրբեջանի ապագայի համար: Սա է ընտրության իմաստը: Մարդիկ արտահայտում են իրենց կամքը»,- ասում է Բաքվի բնակիչ Քամրան Աքփերովը:

Ալիեւն առաջին անգամ ընտրվել է նախագահի պաշտոնում 2003 թվականին իր հայր Հեյդար Ալիեւի մահից երկու ամիս առաջ: Հետագայում երկու հանրաքվեների միջոցով Ալիեւն է՛լ ավելի ամրապնդեց իր իշխանությունը ՝ վերացնելով նախագահի պաշտոնում առաջադրվելու սահմանափակումները եւ նախագահության ժամկետը դարձնելով 7 տարի:

«Քվեարկել եմ կայունության ու ժողովրդավարության օգտին: Կայունությունը կապահովի Ադրբեջանի ապագան»,- նշում է Բաքվի մեկ այլ բնակիչ Նիզամի Ասլանովը:

Չորեքշաբթի օրվա ընտրություններին, որին որպես դիտորդ մասնակցում է ԵԱՀԿ-ն, բացի գործող նախագահ Ալիեւից առաջադրվել է նաեւ 7 այլ թեկնածու: Քննադատները, սակայն կարծում են, որ վերջիններս իրական թեկնածուներ չեն, այլ իշխանության կողմից առաջ քաշված դրածոներ:

Այսօր Ադրբեջանում ընտրողների թիվը հասնում է 5,2 միլիոնի: Նախագահն ընտրվում է ուղիղ քվեարկության միջոցով՝ ձայների մեծամասնությամբ: Մասնակիցների թիվը որեւէ ազդեցություն չունի ընտրությունների կայացման վրա:

Տպել
3592 դիտում

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ

The Daily Mail-ը կոչ է անում վերականգնել «Զվաթնոցի» հին շենքը

ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանն ընդունել է Երևանում ԵԽ գրասենյակի պատվիրակությանը

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ջին Բլոքին եւ Էրիկ Էսրաիլյանին. առաջին այցից հյուրերը տպավորված են

ՀՀ-ում է «օրենքով գող» Պզոն (Արմեն Ղազարյանը)

Ես և մեր թիմը հույս ենք դնում ձեզ վրա, այս ընտրություններով պետք է լուծենք համապետական խնդիր. վարչապետ

Քրեական հեղինակություն Դոն Պիպոն ազատ է արձակվել 50 միլիոն դրամ գրավի դիմաց