ԱՄՆ-ում եւ Ֆրանսիայում ապրող սփյուռքահայերն ի աջակցություն #ԻմՔայլին հանրահավաք են անելու

#ԻմՔայլը նախաձեռնությանը միացել են սփյուռքից, մասնավորապես` Ֆրանսիայից եւ ԱՄՆ-ից: Ապրիլի 13-ին՝ ժամը 18:30-ին, Գլենդելի քաղաքապետարանի դիմաց տեղի կունենա հանրահավաք՝ ի աջակցություն պայքարի դուրս եկած Հայաստանում բնակվող հայերի: 

Իսկ ապրիլի 14-ին՝ ժամը 16:00-ին, հանրահավաք է նախատեսված Ֆրանսիայում` Մարդու իրավունքների հրապարակում: Այս մասին տեղեկացանք սփյուռքահայ հասարակական-քաղաքական գործիչ, ֆրանսիաբնակ Շանթ Ոսկերիչյանի ֆեյսբուքյան էջից:

«Սիրելի սփյուռքահայ հայրենակից, 10 տարի ժողովրդի եւ պետության գլխին միայն պատուհաս բերելուց հետո Սերժ Սարգսյանը փորձում է հավերժացնել իր ու իր հանցախմբի իշխանությունը, այս անգամ ձգտելով ամենազոր վարչապետի աթոռին: Երկրի ապագայով մտահոգ Հայաստանի պատվախնդիր հազարավոր քաղաքացիներ արդեն իսկ ոտքի են ելել ու պայքարում են՝ այդ բանը թույլ չտալու համար:

Այս պայքարին Հայաստանում քո ուղղակի մասնակցությունը թե՛ գործնական եւ թե՛ խորհրդանշական առումներով էական նշանակություն ունի: Սերժ Սարգսյանի իշխանության հավերժացումը բերելու է ոչ միայն Հայաստանի Հանրապետության վերջնական տապալմանն ու արցախյան ձեռքբերումների կորստին, այլեւ սփյուռքի թուլացմանը, հայրենիքից հիասթափմանը, ձուլման արագացմանը եւ, վերջին հաշվով, ամբողջ հայ ազգին հասցված վճռական հարվածի:

Իր իշխանության 10 տարիների ընթացքում Սերժ Սարգսյանը,
- Բռնացել է ժողովրդի կամքին, տիրացել իշխանությանը եւ այն պահել բռնությամբ, սպանություններով, կեղծիքով, կաշառելով, ընդդիմախոսներին բանտարկելով եւ հալածելով:
- Թուրքիայի հետ կնքել է նրա հետ Հայաստանի ներկա սահմանները վավերացնող եւ Ցեղասպանության եղելությունը քննարկման առարկա համարող հաշտեցման պայմանագիր, ինչը ալեկոծեց ու ոտքի հանեց ողջ սփյուռքը, եւ որի վավերացումը հետագայում տապալվեց Թուրքիայի առաջ քաշած նոր պահանջների պատճառով:
- Հրապարակայնորեն հայտարարել է հայ ժողովրդի զավակների արյան թանկ գնով ազատագրված Արցախի 7 շրջաններն Ադրբեջանին հանձնելու պատրաստակամության մասին:
- Հայաստանը դարձրել է գաղութացված երկիր, ինքնիշխանությունը շերտ առ շերտ հանձնելով օտարին, հատկապես Ռուսաստանին:
- Երկիրը հասցրել է աղքատության, անարդարության, հուսահատության ծայրահեղ աստիճանի, որի պատճառով այդ 10 տարիների ընթացքում 400 հազար մարդ արտագաղթել է Հայաստանից:

Սերժ Սարգսյանի եւ իր հանցախմբի պատճառած աղետների այս շարքը կարելի է անվերջ երկարել: Որպեսզի այս աղետը վերջ գտնի, որպեսզի Հայաստան երկիրը վերստին ծաղկի, դառնա ինքնիշխան, ժողովրդավար, իրավական եւ արդար երկիր, որպեսզի հայ ժողովուրդը հարատեւի, անհրաժեշտ է համատեղ ուժերով, հայաստանաբնակ եւ սփյուռքահայ, կանխել Սերժ Սարգսյանի վարչապետացումը:

Սփյուռքահայ հայրենակից, միացիր հայրենաբնակ քո քույրերի եւ եղբայրների պայքարին: Արի Հայաստան, իսկապես «Արի Տուն», մասնակցիր հայրենիքի արժանապատիվ պայքարին: Սփյուռքահայ ազնիվ եւ պարկեշտ շարքային դաշնակցական, ըմբոստացիր քո կուսակցության ղեկավարության դավաճանական, ներկա հակազգային վարչախմբին աջակցող, հայրենաբնակ հայության աչքին Դաշնակցության պատիվը գետնին հավասարեցրած քաղաքականության դեմ: Վերստին բարձրացրու քո կուսակցության անունը `միանալով ժողովրդի պայքարին: Ապրիլի 14-ին՝ ժամը 16:00-ին, բոլորս Մարդու իրավունքների հրապարակում, Թրոգատերօ Փարիզ: 

Միացեք բողոքին, ակտիվորեն մասնակցեք ընդդիմության նախաձեռնած քաղաքացիական անհնազանդության պայքարի բոլոր միջոցառումներին Հայաստան եւ Սփյուռք»,- գրված է Շանթ Ոսկերիչյանի ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը պայքար է սկսել Սերժ Սարգսյանի կառավարման երրորդ ժամկետի դեմ: ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր համակիրների հետ քայլարշավով Գյումրիից հասել է Կոտայքի մարզ: Ապրիլի 13-ից նրանք Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքներ են սկսելու: Շուրջօրյա հավաքի մեկնարկը կտրվի ապրիլի 13-ին՝ ժամը 18:30-ին, Երեւանի Ազատության հրապարակում:

Տպել
3200 դիտում

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները