Սպորտի նախարարը խոստովանում է, որ, իր թիմը կպարտվեր, եթե պատանիներն իրենց չզիջեին

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանը խոստովանում է, որ «Աստղերի հանդիպում» խորագրով բասկետբոլային երեկոյի ընթացքում իր թիմը պատանիներին հաղթել է, որովհետեւ վերջիններս ողջ ուժով չեն խաղացել: Միջոցառումը կայացավ երեկ՝ ապրիլի 11-ին, «Միկա» մարզահամալիրում: Այն բաղկացած էր 3 մասից: Առաջինում միմյանց դեմ էին դուրս եկել «Հայտնիների» ու «Անհայտների» թիմերը: «Հայտնիների» կազմում էին Ռոստոմյանը, երգիչներ Արամեն, Հայկ Դուրգարյանը, դերասան Մկրտիչ Արզումանյանը, հաղորդավար Վահե Խանամիրյանը եւ ուրշներ: «Անհայտների» թիմում խաղում էին պատանի հայ բասկետբոլիստները: Բազմաթիվ մարդիկ եկել էին նայելու խաղը: Տրիբունաներում ազատ տեղերը քիչ էին: «Հայտնիները» հաղթեցի 46:40 հաշվով: Հանդիպումից հետո Ռոստոմյանը կիսվեց տպավորություններով:

«Ամենայն անկեղծությամբ ասեմ՝ որեւէ միջոց չենք կիրառել, մարդիկ ինքնակամ եկել են՝ ներկա գտնվելու այս խաղին: Երեխեքի խանդավառությունը... սա է ամենակարեւորը: Ինչ վերաբերում է մեր հաղթանակին, բնական է՝ տղաները հարգում էին մեծերին, այլապես մեզ այդքան լավ պահեր չէին սպասվում (ծիծաղում է): Իհարկե, երիտասրդները մեծ ապագա ունեն: Այս երիտասարդներն անցած տարի Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի չեմպիոններն են: Սա շոու է, եւ բնականաբար նրանք չխաղացին այն ուժով, որով կարող էին»,- ասաց նա:

«Հայտնիները» (սպիտակ մարզահագուստով) հաղթեցին «Անհայտներին»

«Աստղերի հանդիպման» 2-րդ հատվածում տեղի ունեցավ «Դանք» մրցույթ, որում հաղթեց «Արցախ» ակումբում հանդես եկող Կոնստանտին Միրզոյանցը: 3-րդ հատվածում միմյանց դեմ մրցեցին Հայաստանի առաջնությունում՝ Ա լիգայում, հանդես եկող հայ եւ արտասահմանցի խաղացողները: Ա լիգայի լավագույն խաղացողների անուններով կոչված թիմերի՝ «Բաբայան»-«Սիմովիչ» հանդիպումն ավարտվեց 102-97 հաշվով՝ հօգուտ «Բաբայանի»:

Արամեն 17 միավորով ճանաչվեց «Հայտնիներն» ընդդեմ «Անհայտների» հանդիպման լավագույն խաղացող

Միրզոյանցը հաղթեց «Դանք» մրցույթում

«Բաբայանի» թիմը հաղթեց «Սիմովիչի» թիմին (կապույտ մարզահագուստով)

Լուսանկարները՝ «Հայկական ժամանակ»-ի 

Տպել
1564 դիտում

192 ընտրատեղամասի վերջնական արդյունքներով՝ «Իմ քայլը» դաշինքն առաջատար է՝ ձայների 81.05 %-ով

Դավիթ Խաժակյանն ու Արտակ Զեյնալյանը «Իմ քայլը» դաշինքի շտաբում են, շնորհավորում են հաղթանակի առթիվ

4/36 ընտրատեղամասում հաղթել է «Իմ քայլը» դաշինքը, 8 քաղաքական ուժեր ձայներ չեն ստացել

6/05 ընտրատեղամասում 734 քաղաքացուց 560-ը քվեարկել է «Իմ քայլը» դաշինքի օգտին

էրեբունու 10/49 ընտրատեղամասում եւս բացարձակ հաղթանակ է տարել «Իմ քայլը» դաշինքը

Հայկ Մարությանը 547 քվե ստացավ 01/08 ընտրատեղամասում

էրեբունու 10/50 ընտրատեղամասում 789 ընտրողից 678-ը քվեարկել են «Իմ քայլը» դաշինքի օգտին

Ավանի 1/09 տեղամասում ձայների ճնշող մեծամասնությամբ հաղթեց «Իմ քայլը» դաշինքը՝ 569 ձայն, «Լույսը»՝ 95, ԲՀԿ-ն 68 ձայն

Որքան ձայն է ստացել յուրաքանչյուր քաղաքական ուժ. ԿԸՀ հաշվիչը միացել է. արդյունքները՝ ուղիղ

Մարմնով պաշտպանել ենք քվեատուփը, կռիվ ենք տվել, հայտնվել մահակների տակ՝ այս օրը մոտեցնելու համար

Երեւանի 8/28 ընտրատեղամասում մի քանի հարյուր ձայնով առաջատար է «Իմ քայլը» դաշինքը

Արաբկիրի 4/38 ընտրատեղամասում «Իմ քայլը» դաշինքը հավաքել է 516 ձայն. նախնական տվյալներ

09/18 ընտրատեղամասում «Իմ քայլը» ստացել է 530 քվե, ԲՀԿ-ն՝ 73, «Լույսը»՝ 59

9/18 ընտրատեղմասում առաջատարը կրկին «Իմ քայլը» դաշինքն է. նախնական արդյունքներ

«Իմ քայլը» դաշինքի կենտրոնական շտաբում՝ այս պահին. հետեւում են ընտրությունների արդյունքներին

Շենգավիթում «Իմ քայլը» դաշինքը 80,23% է հավաքել. նախնական արդյունք

Երեւանի 7/35 ընտրատեղամասում եւս հաղթում է «Իմ քայլը» դաշինքը. նախնական արդյունք

6/51 ընտրատեղամասում «Իմ քայլը» դաշինքը հաղթանակ է տարել. նախնական տվյալ

Նախընտրական շրջանում ամենաշատ մուծումներ է արել ԲՀԿ-ն, ամենամեծ գումարը ծախսել է «Իմ քայլը» դաշինքը

Նորք-Մարաշ համայնքի 9/03 ընտրատեղմասում կրկին առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է. նախնական արդյունք