«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընթացիկ մրցաշրջանում դեռ կարող է օգնել իր թիմին: Այս մասին երեկ՝ ապրիլի 12-ին, Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի ԲԿՄԱ-ի դեմ պատասխան խաղում կիսաեզրափակչի ուղեգիրը նվաճելուց հետո ասել է «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը: Հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ նա վստահեցրել է, որ 29-ամյա հայ ֆուտբոլիստն այս մրցաշրջանում դեռ կխաղա:

«Նա ձգել է ծնկի կապանները եւ կբացակայի եւս 2 շաբաթ: Շատ մի անհանգստացեք, մենք բժշկական լավ անձնակազմ ունենք, եւ նա էլ շատ լուրջ է վերաբերվում իր վերականգնմանը»,- մասնագետի խոսքերն է փոխանցում goal.com-ը:

Ավելի վաղ նշվում էր, որ Մխիթարյանը կբացակայի 6 շաբաթ: Կանխատեսվում էր, որ նա այս մրցաշրջանում կկարողանա որեւէ հանդիպման մասնակցել միայն այն դեպքում, եթե լոնդոնցիները հասնեն Եվրոպա լիգայի եզրափակիչ:

Վենգերը խոսել է նաեւ ԲԿՄԱ-ի դեմ պատասխան խաղի մասին: Նա գովեստի խոսքեր է ասել մրցակցի հասցեին: Առաջին խաղում «Արսենալը» հաղթել էր 4:1 հաշվով: Երեկ՝ պատասխան խաղում՝ խաղավարտից 15 րոպե առաջ ԲԿՄԱ-ն առջեւում էր 2:0 հաշվով, ու մոտ էր «Ռոմայի» սխրանքը կրկնելուն: Իտալական թիմը Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Բարսելոնային» 1:4 հաշվով պարտվելուց հետո 2-րդ խաղում 3 անպատասխան գնդակ էր ուղարկել մրցակցի դարպասը ու դուրս թողել հետագա պայքարից:

«Ես շնորհավորեցի Վիկտոր Գոնչարենկոյին (խմբ. ԲԿՄԱ-ի գլ. մարզիչ), որովհետեւ զգացի, որ 2 խաղերում էլ նրանք լավ խաղացին: Հատկապես այս երեկո նրանք այնպես արեցին, որ իմ սիրտն ավելի արագ բաբախեր, քան սպասում էի»,- ասել է Վենգերը:

«Արսենալը» թույլ չտվեց, որ «Ռոմայի» պատմությունը կրկնվի: «Զինագործները» Դենի Ուելբեքի ու Էըրըն Ռեմզիի գոլերի շնորհի հանդիպումն ավարտեցին 2:2: 2 հանդիպումների արդյունքում էլ հաղթեցին ընդհանուր 6:3 հաշվով: Այսօր Շվեյցարիայում՝ Նիոյում, տեղի կունենա Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի վիճակահանությունը:

Տպել
2493 դիտում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել