GG-ն դադարեցրել է համագործակցությունը ակտիվիստին վրաերթի ենթարկած վարորդի հետ (լուսանկար)

Սերժ Սարգսյանի կառավարման երրորդ ժամկետի դեմ երեկ Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած նստացույցի ժամանակ GG ընկերության տաքսու վարորդը վրաերթի ենթարկեց ակտիվիստ Արեն Մկրտչյանին: Ի տարբերություն մնացած տրանսպորտային միջոցների, որոնք շրջանցում էին ցուցարարներով լի հատվածը, GG-ի տաքսու վարորդը որոշեց անցնել նստացույց անողների ուղղությամբ: Ի պատասխան՝ քաղաքացիական ակտիվիստ Արեն Մկրտչյանը փակեց մեքենայի ճանապարհը, ինչը վարորդին դուր չեկավ: Վերջինս վրաերթի ենթարկեց ակտիվիստին՝ մի կողմ գցելով նրան:

Խնդիրը հասարակական հնչեղություն ստացավ, եւ մի շարք մարդիկ ընկերությունից պահանջեցին վարորդին հեռացնել աշխատանքից: Մեզ հետ զրույցում GG ընկերությունից տեղեկացրեցին, որ քաղաքացիների բողոքը հաշվի են առել, եւ վարորդի հետ համագործակցությունը դադարեցվել է, ինչպես նաեւ ներողություն խնդրեցին ստեղծված անհարմար իրավիճակի համար՝ նշելով, որ ընկերության հետ կապված ցանկացած խնդրի դեպքում քաղաքացիները հանգիստ կարող են դիմել իրենց:

Անետա Բադալյան-ի լուսանկարը:

Հիշեցնենք, որ այսօր Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախաձեռնած #ԻմՔայլը շարժման մասնակիցները քայլերթով կհասնեն Ազատության հրապարակ, որտեղ ժամը 18:30-ից կսկսվի շուրջօրյա հանրահավաք։

Տպել
9659 դիտում

ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է նորացված Մոբայլ և Ինտերնետ բանկ ծառայությունները

Որոշումը վերջնական է. Գյումրիում վաղը հանրահավաք չի լինի

Ներդրեք ՀՀ դրամով ավանդներ ՎՏԲ-Հայաստան Բանկում 10% տոկոսադրույքով

Ucom-ի աջակցությամբ Արցախում կայացավ Դիջիքեմփ 2018-ը

Նախապես ծրագրված սպանդ. Մարտի 1-ի տասը զոհերի մահվան հանգամանքները

Օգոստոսի 17-ին ակտիվորեն մասնակցեք վարչապետ Փաշինյանի հանրահավաքին. Ազատամարտիկների դաշինք

Կարկուտն Ազատանում 8000 տոննայից ավելի կարտոֆիլ է ոչնչացրել

Քայլերթ, հեծանվաերթ, գույներ. YIC-ն Գյումրիում տոնել է Երիտասարդների միջազգային օրը

Կոչ օգոստոսի 17-ի հանրահավաքի կապակցությամբ

ՎՏԲ -Հայաստան Բանկը սահմանել է անվանական կրթաթոշակ լավագույն ուսանողի համար  

Ոստիկաններն առևանգել են Ռ. Քոչարյանին Հաագայի դատարանին հանձնելու ստորագրահավաքի բլանկները

ՇՊՀ նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին կալանավորելու որոշում է կայացվել,նա հետախուզվում է

Լեւոն Բարսեղյանն ընտրվել է ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ

Տեսանյութ. Սուրեն Փ.-ն միացավ մեր բարեգործական ծրագրին

Ողբերգական ավտովթար Լոռիում. ՊՆ զինծառայող է մահացել (լուսանկարներ)

Մարտի 1-ի գործով կատարված խուզարկությունից հետո ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը

Ոստիկանական բարձր մակարդակի ստեր. Մարտի 1

Բացառիկ ընտրություններ ենք ունենալու. ՀՀ ոստիկանապետ

ՎՏԲ-Հայաստան բանկը մեկնարկում է ավտովարկերի գնման գործընթաց

Հայտնի են այն ոստիկանների անունները, ում արձակած գնդակներից մարտի 1-ին զոհվել է 4 քաղաքացի