Քի մատաղ. էլի բանակցելու են մոտակայքում

13/04/2018 schedule15:40

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի ապրիլի 14-ի համարում

ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը երեկ ասուլիս էր հրավիրել ի պատասխան այն լսումների, որ երեկ սկսվել էին  Թուրքիայի խորհրդարանում ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կապակցությամբ: ՀՀ ԱԳ նախարարն իր հետ վերցրել էր բրիտանական Կապույտ գիրքը, որ գրվել է 1916 թվականին եւ ցեղասպանության ապացուցման հիմնական աղբյուրներից է: Բանն այն է, որ Թուրքիան պատրաստվում է խորհրդարանական լսումների արդյունքում Մեծ Բրիտանիայի կառավարությունից պահանջել, որպեսզի նրանք հայտարարեն, որ այդ Կապույտ գիրքը չի կարող պատմական լուրջ արժեք ունենալ: Օսկանյանը երեկ հիշեցրեց, որ հայ ժողովուրդը պարտավոր է չմոռանալ իր պատմության այս մութ էջը, եւ կոչ արեց «90-ամյակը» օգտագործել աշխարհին դա ապացուցելու համար՝ 1,5 միլիոն հոգով այցելել Ծիծեռնակաբերդ:

Նա բացատրեց, որ բացի զոհերի առաջ մեր բարոյական պարտավորությունը, «ցեղասպանության 90-ամյակի» միջոցառումներն այլ կարեւոր նշանակություններ էլ ունեն Հայաստանի համար: «Այս խնդիրը մեզ համար նաեւ անվտանգության նշանակություն ունի: Առանց Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչման, մենք չենք կարող որեւէ վստահություն ունենալ մի հարեւանի նկատմամաբ, որն այսօր ռազմական առումով ծանրակշիռ պետություն է եւ ԼՂ հարցում միանշանակ միակողմանի դիրքորոշում ունի՝ հօգուտ Ադրբեջանի»,- հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարը: Ըստ Օսկանյանի, աշխարհն այսօր սպասում է, որ Հայաստանը ցեղասպանության հարցում առաջատար դիրքերում լինի.

«Մենք պետք է առաջատար դիրքերում լինենք, հետամուտ լինենք, պահանջենք ճանաչում, փորձենք կանխարգելել, որովհետեւ մենք այն ժողովուրդն ենք, որ անցել ենք այդ ամենը»,- հայտարարում էր Հայաստանի ԱԳ նախարարը: Կարծում ենք, սակայն, որ աշխարհն այսօր դեմ չէր լինի, եթե Հայաստանը մարդու իրավունքների մնացած բոլոր ոլորտներում էլ  առաջատար լիներ եւ նույնքան փութաջանություն ցուցաբերեր, որքան ցեղասպանության հարցում: Սակայն պարզ է, որ այս մասով աշխարհի սպասելիքներն արդարացնելը Վարդան Օսկանյանին այնքան չի հուզում, որքան ցեղասպանությունը: Իսկ ցեղասպանության հետ, պարզվում է, մենք պրոբլեմներ չէինք ունենա, եթե 1915-1916 թվականներին ցեղասպանություն բառն արդեն հայտնաբերված լիներ: Սա՝ ըստ Վարդան Օսկանյանի:

Վերջինս երեկ ներկայացրեց այդ բառի ծագումնաբանությունը: Ցեղասպանություն բառը ստեղծվել է 1948 թվականին եւ ստեղծվել է այլոց շարքում նաեւ հայերի ջարդերը նկարագրելու համար: Ահա այսպիսի դաժան հարված է հասցրել ճակատագիրը հայ ժողովրդին, քանի որ եթե 1916 թվականին, երբ աշխարհի հեղինակավոր թերթերը գրում էին հայ ժողովրդի հետ տեղի ունեցողի մասին, ցեղասպանություն բառը հայտնաբերված լիներ, այսօր իրավիճակն այլ կլիներ: «Ես համոզված եմ, որ եթե այդ բառը հնարված եւ այդ բոլոր հոդվածներում օգտագործված լիներ, մենք այս աբսուրդ վիճաբանության մեջ չէինք լինի»,- երեկ նշեց Վարդան Օսկանյանը:  Երեկ նա պատասխանեց նաեւ ղարաբաղյան հակամարտությանը առնչվող հարցերին: Իսկ այդ համատեքստում մենք փորձեցինք Օսկանյանից ճշտել, թե ի վերջո Լոնդոնում ինքը եւ Մամեդյարովը հանդիպելո՞ւ են, թե՞ ոչ, եւ բացի այդ, արդյոք համանախագահները նոր առաջարկներ մշակե՞լ են:

ՀՀ ԱԳ նախարարը նախ իր զարմանքը հայտնեց, որ լոնդոնյան այդ հանդիպման մասին այդքան խոսվում է. «Սա Օսկանյան-Մամեդյարով առաջին հանդիպումը չէ, մենք բազմիցս հանդիպել ենք եւ իրար հետ հանդիպելու խնդիր չունենք, ուղղակի լոնդոնյան հավաքն ուղիղ հանդիպում չի նախատեսում, դա համանախագահների որոշումն է: Այսինքն, մենք կլինենք նույն քաղաքում, միգուցե նույն շենքի տարբեր սենյակներում, նրանք կհանդիպեն ինձ հետ առանձին, Մամեդյարովի հետ առանձին, եթե կարիք կլինի, նորից ինձ հետ, նորից Մամեդյարովի հետ, բայց Օսկանյան-Մամեդյարով հանդիպում ուղղակի չի նախատեսվում»,- անկեղծ զարմացավ Օսկանյանը, թե ինչու է այդ հանդիպումը հետաքրքրություն առաջացնում, եւ նկարագրեց հնարավոր բանակցությունների մի ֆորմատ, որ հակամարտության պատմության ընթացքում օգտագործվել է ընդամենը մեկ անգամ՝ Քի Վեսթում:

Ինչ վերաբերում է նոր առաջարկություններին, ապա Վարդան Օսկանյանը երեկ ասաց. «Առաջարկների փաթեթ տերմինը, չափազանցված է. մենք այդ փուլում չենք գտնվում, որ կարելի է այդ տերմինն օգտագործել: Բայց որ մի քանի հարցեր կան, որոնց շուրջ անհրաժեշտ է, որ համանախագահներն իմանան նախագահների կարծիքը, միանշանակ է:  Համանախագահները նախագահների առաջ դրել են մի քանի խնդիր եւ ակնկալում են այդ խնդիրների շուրջ նախագահների դիրքորոշումն իմանալ»:  Ի դեպ ՀՀ ԱԳ նախարարը նաեւ ակնարկեց, որ  ԵԱՀԿ գործող նախագահի  Երեւանում արած հայտարարությունը, թե մինչեւ այս ամառվա վերջ ԼՂ հակամարտության կարգավորման համար պատուհան է տեսնում, չպետք է միանշանակորեն ընդունել: Ըստ Օսկանյանի, այդ հայտարարությունն ընդամենը լավատեսություն ներշնչելու քաղաքականության արդյունք է, որ միշտ էլ իրականացվել է:

Իսկ ի՞նչ  ազդեցություն կարող է ունենալ ղարաբաղյան հակամարտության վրա Ադրբեջանում ամերիկյան ռազմակայանների տեղադրումը, ինչի մասին արծարծվում է ԱՄՆ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդի Ադրբեջան կատարած այցի շրջանակներում: Այս հարցին Վարդան Օսկանյանը  պատասխանեց սիրողական մակարդակով: Նա ասաց, որ քանի որ այս պահին ո՛չ Ադրբեջանը եւ ո՛չ էլ ԱՄՆ-ն պաշտոնապես նման հայտարարություն չեն արել, շուտ է նման վերլուծություններ անելու համար: Իսկ երբ պաշտոնապես կհայտարարվի, Հայաստանը կծանոթանա պայմաններին եւ նոր կորոշի, թե այդ բազաների տեղակայումը Ադրբեջանում ինչ ազդեցություն կունենա ԼՂ հակամարտության վրա: Ի դեպ, Օսկանյանն ասում է, որ միջազգային հանրությունն այսօր ճնշումներ չի գործադրում Ղարաբաղի հարցով:

Աննա Հակոբյան

Տպել
1512 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին