Նիկոլ Փաշինյանը եւ ցուցարարները դաս տվեցին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին (լուսանկարներ)

Գյումրիից շուրջ 200 կմ քայլելով՝ Նիկոլ Փաշինյանն ու նրա կողմնակիցներն այսօր Երեւան հասնելուն պես քայլերն ուղղեցին դեպի Երեւանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենք եւ անհնազանդության գործողություն իրականացրին:

«Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» եւ «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամները, սակայն, ԵՊՀ մասնաշենքի մոտ խոչընդոտների հանդիպեցին. անվտանգության աշխատակիցները փակել էին դուռը ԱԺ պատգամավորների առջեւ եւ թույլ չէին տալիս նրանց մտնել ներս: Այս իրավիճակը զարմացրել էր անգամ ԵՊՀ մամուլի խոսնակ Գեւորգ Էմին- Տերյանին, որը որպես արդարացում նշեց, թե բարձրախոսն է ավելի շատ դասապրոցեսին խանգարում, քան՝ փակ դուռը. «Ինչ-որ մեկի նյարդերը երեւի տեղի են տվել»,- շարունակեց Էմին-Տերյանը: Մեր հարցին՝ եթե պարզվի, որ անվտանգության աշխատակիցներն ինքնագործունեությամբ են զբաղված եղել, ի՞նչ գնահատական կտրվի նրանց արարքին, մամուլի խոսնակն ասաց՝ նկատողություն կստանան:

Նիկոլ Փաշինյանը, դիմելով Էմին-Տերյանին, ասաց, որ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ հանդիպում է պահանջում: Կարճ ժամանակ անց ԵՊՀ անվտանգության պետ Լյովա Առուստամյանը Փաշինյանին տեղեկացրեց, որ ռեկտոր Սիմոնյանը չի հրաժարվում հանդիպումից, սակայն առանց լրագրողների եւ ցուցարարների ներկայության: Փաշինյանը, սակայն, այս պայմանին չհամաձայնեց եւ պահանջեց բացել դուռը: ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանն էլ հայտարարեց, որ մյուս ֆակուլտետների դռները փակել են ուսանողների վրա եւ թույլ չեն տալիս նրանց դուրս գալ. «Սա հակաօրինական է, բռնություն է կիրառվում ուսանողների կամքի վրա, հո ձեր ստրուկները չե՞ն, բացեք, թող դուրս գան էդ մարդիկ»,- հայտարարեցին ցուցարարները, ապա սկսեցին վանկարկել. «Դռները բացե՜ք, դռները բացե՜ք»: «Ոնց որ հետապնդման մեջ լինեմ»,- տեղի տվեցին Առուստամյանի նյարդերը: Երբ նրանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ է փակվել գլխավոր մասնաշենքի դուռը, Առուստամյանն ասաց, թե չգիտի: Ճշտող հարցին՝ դուք չե՞ք անվտանգության պետը, Առուստամյանը շատ արագ հրաժարվեց իր պաշտոնից. «Ոչ, ոչ »,- ասաց նա: ԵՊՀ անվտանգության պետն ու պրոռեկտորը պարբերաբար հայտարարում էին, թե համալսարանը պետք չէ քաղաքականացնել եւ շոու անել, մոռանալով, որ հենց այդ նույն համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը ոչ ավել, ոչ պակաս՝ ՀՀ այժմ նախկին նախագահ, ՀՀԿ-ի վարչապետի ամենառեալ թեկնածու, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն է:

Որոշ ժամանակ անց Նիկոլ Փաշինյանին եւ ցուցարարներին հաջողվեց ճեղքել անվտանգության պատը եւ «քայլ արա ՄերժիրՍերժին» վանկարկումներով մտնել համալսարան: Համալսարանի աստիճանների մոտ Փաշինյանը, դիմելով քաղաքացիներին, ասաց. «Հանգի՛ստ, որեւէ մեկը որեւէ ավելորդ շարժում, գործողություն չանի: Երթի մասնակիցները ցուցաբերում են բացառիկ հանգստություն եւ հանդարտություն, ցանկացած ոք, եթե այլ գործողություն կանի, ինքներդ տեղում վնասազերծում եք»,- կոչ արեց Նիկոլ Փաշինյանը երթի մասնակիցներին: Հայտարարությունից հետո ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի կաբինետի դուռը հսկող անվտանգության պետ Լյովա Առուստամյանը հայտարարեց, որ ինքն էլ է այսօր ժամը 18:30 լինելու Ազատության հրապարակում:

Ապա ցուցարարները ԵՊՀ ռեկտորատի հարկ բարձրանալու ճանապարհին ուսանողներին կոչ էին անում միանալ դասադուլին եւ ժամը 18:30-ին գալ Ազատության հրապարակ՝ անելու իրենց քայլը: Դեպի ԵՊՀ ռեկտորի աշխատասենյակ տանող ճանապարհը փակվեց անվտանգության պետ Լյովա Առուստամյանի «ջանքերով». նա պատնեշից այն կողմ թողեց միայն պատգամավորներին եւ ԵՊՀ դասախոս, #Իմքայլը նախաձեռնության անդամ Արայիկ Հարությունյանին, իսկ լրագրողների ու ցուցարարների մուտքն արգելեց: Փաշինյանն առանց լրագրողների չգնաց Արամ Սիմոնյանի հետ հանդիպման: Ապա տեսնելով, որ բանակցություններն անվտանգության պետի հետ արդյունք չենք տալիս, Փաշինյանը փոքրիկ հնարք կիրառեց, տպավորություն ստեղծելով, թե նստում է հենց դռան մոտ, գրեթե նստած վիճակում բացեց երկրորդ դուռը. այսպիսով ցուցարարներին հաջողվեց ճեղքել նաեւ դեպի Սիմոնյանի աշխատասենյակ տանող միջանցքը եւ հասնել ռեկտորի աշխատասենյակի դռանը, որը սակայն փակ էր. Սիմոնյանն այդպես էլ դուրս չեկավ հանդիպման: Հասնելով Սիմոնյանի կաբինետի դռան մոտ, Փաշինյանն ասաց. «Կարծում եմ, այս դասը պարոն Սիմոնյանին հերիք է»: Ապա նա պարզաբանեց, որ իրենք այս ակցիան ձեռնարկել են միայն մեկ պատճառով. «Երկար տարիներ շարունակ Երեւանի պետական համալսարանը վեր է ածվել Հանրապետական, ընտրակաշառար, մաֆիոզ խմբավորման որջի եւ ԵՊՀ խորհրդի նախագահ հանդիսացող Սերժ Սարգսյանն այս ինստիտուստը, այս պետական եւ ազգային կառույցն օգտագործում է ՀՀ քաղաքացիներին, երեխաներին, պատանիներին, նոր կայնք մտնող ուսանողներին ստրկացնելու համար: Եվ մենք այստեղ մտել ենք ի նշանավորումն այն բանի, որ ՀՀ քաղաքացիների ազատագրման ժամը եկել է»,-հայտարարեց Փաշինյանը, ապա իրազեկելով Ազատության հրապարակի հանրահավաքի մասին, ցուցարարները դուրս եկան համալսարանից եւ #ԻմՔայլը շարժման դրոշը ծածանեցին ԵՊՀ-ի կենտրոնական մասնաշենքի դիմաց:

Մոտ կես ժամ հանգստանալուց հետո Նիկոլ Փաշինյանը եւ ցուցարարները շարժվեցին դեպի Ազատության հրապարակ, որտեղ նրանց դիմավորեցին տասնյակ հազարավոր քաղաքացիներ:

Տպել
15044 դիտում

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտութուն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային