Հայաստանի եւ Կարելիայի օրենսդիրները կարեւորել են փոխգործակցության զարգացումը

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանն ու ՀՀ ԱԺ եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամները ապրիլի 13-ին հանդիպել են Կարելիայի Հանրապետության Օրենսդրական ժողովի նախագահ Էլիսսան Շանդալովիչի գլխավորած պատվիրակության հետ:

Ողջունելով հյուրերին խորհրդարանում` ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը հույս է հայտնել,  որ նման  փոխայցերը կնպաստեն հայ-կարելիական հարաբերությունների զարգացմանը: ՀՀ ԱԺ փոխնախագահը կարեւորել է համագործակցությունը զբոսաշրջության, առեւտրատնտեսական, բարձր տեխնոլոգիաների, առողջապահական բնագավառներում:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը` Միքայել Մելքումյանը նշել է, որ այն առանցքային հարց է Հայաստանի  համար եւ խնդիրը պետք լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:

Կարելիայի Հանրապետության Օրենսդրական ժողովի նախագահ Էլիսսան Շանդալովիչը երախտագիտություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ շնորհավորել Հանրապետության նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանին երդմնակալության արարողության կապակցությամբ: Նա  պատրաստակամություն է հայտնել նպաստելու տարբեր ոլորտներում փոխշահավետ կապերի զարգացմանը:

Համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներն ընդգծել են երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ փոխգործակցության ընդլայնման անհրաժեշտությունը, ինչն էլ իր հերթին խթան կհանդիսանա փոխհարաբերությունների առավել սերտացման ու զարգացման համար:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել աշխուժացնել փոխայցերը,  իրականացնել փորձի փոխանակում, գործարար ոլորտում մշակել ծրագրեր` ընդգրկելով նաեւ մարզերը:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը, ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանն ու Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Տպել
1165 դիտում

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ

The Daily Mail-ը կոչ է անում վերականգնել «Զվաթնոցի» հին շենքը

ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանն ընդունել է Երևանում ԵԽ գրասենյակի պատվիրակությանը

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ջին Բլոքին եւ Էրիկ Էսրաիլյանին. առաջին այցից հյուրերը տպավորված են

ՀՀ-ում է «օրենքով գող» Պզոն (Արմեն Ղազարյանը)

Ես և մեր թիմը հույս ենք դնում ձեզ վրա, այս ընտրություններով պետք է լուծենք համապետական խնդիր. վարչապետ