Պատրաստ եմ ինչքան պետք է գալ այստեղ. Սերգեյ Դանիելյանն էլ միացավ #ԻմՔայլին

Սերժ Սարգսյանի կառավարման երրորդ ժամկետը կանխելու դեմ այսօր Երեւանի Ազատության հրապարակում #ԻմՔայլը եւ Մերժիր Սերժին նախաձեռնության հանրահավաքին մասնակցում էր նաեւ դերասան Սերգեյ Դանիելյանը՝ Յոժը: Նա «ՀԺ»-ի հետ զրույցում ասաց, որ չէր կարող չգալ մի տեղ, որտեղ հավաքվել է իր ամբողջ ազգը, եւ ինչու ոչ՝ հանդիսատեսը:

Դերասանը փաստեց, որ ցույցերի հաճախ չի մասնակցում, հարթակից ելույթ ունենալու եւ ժողովրդին հետևից տանելու ջիղ չունի, սակայն այսօր Ազատության հրապարակում է: «Պատրաստ  եմ ինչքան պետք է գալ այստեղ, ինչպես յուրաքանչյուր սրտացավ քաղաքացի այստեղ եմ ու կլինեմ: Իշխանությունը շատ վատ է աշխատել, հասարակության վիճակը տեսնում եք, ասում են՝ կարող է պատահի Սերժի փոխարեն ուրիշը լիներ, վիճակն ավելի վատ լիներ, բայց ես փաստում եմ, որ երկրից ահագին մարդիկ են գնացել, ժողովուրդն աղքատ է, տնտեսությունը չի զարգանում»,-ասաց դերասանը:

Սերգեյ Դանիելյանը վստահեցրեց, որ Սերժ Սարգսյանի դեմ անձնական ոչ մի թշնամանք չունի, պարզապես փաստն է արձանագրում: «Երբ, որ տեսնում են ինչ-որ գործարան լավ չի աշխատում, հասկանում են, որ տնօրենը վատ է աշխատում, ապա վերջինս հրաժարական է տալիս, ուրիշ մարդ են բերում կամ տնօրենն աշխատում է իր վրա, որպեսզի ինչ-որ բան փոխի դեպի լավը»,- ասաց Սերգեյ Դանիելյանը:

Մեր հարցին՝ տեսնու՞մ է Սերժ Սարգսյանին որպես ապագա ՀՀ վարչապետ, վերջինս պատասխանեց, որ եթե մնա, ոչ մի դրական փոփոխություն չի լինի, այլ ընդհակառակը: «Այս ամենն արդեն շատ վատ հունով է գնացել, ու դա եղել է իր մասնակցությամբ: Կոռուպցիոն բուրգային մի համակարգ է ստեղծվել, որը պիտի վերացվի: Չեմ կարծում, որ մեր ղեկավարությունը ինքն իրեն վատություն անի եւ հանի գործից, նրան երևի օգնել է պետք»,-ասաց նա:

Սերգեյ Դանիելյանն ընդգծեց, որ զուտ մարդկայնորեն հասկանում է Սերժ Սարգսյանին, ըստ նրա՝ Սերժ Սարգսյանն արել է առաջին քայլը դեպի անդունդ եւ հետագայում չի կարողացել հրաժարվել երկրորդից, ապա՝ երրորդից ու այդպես շարունակ. «Այդ ամենը ձնագնդի էֆեկտ ունի, չի կարող որևէ հանցագործ, որն ինչ-որ բաներ է արել, հրաժարվի այդ աշխարհից, նախ, շրջապատը թույլ չի տա, հետո էլ աշխարհը չի հասկանա»:

Դերասանի կարծիքով՝ հասարակության ուզածը զուտ արդար պահանջ է, հասարակ մարդիկ են, որոնք ուզում են կոռուպցիա չլինի, վարկերից ազատվեն, կրթական, առողջապահական էլեմենտար հարցերը լուծեն եւ ապրեն այնպես ինչպես, ապրում են յուրաքանչյուր արժանավայել երկրում:

«Այնպես պետք է լինի, որ մարդիկ չամաչեն, որ իրենք ՀՀ քաղաքացի են: Ես շատ հաճախ ամաչում եմ: Դա նույնն է, որ ընտանիքում հայրը շատ վատը լինի կամ փողոցում կանգնած մի վարձակ լինի, այ նման ընտանիքի երեխան ինչպե՞ս կարող է իրեն զգալ, այդպես էլ ես եմ՝ վիզս ծուռ»,-ասաց Սերգեյ Դանիելյանը:

Ինչ վերաբերում է «Քաղաքացիական պայմանագրի» նախաձեռնությանը դերասանը վստահություն հայտնեց, որ վերջիններիս շարժումը ոչ մի ձևով կանխել կամ խոչընդոտել հնարավոր չի լինի: «Կարող է գան, ջարդեն, ծեծեն, սպանեն, Մարտի 1 անեն, բայց ի՞նչ, հետո էլի նույնն է լինելու, էլի պատմությունը կրկնվելու է»,- ասաց դերասանը:

Խոսելով ՀՀԿ-ականների մասին՝ Սերգեյ Դանիելյանը նրանց համեմատեց ֆաշիստների հետ եւ ասաց, որ նրանց մեջ էլ խելոք մարդիկ կան ու ոչ բոլորն են եզ, ուստի պետք է նստեն կլոր սեղանի շուրջ, հասկանան՝ ինչ են անում եւ հետագայում ինչ են անելու՝ իրավիճակից արժանավայել դուրս գալու համար:

Աղունիկ Հովհաննիսյան

Տպել
14242 դիտում

Բարձր տրամադրությամբ ենք պատրաստվում խաղերին. Գեւորգ Ղազարյան

Անգամ կադրում չկամ. ընդդիմադիր Արմեն Աշոտյանը դժգոհ է Հ1-ի լրատվական թողարկումից

Ծառայողական քննություն՝ կարմիրբերետավորների կողմից ցուցարարների մեքենան վնասելու դեպքով

Տնտեսագիտականի ռեկտորն այլեւս չի ուզում աշխատել Տարոն Մարգարյանին պաշտպանած երիտասարդի հետ

Բարի գալուստ մաղթենք Էմերիին. Մխիթարյան

Քաղաքացին փորձում է ինքնասպան լինել. ԱԻՆ-ը ահազանգ է ստացել

Արայիկ Հարությունյան. ՀՀ Կրթության եւ գիտության նախարարի կենսագրությունը

Քննչական կոմիտեն խնդրում է ներկայանալ ենթադրյալ հանցագործությունից տուժած վարորդին

Նախկին նախարարի եւ Կարեն Նահապետյանի միջև դատավարության վեճն ավարտվեց հաշտությամբ

ՀՀ ֆուտբոլի հավաքականը սկսել է հավաքը ընկերական խաղերից առաջ

Հիմնական թեման մնաց ստվերում. խմբագրական

178 մլնի չափով հարկային պարտավորությունից առերևույթ խուսափելու դեպքով գործ է հարուցվել

Քաղաքացին դիմել է առողջապահության նախարարին՝ առաջարկելով վարչապետի հազը բուժելու դեղամիջոց

Գազի Հովոյի որդու կողմից լրագրողի աշխատանքը խոչընդոտելու դեպքով նախաքննությունն ավարտվել է

Պարզվել է լրագրողի գործունեությանը խոչընդոտած անձանց ինքնությունը

Իրաքում թուրք կանայք են մահապատժի դատապարտվել՝ ամուսինների՝ ԻՊ-ի անդամակցության պատճառով

Դ. Տոնոյանը մասնակցում է ՀԱՊԿ անդամ պետությունների ՊՆ նախարարների խորհրդի հերթական նիստին

ՔՊ-ն մարզերն «իրենով է անելու», ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն մարզպետ չեն ունենալու. ովքեր են թեկնածուները

Պարզվել է «Lragir.am»-ի լրագրողի գործունեությանը խոչընդոտած անձանց ինքնությունը

Կառավարության նիստում կորոշվի Ալ. Արզումանյանին ՄԻԵԴ-ի վճռով 2500 եվրո տալու հարցը