Վարդան Մինասյանը պատրաստ է հավաքական հրավիրել Յուրա Մովսիսյանին (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը բացել է դռները հարձակվող Յուրա Մովսիսյանի առաջ: Այս մասին նա ասել է «RԷվոլյուցիա» հաղորդմանը տված հարցազրույցի ժամանակ: Մասնագետը նշել է, որ հարձակվողն իր շանսը կստանա, եթե լավ դրսեւորի իրեն նոր թիմում՝ շվեդական «Յուրգորդրենում»:

«Ուրախալի է, որ Յուրան եկել է Շվեդիա, ու մենք նրան հետեւելու ենք: Եթե նա ցույց տվեց այն որակները, որոնք մենք գիտենք, որ ունի, հրավիրվելու է հավաքական»,- ասել է նա:

Մինասյանը խոսել է նաեւ պաշտպան Ռոբերտ Արզումանյանին հավաքական հրավիրելու մասին: Արզումանյանը տեւական ժամանակ է՝ թիմ է փնտրում: 2017-18 մրցաշրջանի ձմեռային դադարի ժամանակ մարզվում էր «Ալաշկերտի», ապա «Բանանցի», հետո էլ «Շիրակի» հետ, սակայն ինչ-ինչ պատճառներով չհամալրեց այդ թիմերից եւ ոչ մեկի կազմը: Մինասյանը նկատել է, որ Արզումանյանը բավական ժամանակ է, ինչ խաղային պրակտիկա չունի:

«Ռոբերտ Արզումանյանը 2 տարի է՝ ֆուտբոլ չի խաղում»,- ասել է նա:

Յուրա Մովսիսյանը, Ռոբերտ Արզուանյանը, ինչպես նասեւ դարպասապահ Գեւորգ Կասպարովը հավաքական չեն հրավիրվում ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի որոշումով: Այսուհետ, սակայն, ըստ Վարդան Մինասյանի, որոշումները կայացնելու են թիմի մարզիչները:  

«Բոլոր ֆուտբոլային որոշումները կայացնելու է մարզչական շտաբը»,- ասել է նա:

Վարդան Մինասյանը ընտրանու ղեկն ստանձնել է Արթուր Պետրոսյանի հրաժարականից հետո:

Տպել
2664 դիտում

Հայաստանում թուրք փախստականների թիվն ավելի մեծ է, քան Ադրբեջանում. ՄԱԿ-ի զեկույց

Երևանում և 7 մարզերում այսօր էլեկտրաէներգիայի մինչեւ 6 ժամյա անջատումներ կլինեն

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը Հռոմում են

Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ ՍԱՊԾ-ի ծրագրերը շարունակվում են

Զարգացման ֆրանսիական գործակալության հետ քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում նախատեսվող համատեղ ծրագրերը

Երեւանում տեղի ունեցած վթարի արդյունքում մոտոցիկլետի վարորդը հոսպիտալացվել է

Վաղինակը սեփական սղոցով հատել էր 57 ծառ, ձիով տեղափոխել «Հախոյի գոմեր»-ի տարածքի իր տնակ. վնասի չափը պարզվում է

ՊՆ պատվիրակությունը Չինաստանում է. կքննարկվեն երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Էրդողանն առաջինն է 500 ամենաազդեցիկ մուսուլման առաջնորդների ցանկում

Արա Աբրահամյանի՝ Հյուսիսային պողոտայում հողատարածք ձեռք բերելու որոշումը չեղյալ է արվել

Բակո Սահակյանն այցելել է արցախա-ադրբեջանական սահմանագծի հարավարևելյան հատված

Տնտեսվարողները դժգոհ են ՊԵԿ-ի կողմից իրականացվող վարչարարությունից. նամակ ՊԵԿ նախագահին

Լոռու 3 գյուղերում գյուղապետեր ընտրվեցին անկուսակցական թեկնածուները

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ֆրանսիայի դեսպանին՝ Սենտ-Էտյենի քաղաքապետի՝ Արցախ այցելելու պատճառով

ԱԺ-ում խորը ճգնաժամ է, կրկին տապալվեց կարեւոր ընտրությունը. 10 օրվա ընթացքում կրկին կառաջադրե՞ն Վահե Գրիգորյանին

Առաջիկա ամիսներին ներդրումային համաժողովներ կկազմակերպվեն ՀՀ բոլոր մարզերում. Սուրեն Պապիկյան

«Նագլով չեն տալըմ մեր փողը». Գյումրի-Երեւան ճանապարհը պայմանով է բացվել

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Նուբարաշեն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին

Նախագահն առաջարկել է «Horasis»-ի գալիք հանդիպումներից մեկն անցկացնել Հայաստանում

Բարձր եմ գնահատում բոլոր նախաձեռնությունները, որ եղել են Ճապոնիայի կողմից. ԱԻ նախարարը՝ Ճապոնիայի դեսպանին