Ոստիկանները փորձում են ցուցարարներին կանգնեցնել փշալարերով, քաղաքացիները թույլ չտվեցին

11:55- Ոստիկանները միկրոավտոբուսի բերման ենթարկվածներին բաց թողեցին և ոստիկանները լքեցին տարածքը: Այս պահին Բաղրամյան պողոտան շարունակում է երկկողմանի երթևեկության համար փակ մնալ:

11:53- Քիչ առաջ ՄԻՊ աշխատակիցները ՀԺ-ի հրապարակումների հետքերով այցելեցին Բաղրամյան-Օրբելի խաչմերուկում ոստիկանական միկրոավտոբուսում գտնվող ցուցարարներին: Այնուհետև ՀԺ-ի լրագրողին փոխանցեցին, որ միկրոավտոբուսում գտնվողները համարվում են բերման ենթարկվածներ, իսկ ոստիկանությունից ՄԻՊ-ի աշխատակիցների ասել են, որ նրանք հասարակական կարգ են խախտել:

11:37-  Արդեն 2 ժամ է` 4 ցուցարար Բաղրամյան-Օրբելի խաչմերուկի հատվածում գտնվում են ոստիկանական միկրոավտոբուսի մեջ: ՀԺ-ի լրագրողը քիչ առաջ ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանից հետաքրքրվեց, թե ինչ հիմքով են ցուցարարները պահվում մեքենայի մեջ: Վերջինս տեղեկացրեց, որ պետք է հետևել իրենց պաշտոնական լրահոսին, որտեղ պարզաբանում կտրվի: Նշենք նաև, որ այս պահին տարծքում են նաև ՄԻՊ-ի աշխատակիցները, որոնց ոստիկանները մեծ դժվարությամբ են թույլ տալիս հաղորդակցվել միկրոավտոբուսի ցուցարարներ հետ:

11:25- Իրավիճակը Բաղրամյան֊Օրբելի խաչմերուկում լարված է, ոստիկանները փորձեցին, բայց չհաջողվեց փողոցը բացել:

11:19- Այս պահին ոստիկանները Բաղրամյան-Օրբելի հատվածից փորձում են փշալարեր տեղափոխել քաղաքի կենտրոն՝ Աժ-ի ուղղությամբ, սակայն ցուցարարները թույլ չտվեցին նրան փշալարերը տեղափոխել, մեքենաները շրջվեցին եւ հետ գնացին:

10:55- Քիչ առաջ ցուցարարները ամբողջությամբ փակեցին Բաղրամյան պողոտան՝ Օրբելիի հատվածում, տեղակայվեցին աղբամաններ, նստարաններ: Այս պահին դեպի Բաղրամյան պողոտա տանող ճանապարհներ այլեւս չկան:

10:50- Այս պահին 5 քաղաքացի արդեն մեկ ժամ է՝ շարունակում են մնալ Բաղրամյան-Օրբելի խաչմերուկում գտնվող ոստիկանական միկրոավտոբուսի մեջ, նրանցից 58-ամյա քաղաքացին ՀԺ-ի լրագրողի հետ զրույցում տեղեկացրեց, որ շնչառական խնդիր ունի, «բարձրացել է ազոտ»-ը, ցանկանում է հոգալ բնական կարիքները, բայց նրա փոխանցմամբ, ոստիկանները թույլ չեն տալիս: Ինչպես նաեւ ոստիկանները չեն տեղեկացրել, թե ինչի համար են իրենց տեղափոխել ոստիկանական մեքենա ու ինչի համար են արդեն մեկ ժամ պահում այնտեղ: 

10:09- Օրբելի փողոց է ժամանել ոստիկանական Գազելը՝ ուսանողներին բերման ենթարկելու համար, մոտ 7-8 երիտասարդի բռնի ուժով նստեցրել են մեքենան, սակայն այն չի կարող շարժվել, որովհետեւ ոստիկանները չեն կարողանում գտնել Գազելի բանալիները:

Ուսանողները պատանդի կարգավիճակում են, նրանց չեն թողնում լքել մեքենան, բայց չեն էլ տեղափոխում: Բերման ենթարկվածների մեջ անչափահասներ կան:

  Ոստիկանության մեքենայի բանալին կորել է, չեն կարողանում ակտիվիստներին բերման ենթարկել

Տպել
2318 դիտում

Մանկապարտեզների տնօրեն, թաղապետի տեղակալ, վարորդ. ովքեր էին պաշտպանում Տարոն Մարգարյանին

Բարձր տրամադրությամբ ենք պատրաստվում խաղերին. Գեւորգ Ղազարյան

Անգամ կադրում չկամ. ընդդիմադիր Արմեն Աշոտյանը դժգոհ է Հ1-ի լրատվական թողարկումից

Ծառայողական քննություն՝ կարմիրբերետավորների կողմից ցուցարարների մեքենան վնասելու դեպքով

Տնտեսագիտականի ռեկտորն այլեւս չի ուզում աշխատել Տարոն Մարգարյանին պաշտպանած երիտասարդի հետ

Բարի գալուստ մաղթենք Էմերիին. Մխիթարյան

Քաղաքացին փորձում է ինքնասպան լինել. ԱԻՆ-ը ահազանգ է ստացել

Արայիկ Հարությունյան. ՀՀ Կրթության եւ գիտության նախարարի կենսագրությունը

Քննչական կոմիտեն խնդրում է ներկայանալ ենթադրյալ հանցագործությունից տուժած վարորդին

Նախկին նախարարի եւ Կարեն Նահապետյանի միջև դատավարության վեճն ավարտվեց հաշտությամբ

ՀՀ ֆուտբոլի հավաքականը սկսել է հավաքը ընկերական խաղերից առաջ

Հիմնական թեման մնաց ստվերում. խմբագրական

178 մլնի չափով հարկային պարտավորությունից առերևույթ խուսափելու դեպքով գործ է հարուցվել

Քաղաքացին դիմել է առողջապահության նախարարին՝ առաջարկելով վարչապետի հազը բուժելու դեղամիջոց

Գազի Հովոյի որդու կողմից լրագրողի աշխատանքը խոչընդոտելու դեպքով նախաքննությունն ավարտվել է

Պարզվել է լրագրողի գործունեությանը խոչընդոտած անձանց ինքնությունը

Իրաքում թուրք կանայք են մահապատժի դատապարտվել՝ ամուսինների՝ ԻՊ-ի անդամակցության պատճառով

Դ. Տոնոյանը մասնակցում է ՀԱՊԿ անդամ պետությունների ՊՆ նախարարների խորհրդի հերթական նիստին

ՔՊ-ն մարզերն «իրենով է անելու», ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն մարզպետ չեն ունենալու. ովքեր են թեկնածուները

Պարզվել է «Lragir.am»-ի լրագրողի գործունեությանը խոչընդոտած անձանց ինքնությունը